ֆիզիկա 8

Շփման ուժ

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Երբ մենք աթոռը շարժում ենք, երբ մենք գիրքը շարժում ենք սեղանի վրայից և այլն:

2.Ինչով է պայմանավորված շփումը

Երկու առարկայից, իրենց նյութի տեսակից և ողորկության աստիճանից:

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Շփման տեսակներից են ՝ դադարի շփման ուժը, սահքի շփման ուժը և գլորման շփման ուժը

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Օրինակ՝երբ քարը գլորենք թեկ մակերևույթի վրայից, ապա նրա արագությունը գնալով մեծանում է շփման ուժի նկատմամբ, իսկ երբ այն քաշենք հարթ մակերևույթի վրայով, ապա նրա շփման ուժը կլինի ավելի շատ:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը մեծացնելու համար սառույցի վրա ավազ են լցնում, ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում և այլն: Շփման շնորհիվ է, որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում, որ առարկաները կարողանում ենք բռնել ձեռքում և այլն:

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

Շփման հետևանքով տաքանում և մաշվում են մեքենաների շարժվող մասերը։ Այս հետևանքներից խուսափելու համար փոքրացնում են շփման ուժը։

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Շփման ուժ մեծացնելու համար կարելի է մակերևույթը դարձնել խորդուբորդ:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Շփման ուժը պայմանավորված է շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության աստիճանից։

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

10.Որ ուժն է կոչվում համազոր:

Օրինակ՝երբ քարը գլորենք թեկ մակերևույթի վրայից, ապա նրա արագությունը գնալով մեծանում է շփման ուժի նկատմամբ, իսկ երբ այն քաշենք հարթ մակերևույթի վրայով, ապա նրա շփման ուժը կլինի ավելի շատ:

11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրա մոդուլը որոշվում է այս բանաձևով ՝ F=F1+F2:

12.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և 

ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրա մոդուլը որոշվում է այս բանաձևով ՝ F=F1–F

13.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

Նրա արագությունը չի փոփոխվում:

Պատմություն

Մարաթոնյան վազք

Մարաթոնյան վազքի հեռավորությունը կազմում է 42 կմ 195 մետր: Ըստ լեգենդի, այդ հեռավորությունը մ.թ.ա. 490 թվականին առաջինը հաղթահարել է հույն զինվոր Ֆիդիպպիդը (այլ աղբյուրներով՝ Ֆիլլիպիդ)՝ առանց կանգառների վազելով Մարաթոնյան մարտադաշտից Աթենք` հայտնել է ուրախալի լուրը, որ հույները ճակատամարտում հաղթել են, և անշնչացած ընկել է:

Պատմություն

Հունաստան և Պարսկաստան

Հույն-պարսկական պատերազմները

Այն ժամանակ, երբ Հունաստանում դեռ նոր էին ձևավորվում պոլիսները, Առաջավոր Ասիայում կազմավորվեց պարսկական Աքեմենյան տերությունը։ Դարեհ I արքան, գրավելով Փոքր Ասիայի հունական պոլիսները, որոշեց հպատակեցնել նաև բուն Հունաստանը: Ք.ծ.ա. 490 թ. Դարեհ I–ի նավատորմը ներխուժեց Հունաստան: Գրավելով Էգեյան ծովի մի շարք կղզիներ՝ պարսիկների 20000-անոց բանակն ափ իջավ Ատտիկայում: Աթենական բանակը Միլթիադեսի ղեկավարությամբ Մարաթոնի դաշտում փայլուն հաղթանակ տարավ: Ք.ծ.ա. 480 թ. պարսից նոր արքա Քսերքսեսի մեծաթիվ բանակը և նավատորմը կրկին ներխուժեցին Հունաստան: Աթենքը և Սպարտան պայմանավորվեցին թշնամու դեմ գործել համատեղ: Պարսիկները գրավեցին Աթենքը, ավերեցին Ակրոպոլիսի սրբավայրերը: Աթենացիները բնակչությանը տեղափոխեցին Սալամին կղզին: Ք.ծ.ա. 480 թ. Սալամինի 3 ծովամարտում հունական փոքրաթիվ նավատորմը փայլուն հաղթանակ տարավ մեծաթիվ թշնամու դեմ: Հաջորդ տարի հունական պոլիսները, միավորելով ուժերը, ջախջախեցին պարսիկներին և վտարեցին Հունաստանից: Ծովափնյա պոլիսները Աթենքի գլխավորությամբ ստեղծեցին ծովային միություն՝ պայքարը շարունակելու համար: Ի վերջո հույները պարսիկներից ազատագրեցին Էգեյան ծովի կղզիները և Փոքր Ասիայի հունական պոլիսները: Ք.ծ.ա. 449 թ. հույն-պարսկական պատերազմներն ավարտվեցին։ Հույն ժողովուրդը կարողացավ հաղթել Աքեմենյան տերությանը։

Պատմել հույն-պարսկական պատերազմների ընթացքների, արդյունքների մասին։

Հույն-պարսկական պատերազմներ (մ.թ.ա. 499-449 թվականներ, ընդմիջումներով), ռազմական հակամարտություններ Աքեմենյան Պարսկաստանի և հունական քաղաք-պետությունների միջև, որոնք պայքարում էին իրենց անկախության համար։ Հույն-պարսկական պատերազմները երբեմն անվանում են Պարսկական պատերազմներ, և այդ անվանումը սովորաբար վերաբերվում է պարսիկների՝ Բալկանյան թերակղզի արշավների ժամանակներին մ.թ.ա. 490 և մ.թ.ա. 480-479 թթ.։ Հույն-պարսկական պատերազմների արդյունքում հաստատվել է Աքեմենյան կայսրության տարածքային ընդլայնումը, հին հունական քաղաքակրթությունը մտել է բարգավաճման և սեփական բարձրագույն ձեռքբերումների գոտի։

Նկարագրել, գնահատել Պերիկլեսի գործունեությունը:

Պերիկլեսը ստիպված է լինում ստանձնել երկրի ղեկը։ Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հին Հունաստանի ծովային հզորագույն պետությունն ու կրթամշակութային կենտրոնը։ Որպես ստրատեգոս նա իր պաշտոնավարումն սկսում է մ․թ.ա. 444 թվականին։ Նա կառավարման առաջին իսկ տարիներին կարողանում է օգտվել Սպարտայում հելոտների դասի բարձրացրած խոշոր ապստամբությունից և դաշնակցային կապեր ստեղծել նախկինում օլիգարխիական կարգերով զարգացող Արգոսի հետ։

Թվարկել պոլիսային կարգի անկման պատճառները:

Second_Persian_Invasion.jpg (1076×1500)

272px-Model_of_a_greek_triremeԵռաշար թրիերով հունական թեթև նավերը ծանոթ լինելով լեռնային Հունաստանի տեղանքին հեշտությամբ կռվում էին պարսից նավատորմի դեմ։ Աթենացիները նավաթքին ամրացված մետաղյա սուր ժանիքով հարվածում էին թշնամու նավին և խորտակում այն Եգեյան ծովի ջրերում։

Persian_ship_during_grego-persian_warՊարսկական ռազմանավերն ի տարբերություն ճկուն հունական տրիերների, չափերով ավելի մեծ էին և դանդաղաշարժ։ Ծանրաշարժ պարսից նավերը հարմարեցված էին բաց ծովում լողալուն և Սալամինի ծանծաղ նեղուցում դժվարությամբ էին կռվում հույների մարտունակ նավատորմի դեմ։

Լրացուցիչ 

«Մարաթոնյան վազքի պատմությունը»

Երկրաչափություն 7

Երկրաչափություն դասարանական 12.03.2024

Նրանք զուգահեռ են, որովհետև խաչադիր անկյունները հավասար են:

Այո, որովհետև համապատասխան անկյունները հավասար են:

Համադիր են և դրա համար հավասար են:

Միակողմանի են հետևաբար զուգահեռ են:

Քանի որ երկու եռանկյունները հավասար են, խաչադիր անկյունները նույնպես հավասար են:

Քանի որ խաչադիր անկյունները հավասար են, նրանք զուգահեռ են:

Քանի որ խաչադիր անկյունները հավասար են, հետևաբար նրանք զուգահեռ են:

Գրականություն

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառերը՝

արևահամ-արևի ջերմությամբ գոյացած համ

սազ – պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք

ողբանվագ-ողբի նվագ, տխուր

արնանման-արյունի նման

վիշապաձայն-վիշապի ձայնով

վսեմ — բարձր էություն ունեցող

հնամյա – հին տարի

խրճիթ – տնակ

խոցել – ծակել

յար – սիրած մարդ

փառք – բախում

2. Դուրս գրի՛ր բարդ բառեր։ 

Արևահամ, ողբանվագ, արնանման, հեզաճկուն, վիշապաձայն, ողբաձայն, երկաթագիր, արյունաքամ, լուսապսակ, արնավառ:

3. Քո բառերով ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը։ 

Չարենցը այս բանաստեղծությամբ ուզում է նկարագրել, թե ինչպես է նա սիրում իր հայրենիքը՝ Հայաստանը: Նա ցույց է տալիս, թե որտեղ էլ նա լինի, նա իրեն չի կարող զգալ այնպես, ինչպես նա զգում է իրեն Հայաստանում: Նաև հնարավոր է, որ նա ուզում է մեզ ցույց տալ թե ինչ թանկ բան է հայրենիք ունենալ, և ինչպես մենք պետք է այն սիրենք:

4. Համացանցից ճշտի՛ր ,թե ովքեր են Նարեկացին և Քուչակը։

Գրիգոր Նարեկացի-բանաստեղծ, աստվածաբան, գրող և փիլիսոփա:

Նահապետ Քուչակ-բանաստեղծ

5. Դուրս գրիր մակդիրները։ 

Անուշ Հայաստան, արևահամ բար, լացակումած լար, հեզաճկուն պար, արնանման ծաղիկներ։