Պատմություն

Նոյեմբեր ամսվա պատմության հաշվետվություն

Աշխարհի 7 հրաշալիքները

Պատմություն

ՀԻՆ ՄԻՋԱԳԵՏՔԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒՑՅՈՒՆԸ

Բաբելոնի հին թագավորությունը

Ֆիլմ

Եգիպտոս

Նեֆերտիտին եւ առեղծվածային Միտանի պետությունը

Ռամզես երկրորդ

Հետաքրքիր փաստեր եգիպտոսի մասին

Մենք նոյեմբեր ամսին անցել ենք մի քիչ քաղաքակրթություն, պատրաստել ենք պրեզենտացիա եգիպտոսի քաղաքակրթության հետ կապված: Նաև ուսումնասիրել ենք Եգիպտոսը, Ռամզես 2-րդին, և մի քիչ խեթական պետության մասին: Հիմա անցնում ենք Չինաստանը, Հնդկաստանը և Աքեմենյան պետությունը: Անցել ենք Միջագետքի և Եգիպտոսի քաղաքակրթությունները: Միջագետքի երկրներից հիմնականում ուսումնասիրել ենք շումերները: Նաև սովորել ենք վերոհիշյալ երկրների գրի, գրականության և արվեստի մասին: Ես ինձ կգնահատեի 9 կամ 10, որովհետև ակտիվ մասնակցում էի դասարանում ընթացող քննարկումներին, և ունեմ բլոգս շատ նյութեր:

Պատմություն

Հետաքրքիր փաստեր եգիպտոսի մասին

1. Հին եգիպտացիներն, ունենալով սոցիալական բարձր մակարդակ, կեղծամներ էին կրում: Երկար մազեր բնակչության միայն ամենացածր խավերն ունեին, իսկ երբեմն էլ նրանք ծամերը հյուսում էին: Երեխաների սանրվածքը բավական անսովոր էր. 12 տարեկանից փոքր երեխաների մազերն ամբողջությամբ ածիլում էին` թողնելով միայն մեկ հյուս: Որքան էլ զարմանալի լինի, այդ միջոցները լիովին արդարացված էին. դա արվում էր լվերի ու ոջիլների դեմ պայքարելու համար:

2. Հին Եգիպտոսում յուրաքանչյուր տաճար հագեցած էր փարավոնի համար հատկացված հատուկ վայրով: Հենց այդ վայրից էր նա ծառայություն մատուցում: Բայց ոչ բոլոր տաճարներում էր փարավոնը լինում: Նման դեպքերում նրա տեղը զբաղեցնում էր տաճարի քահանայապետը:

3. Հին Եգիպտոսում կոսմետիկ միջոցներ օգտագործել են ոչ միայն մարդկության գեղեցիկ կեսը, այլեւ ուժեղ սեռի ներկայացուցիչները: Հին Եգիպտոսի բնակիչները կուրորեն հավատում էին, որ դիմահարդարումն ունի բուժիչ հատկություններ: Աչքերի գունաներկն, օրինակ, կապարից ու պղնձից էր պատրաստվում: Պղնձի ներկը կանաչ գույն ուներ, իսկ կապարը` սեւ: Առաջին հերթին դիմահարդարումը նախատեսված էր որպես պաշտպանություն` արեւի ուղիղ ճառագայթներից, հետո միայն՝ որպես զարդարանքի միջոց:

4. Հին Եգիպտոսի փարավոնները երբեք եւ ոչ մեկին թույլ չէին տալիս տեսնել իրենց մազերը: Դրանք թաքցնելու համար նրանք թագ էին դնում կամ էլ մազերը ծածկում էին «նեմեզ» կոչվող թաշկինակով:

5. Ջոսեր փարավոնի աստիճանավոր բուրգը, որը վեր է խոյացել մ.թ.ա. մոտ 2600 թվականին, համարվում է Եգիպտոսում կառուցված առաջին բուրգը:

6. Հին Եգիպտոսում մշակույթն առանձնանում էր հողարկավորության բարդ ծիսակարգերով: Մահացած մարդուն զմռսելը դրա հիմնական մասն էր: Ուղեղը դուրս էր հանվում ռունգերի միջով, ապա մարմնից հանվում էին բոլոր ներքին օրգանները, որից հետո դրանք տեղադրում էին առանձին հատուկ սափորների մեջ: Իր նախնական դիրքում միայն սիրտն էր մնում: Հին եգիպտացիները հաստատապես հավատում էին, որ մարդու սրտում է գտնվում նրա հոգին:

7. Հին Եգիպտոսում տղամարդիկ եւ կանայք օրենքների առջեւ հավասար էին: Սեռերի հավասարությունը պահպանվում էր նաեւ Եգիպտոսի քաղաքական կյանքում: Սակայն տղամարդկանց սոցիալական կարգավիճակը շատ ավելի բարձր էր, քան կանանցը:

8. Մարմիններն ընդմիշտ պահել եւ դրանք անդրշիրիմյան կյանքի համար պատրաստել հին եգիպտացիները սկսել են մ.թ.ա. մոտ 3400 թվականից սկսած: Սա հնարավոր է դարձել զմռսման` մումիֆիկացման շնորհիվ: Այսպիսի արվեստի համար սահմանված գումարը որոշվում էր ըստ հանգուցյալի հարստության եւ թե սոցիալական որ աստիճանի վրա էր նա գտնվել: Եթե մահացածը նշանավոր մարդ էր, ապա զմռսման գործընթացը տեւում էր 70 օր: Շնորհիվ սրա փարավոնների մումիաները վերապրել են հազարամյակներ:

9. Զինվորները Հին Եգիպտոսում հանդես էին գալիս ոչ միայն որպես պաշտպաններ, այլեւ կատարում էին ներքին ոստիկանական ուժերի անմիջական պարտականությունները: Հենց նրանք էին հավաքագրում հարկերը:

10. Աշխարհում առաջին կտակ նույնպես գրվել է Եգիպտոսում:

11. Մենք բոլորս գիտենք, որ գինու արվեստի նախնիները ֆրանսիացիներն են: Սակայն քչերը գիտեն, որ գինու առաջին մառանը հայտնաբերվել է հենց Եգիպտոսում: Բացի այդ` հին եգիպտացիներն առաջիններն էին, որ գինի են պատրաստել:

12. Վարակիչ հիվանդությունների բուժման ընթացքում նրանք օգտագործում էին կեղտոտ արտադրանք, ինչպես նաեւ հող:

13. Հին Եգիպտոսում մայրը ընտանիքի ղեկավարն էր: Ավելին, նույնիսկ տոհմը կառավարել է մայրը:

14․ Նախքան ինքնասպանություն գործելը, Կլեոպատրան փորձարկեց մի քանի թունավոր նյութեր ստրուկների վրա:

15․ Երկրի վրա առաջին մարդիկ, ովքեր հարսանեկան մատանիներ են կրել, եգիպտացիներ են: Այս սովորությունը հետագայում վերցրեցին նրանցից հույները և հռոմեացիները:

16․ Եգիպտացիները մշակել են փոստային ծառայություն: Նրանք նամակներ են ուղղել անհրաժեշտ հասցեին, սոված աղավնիների օգնությամբ:

17․ Հին Եգիպտոսում է աշխարհի առաջին պաշտոնական վկայությունը ստեղծվել: Նրա հեղինակն է փարավոն Խաֆրիի որդիներից մեկը: Փաստաթուղթը գրվել է մոտավորապես 2601 թ.-ին՝ Ք․ա։

18․ Հին եգիպտացիները երբեք չեն նշել իրենց ծննդյան օրերը: Որն է պատճառը, դեռ հայտնի չէ:

19․ Եգիպտացիների հիմնական կերակուրը հացն էր, իսկ խմիչքը՝ գարեջուրը: Հարուստների գերեզմաններում մշտապես տեղադրվում էին գարեջուրի տուփեր, որպեսզի նրանք այս խմիչքի պակասը չզգան:

20․ Հայտնի փարավոն Ռամզես II-ը, երկիրը գրեթե յոթանասուն տարի կառավարել է (1279-1213 թթ. Ք․ա): Այս ժամանակահատվածում եգիպտացիների մի քանի սերունդներ կարողացան փոխվել: Հետևաբար, նրանք անկեղծորեն հավատում էին, որ իրենց կառավարիչը անմահ է: