Պատմություն

Աշխարհի 7 հրաշալիքները

Եգիպտական բուրգեր

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։ Քեոփսի բուրգի ներսի պատերին հայտնաբերված մոնոսկրիպտների և պատկերների վերծանումից հայտնի դարձավ, որ ի սկզբանե բուրգը կառուցվել է Հայոց թագավոր Արա Գեղեցիկի պատվին։

Ալեքսանդրիայի փարոս

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես)։ Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից)։

Զևսի արձան

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին։ V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։

Հռոդոսի կոթող

Հին եգիպտացիները և հին հույները իրենց աստվածների և արքաների համար քանդակում էին վիթխարի արձան, այդ հսկա քանդակներում մարմնավորելով նրանց մեծությունը։ Նման կոթողներին հույները կոլոսսուս էին անվանում։ Այս բառը հունարենից անցել է շատ ժողովուրդների, այդ թվում և ռուսներին, բայց արդեն կոլոսս (колосс-հսկա,վիթխարի) դարձած, որը գործածվում է հսկա արձանների կամ կոթողների համար։ Կոթողը կառուցվել է Հռոդոս կղզում, որը ժամանակին եղել է ծովային առևտրի ճանապարհների կենտրոնում․Միջերկրածովային աշխարհի, Եգիպտոսի, Փյունիկիայի և Սիրիայի հանգուցակետում։Հռոդոս նավա
հանգստում միշտ կանգնած են եղել առևտրական նավերը։ Հին աշխարհի այս նշանավոր կղզին իրականում անկախ պետություն էր։ Կղզում կենտրոնացված մեծ հարստությունը նպաստել էր կղզին զանազան արձաններով ու կոթողներով զարդարելուն։ Այդպիսի քանդակների թվին է պատկանում Լաոկոոնի հռչակավոր արձանախումբը։ Հռոդոսցիների կյանքը շատ բանով էր կապված ծովային առևտրի և նավագնացության հետ։ Նրանք հռչակված էին եղել որպես նավագնացներ։ Հռոդոսցիները իրենց քաղաքի պաշտպանությունը շատ լավ էին կազմակերպում, դրա շնորհիվ էլ պատերազմում հաղթեցին եգիպտացիներին։ Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36 մ-անոց արձանը՝ թշնամուց առգրավված զենքի մետաղից, որի կառուցումը տևել է 12 տարի։ Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը՝ արաբ տեղապահը, որպես մետաղ(բրոնզ)։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում: Հին աշխարհում Հռոդոսյան կոթողի վրայով անցնող միջորեականը համարվում էր առաջին կամ գլխավոր միջորեականը։ Դա ընդունել էր նաև Պտղոմեոսը,հետագայում էլ արաբները։ Բայց 16-րդ դարում այդ միջորեականը տեղափոխել են Կանայան կղզիներ, ապա Փարիզ, իսկ 1884 թվականից սկսած՝ Գրինվիչ։

Շամիրամի կախովի այգիներ

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։

Հալիկառնասի դամբարան

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։

Արտեմիսի տաճար

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։

Աղբյուր

Ո՞ր հրաշալիքներն էն մնացել:

Ցավոք սրտի գրեթե բոլոր հրաշալիքները քանդվել են, մնացել է միայն Քեոփսի բուրգը:

Ո՞ր հրաշալիքն է ամենից շատ իմ դուրը գալիս:

Ընդհանրապես բոլորն էլ գեղեցիկ են, և յուրահատուկ, բայց ես երևի կնախնտրեի Քեոփսի բուրգը կամ Շամիրամի կախովի այգինները:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված 
գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

Խուսափել ումի՞ց-Խուսափել ընկերոջից:

Խուսափել ումի՞ց-Խուսափել եղբորից:

Խուսափել ումի՞ց-Խուսափել մարդկանցից:

Խուսափել ինչի՞ց-Խուսափել հանդիպումից:

Խուսափել ինչի՞ց-Խուսափել զրույցից:

Խուսափել ինչի՞ց-Խուսափել հարցուփորձից:

Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց:

2. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված 
գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Տարվել ումո՞վ-երեխայով:

Տարվել ումո՞վ-աշակերտներով:

Տարվել ումո՞վ-ընկերներով:

Հետաքրքրվել ինչո՞վ-գրականությունով:

Հետաքրքրվել ինչո՞վ-մեքենայով:

Հետաքրքրվել ինչո՞վ-սպորտով:

Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:

3. Կազմի´ր 
բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով 
գոյականներով:

Վկայել ի՞նչ:

Վկայել պատահար:

Վկայել ինչի՞ մասին:

Վկայել պատմության մասին:

Հավատացնել ի՞նչ: 

Հավատացնել սուտ:

Հավատացնել ինչի՞ մասին:

Հավատացնել պատահարի մասին:

Քիմիա

Քիմիա

  1. Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

Հեղուկ՝ Սնդիկ

պինդ՝պղինձ,ալյումին,մետաղ,կապար,բրոնզ:

  1. Բերե՛ք գազային, հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
ՊինդհեղուկԳազային
ԱծխածինԲրոմՋրածին
ԾծումբԱզոտ
ՅոդՖտոր
Ֆոսֆոր Քլոր
  1. Հետևյալ հատկանիշներից որո՞նք են բնութագրում 1) ատոմի զանգվածը, 2) հոտը, 3) հալման և եռման ջերմաստիճանները, 4) ատոմի կառուցվածքը, 5) կարծրությունը, 6) ատոմային համարը 7) գույնը, 8) խտությու նը.

ա) քիմիական տարրը՝ ատոմի զանգվածը,ատոմային համարը,ատոմի կառուցվածքը
բ) պարզ նյութը՝գույնը,խտությունը,կարծրությունը,հալման եւ եռման ջերմաստիճանները,հոտը

4.Ստորև ներկայացված ո՞ր շարքում են միայն պարզ նյութեր

1) ծծումբ, օզոն, ուրան

2) քլոր, քրոմ, ապակի

3) կալիում, կալցիում, սոդա

4) սնդիկ, բրոմ, մեթան

Հայոց լեզու

Գործնական քերականություն

  1. Փակագծում տրված բառերն ու դերանունները գրի´ր համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը բացատրի´ր:
    Արհեստավորների միությունը շատ խիստ էր իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն է ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ նրա:

Երկրի օդային նավատորմը հնացել է, դրա նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. նա դեռ կազմակերպվելու փորձ չի անում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ նրան վտանգ է սպառնում:

  1. Բացատրի´ր հոգնակի թվով դրված հավաքական գոյականները և դրանցով նախադասություններ կազմի´ր:
    Օրինակ`

Հոտեր- ոչխարների խմբեր:

Ժողովուրդներ-մարդկանց մեծ խումբ

Այս ի՞նչ ժողովուրդներ են:
բանակներ-զինվորների մեծ խմբեր

Այս բանակները գնում են պատերազմի:
դասարաններ-աշակերտների մեծ խմբեր

Այս ո՞ր դասարաններն են:
երամներ-թռչունների մեծ խմբեր

Նայիր, երամներ են թռչում:

  1. Կարդա՛

Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր վերջավորություն: Իսկ եթե բառավերջի միավանկ արմատը բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է– ներ վերջավորությունը:

Հասարակ գոյականները եզակի թվով գործածելիս կարող են անվանել առանձին առարկաներ և կարող են լինել առարկաների ընդհանուր անուն (օրինակ՝ փիղ ասելով հասկանում ենք և´ մեկ փիղ, և´ փիղ ընդհանրապես):

  1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):

Ընկեր-Հավատալ ո՞ւմ, մարդուն:

եղբայր-Հավատալ ո՞ւմ, եղբորը:

մարդ-Հավատալ ո՞ւմ, մարդուն:

մարդկություն-Հավատալ ինչի՞ն, մարդկությանը:

խոսք-Հավատալ ինչի՞ն, խոսքին:

գործ-Հավատալ ինչի՞ն, գործին

վերադարձ-Հավատալ ինչի՞ն, վերադարձին:

Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն: