Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ տնային դասարանական 08.11.2023

118. Տրված միանդամները բաժանե՛ք նման միանդամների խմբերի.

ա) 7x, 6xy, 12a, a, 5, 16x, xy, 5a, x, 4x, xy, 2xy, 8, −5x : Միանդամների քանի՞ խումբ ստացվեց։

7x,  16x, x,4x,-5x

6xy,xy, xy, 2xy

12a, a, 5a,

5, 8

բ) 5t, 4kl, 5lk, 2cd, 2c, −3t, 11t, 6kl, 4c, 3cd, −7cd, 2t:

5t, -3t, 11t, 2t

4kl, 5lk, 6kl

2cd, 3cd, -7cd

2c, 4c

5t, 2t

119. Նման միանդամների գումարը գրե՛ք միանդամով.

ա) 5x + x2 = 7x

բ) 4n + n = 5n

գ) a + 2a + a3 = 6a

դ) 5ab + ab + a5b = 11ab

ե) 6xyz − 8xyz + 10xyz = 8xyz

զ) t + 2t + 3t + …+10t = 55t

է) xxy + 7xyx − 5xxy = 4xy

ը) xyx + xxy − 2yxx = 0

120. Պարզե՛ք թե արդյոք ձևափոխությունը ճիշտ է.

ա) 3x + 11 = 14x – սխալ

բ) 3a + 5a = 15a,- սխալ

ե) 2a + 3b = 5ab – սխալ

դ) 5xy − 3xy = 2xy — ճիշտ

121. Եթե հնարավոր է, գումարը գրե՛ք միանդամի տեսքով․

ա) 4ab − 6ab = -2ab

բ) −4b − 2b = −6b

գ) 7xxy + 2xyy – հնարավոր չէ

դ) 3bc − 10bc = −7bc

ե) 8ad − 4da − 2ada – հնարավոր չէ

զ) aram + mara = 2amar

Գրականություն

Սեբաստացու անխոնջ ընթերցանության ոճը

Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող  չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:

Աղբյուր՝  Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»

Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ., էջ 73-74

Առաջադրանքներ

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը՝ բառարանի օգնությամբ մեկնաբանելով։

անխոնջ-Չհոգնող

հասու-մի բանի ունակ՝ ընդունակ

խրթին-Բարդ, հասկանալու համար դժվարին

Անոր-բայց և այնպես

գրաստ-Բեռնակիր կամ հեծնելի ընտանի կենդանի (ձի,ջորի ևն)

գրութեանց-գործի վերաբերյալ

2. Համառոտ ներկայացրո՛ւ Սեբաստացու ընթերցանության ոճը, ձևը։ 

Սեբաստացին շատ էր սիրում կարդալ: Նա կարդալու ժամանակ, երբ անհասկանալի բառեր էր գտնում, գրում էր տետրի մեջ, որ հետո իմաստը հասկանա: Նաև, եթե իմաստուն խոսքեր էր գտնում մտապահում էր, կամ գրում էր տետրի մեջ, որ հետո հարմար ժամանակին օգտագործ էր:

3. Ներկայացրո՛ւ քո ընթերցանության ոճը/ 10  և  ավել նախադասություն/։ 

Գրականություն

Իմ ընթերցանության ոճը

Ես այս տեքստում կփորձեմ ներկայացնել իմ ընթերցանության ոճը: Ես սիրում եմ գիրք կարդալ, և եթե գիրքը ինձ դուր է գալիս, ես նույնիսկ կարդում եմ այն մեքենայի մեջ: Բայց ինձ համար դժվար է կարդալ գրքեր, որոնք իմ դուրը չեն գալիս, և եթե ինչ-որ գիրք իմ դուրը չի գալիս, ես սովորաբար այն կարդում եմ 2 ամսում: Բայց ես շատ արագ եմ կարդում ինձ դուր եկած գրքերը: Իմ սիրելի գրքերի մեծամասնությունը անգլիական են: Ես ոչ միայն կարդում եմ հայերեն, այլ նաև ռուսերեն, և ժամանակ առ ժամանակ կարդում եմ անգլերեն: Կան գրքեր, որոնք ավարտելուց հետո, տխրում եմ, որ այդ գիրքը ավարտվեց: Երբ ես գիրք եմ կարդում, ես պատկերացնում եմ հերոսներին և ընթացքը ֆիլմի պես, և եթե կա այդ գրքի ֆիլմը, ապա համեմատում եմ պատկերացրած հերոսներին ֆիլմի հերոսների հետ:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր  գործածված ածանցները:
Քերել֊քերիչ, գրել֊գրիչ, կապել֊կապիչ, քամել֊քամիչ,  բացել֊բացիչ, գործել֊գործիք, խաղալ֊խաղալիք, ուտել֊ուտելիք, խմել֊խմիչք, հագնել֊հագուստ, ձգել֊ձգան, փակել֊փական, խթանել֊խթան, փաթաթել֊փաթաթան, զսպել֊զսպիչ, ջնջել֊ջնջոց, ծածկել֊ծածոց, կապել֊կապոց, օրորել֊օրորոց:

2. Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:
բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:
գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:
դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Ինքն իրենից գոհ֊ինքնագոհ, իրեն հավանող֊ինքնահավան, իր կյանքի պատմությունը֊կենսագրություն, ինքն իրեն կրթել֊ինքնակրթություն, իրեն ժխտել֊ինքնաժխտում, իրեն սիրելը֊ինքնասեր, իրեն կառավարելը֊ինքնակառավարում:

4. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում,  վերջում:

Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ(գիտ), գետ

ձեռագիր, առատաձեռն, անձեռնմխելի

հյուրընկալ, անհյուրընկալ, անհյուր

հուսալքված, անհույս, անհուսալքված

վերջաբան, անվերջ, անվերջանալի

կենսաբանություն

Հետաքրքիր փաստեր ջրիմուռների մասին

Փաստ 1

Ջրիմուռները, հակառակ իրենց անվանը, ապրում են ոչ միայն ջրի մեջ: Նրանք աճում են և՛ տունդրայում, որտեղ միշտ խոնավ է, և՛ տների պատերին՝ հարմար կլիմայական պայմաններում, և՛ նույնիսկ որոշ կենդանիների մորթիներում, ինչպիսիք են, օրինակ, սպիտակ արջերը: Բազմաթիվ քարաքոսեր ամբողջովին ջրիմուռների և սնկերի սիմբիոզի արգասիք են:

Փաստ 2

Աշխարհի ամենափոքր ջրիմուռների չափը չափվում է միկրոններով: Սրանք, այսպես կոչված, «երջանկության ջրիմուռներն» են, որոնք Երկրի վրա ամենափոքր բազմաբջիջ օրգանիզմներն են և դրանց կարելի է տեսնել միայն մանրադիտակի միջոցով: Իսկ այդ ծովային բույսերի ամենամեծ ներկայացուցիչները `մակրոկիստիսները, ունեն մինչև 60 մետր երկարություն և մինչև 150 կգ քաշ:

Փաստ 3

Մարդկությունը համառորեն աղտոտում է ծովերն ու օվկիանոսները, իսկ ջրիմուռները մաքրում են դրանք՝ ջրից կլանելով բազմաթիվ տարբեր նյութեր և վերամշակելով դրանք: Ջրիմուռներն աներևակայելի կարևոր են շրջակա միջավայրի համար, քանի որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են առանց բացառության ջրային բոլոր «բնակիչների»՝ ձկների, թռչունների, սողունների, կաթնասունների և փափկամարմինների սննդային շղթային:

Փաստ 4

Կարմիր ծովն այդպես է կոչվել, քանի որ այնտեղ մեծ քանակությամբ կարմրավուն ջրիմուռներ կան: Դրանց պատճառով տեղ-տեղ թվում է, թե ջուրն իրոք կարմիր է գունավոր: Իսկ Սարգասյան ծովը, որ աշխարհում միակ ծովն առանց ափերի, ջրի վերին շերտում հոսանքները պահող այնքան ջրիմուռներ ունի, որ նայելիս նրա մակերեսը երբեմն նման է ճահճի կամ ապուրի, ոչ թե ծովի:

Կարմիր ջրիմուռներ by Lilit Sahakyan

Փաստ 5

Արտաքինից փխրուն ջրիմուռներն ունակ են ոչնչացնել ամուր նյութերն այնպես, ինչպես ցամաքային բույսերը, որոնք ճեղքում են բետոնն ու ասֆալտը: Օրինակ, կան ջրիմուռներ, որոնք հաջողությամբ ներթափանցում են կրաքարային ապարների և փափկամարմինների պատյանների մեջ:

Փաստ 6

Տիեզերական կենսաբանությունը ջրիմուռներին շատ հեռանկարային օգնականներ է համարում տիեզերական հետազոտությունների հարցերում: Գիտնականները դրանց հետ ակտիվորեն աշխատում են, որ բարձրացնեն ածխաթթու գազի կլանման և թթվածնի արտանետման արդյունավետությունը: Եթե ​​նրանց հաջողվի, շատ ավելի հեշտ կլինի թթվածին ապահովել տիեզերանավերի և այլ երկնային մարմինների վրա հնարավոր գաղութների համար:

Փաստ 7

Ֆլամինգոները վարդագույնին մոտ գույնի են, որովհետև նրանք սնվում են կարմիր ջրիմուռներով։

Փաստ 8

Տիեզերական թռիչք կատարող առաջին բույսը եղել է միաբջիջ ջրիմուռ քլորելան (կանաչուկը):

Աղբյուր 1, Աղբյուր 2