Գրականություն

Բուքը, երգը, երեխան

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։

Երեխան կարծեց լավ չարդարացավ։

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։

Երեխան կարծեց հոգու հետ խաղ են անում։ Կարծեց հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի արի՝ ժամը կգա։

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։

Հեղինակ՝ Վանո Սիրադեղյան

Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը։ 

Ստեղծագործությունը դաժան է, որովհետև ոչ տաք հագուստով տղան երկար ժամանակ մնաց դրսում, ցուրտ եղանակին: Նաև ասվում է, որ փոքր թույլ երեխայի կամքի ուժը այնքան մեծ է, որ ընդամենը երգով հաղթահարում է բնության ուժը՝ ցուրտը:Նկարագրվում է մեծահասակի դաժանությունը,անխղճությունը և զուգահեռ երեխայի ուժը: Ես տպավորված եմ ստեղծագործությունից:

Պատմություն

Նեֆերտիտին եւ առեղծվածային Միտանի պետությունը

Ես ընտրեցի այս թեման, որովհետև այն իմ համար անծանոթներ:Ես չգիտեի որ եղել է այս պետությունը, և որ այն այդքան նման է եղել Վանի թագավորությանը:Նման է եղել, թե՛ լեզվով, թե՛ մշակույթով և թե՛ գտվելու վայրով:Նաև այս երկիրը պատերազմել է Հին Եգիպտոսի հետ, բայց հետո նրանք հասկացել են, որ պատերազմները անիմաստ են, և կնքեցին փողշահավետ պայման:

Աղբյուր

Պատմություն

Ռամզես երկրորդ

Ռամզես Երկրորդի մասին
 Հին Եգիպտոսի XIX դինաստիայի 3-րդ փարավոն, կառավարել է մոտավորապես մ․թ․ա․ 1279-1213 թթ․։ Հաճախ հիշատակվում է որպես Հին Եգիպտոսի մեծագույն, ամենահզոր և առավել նշանավոր փարավոն:

Գահ բարձրանալը-Ռամզես II-ը գահ բարձրացավ շեմուի (երաշտ) սեզոնի 3-րդ ամսվա 27-րդ օրը։ Այդ ժամանակ երիտասարդ թագավորը մոտ քսան տարեկան էր:Չնայած արձանների և փաստաթղթերի ահռելի քանակությանը, որոնք իրենց մեջ ունեն Ռամզես II անունը, իր ավելի քան 66-ամյա թագավորությունը պատմական աղբյուրներում բավականին անհավասարաչափ է լուսաբանված։ 

Արշավանքները-Ամրապնդելով պետության հիմքերը, Ռամզես II-ը սկսում է պատրաստվել Խեթերի դեմ պատերազմին։ Կառավարման 4-րդ տարում, ձեռնարկում է առաջին արշավը Հարավարևմտյան Ասիա` Փյունիկիայի և Պաղեստինի ուղղությամբ: Այս արշավի արդյունքում Ռամզես II-ը գրավում է Բեյ­րութը:Կառավարման 5-րդ տարվա գարնանը հավաքելով ավելի քան 20-հազարանոց զորք, իր երկրորդ արշավն է սկսում՝ սահմանամերձ Չիլու ամրոցից: 29 օր անց, եգիպտական 4 ռազմական միավորներ, որոնք կոչվել էին Ամոնի, Ռայի, Պտահի և Սեթի պատվին (յուրաքանչյուրում հինգ հազար ռազմիկ) վրաններ են խփում Կադեշի մոտակայքում: Դրանից ավելի վաղ, ռազմական միավորներից մեկը, որը կազմել էր փարավոնը (հավանաբար ընտրյալ ռազմիկներից), ուղարկվել էր ծովի ափի երկայնքով հետագայում Կադեշի մոտ հիմնական ուժերի հետ միավորման համար:

Հաշտության պայմանագիրը-«Հավերժ բարեկամներ»-Այսպիսով մոտ երկու դար ընթացող Եգիպտոսի և Խեթական տերության հետ հակամարտությունը, որի ընթացքում տեղի էին ունեցել հին աշխարհի մի շարք խոշորագույն ճակատամարտեր, այդ թվում Ք.Ա. 1274թ. տեղի ունեցած Քադեշի ճակատամարտը, լուծվում է, երբ ինչպես եգիպտացիներին, այնպես էլ խեթերին սկսում են սպառնալ այլ ազգեր, և Ք.Ա. 1258 թվականին Ռամզես II-ը ու խեթերի արքա Հաթթուսիլիս III-ը կնքում են պատմական քրոնիկներում արձանագրված առաջին հաշտության պայմանագրերը, որով սահմանվում է, որ հին աշխարհի այս երկու գերտերությունները ոչ միայն կդադարեցնեն թշնամանքը, այլև կսատարեն միմյանց՝ երրորդ կողմի ներխուժման դեպքում։

Մշակույթը-Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմում քանդակված են մոտ 20 մ բարձրությամբ հսկա արձաններ, բոլոր աստվածներին պատկերում է իր կերպարով։ Փարավոնի հայացքն ուղղված է դեպի արևելք, դեպի ծագող արևի կողմը։ Ռամզեսի ոտքերի մոտ իր ընտանիքի անդամներից ոմանց արձաններն են, մասնավորապես կնոջ՝ Նեֆերտարիի, մոր և մի քանի երեխաների, նա ավելի քան 200 երեխա ուներ։ 1979 թ-ին այն դասվել է Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Տվյալ թագավորը իմ կարծիքով նման էր Տիգրան մեծին, նրանով որ երկու թագավորները խելացի էն վարվում պատերազմների հետ, այսինքն երբ պետք էր նրանք սկսում էին պատերազմը, երբ պետք չէր չէին սկսում և ալյն:Նաև իմ կարծիքով նա կարևորել է Եգիպտոսի բնակչության թիվը և իր ժառանգականներին, այդ իսկ պատճառով ունեցել 200-ից ավել երեխա:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

1. Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:
Ա.Ելևէջ, Իջևան, իջնել, վայրէջք:
Էջ-ի
Բ.Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր:
Գ.Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ:

2. . Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց առաջին բաղադրիչները լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ`
զովաշունչ — շնչասպառ

Մեղմահունչ, ուղղաձիգ, դեղաբույս, աղեկտուր, տանտեր:

3. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջին բաղադրիչները լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ուշադրությո՛ւն դարձրու հնչյունափոխությանը:Օրինակ`
գուժկան – չարագույժ:
Գթառատ, թունաբեր, մտամոլոր, կրթասեր, գնդակոծել:

  1. Տրված նախադասությունը լրացրո՛ւ:

Բաղադրյալ բառի մեջ մտնող արմատը կարող է լինել և առաջին(օրինակ՝ անգլուխ, զարտուղի) երկրորդ (օրինակ՝ գլխարկ, ուղեկից) բաղադրիչ:

Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ տնային

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 71-բ,դ,ը; 72-բ,դ; 73-բ,դ,զ; 74-բ,դ;76

բ.6a-4=6a+3

Պատ.՛Չունի

դ.a+14=5a+3a+1

Պատ.՛մեկ լուծում

ը.2a-2a=5-5

Պատ.՛անվերջ

բ.kx+2=x+4k

Պատ.՛-1

դ.kx+7=2k+x2

Պատ.՛2

բ.kx-4=6x-4

Պատ.՛գոյություն չունի

դ.2x+2k+1=3x+4

Պատ.՛գոյություն չունի

զ.4x+k+1=kx+2

Պատ.՛4

Բ.kx+5=5x+k

Պատ.՛5

Դ.3x+k-1=-kx+2

Պատ.՛Գոյություն չունի

  1. Արդյոք հնարավո՞ր է 140 գիրքն այնպես տեղադրել երեք գրադարակում,
    որ առաջին գրադարակում 8 գիրք պակաս լինի, քան երկրորդում, և 5 գիրք
    ավելի լինի, քան երրորդում:

Պատ.՛ոչ