1. Տրված դարձվածքները բացատրի՛ր՝
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, ձեռք բերել, աչքից ընկնել, լույս տեսնել, հացը ցամաք ուտել:
Ձեռքով անել-բարևել, աչքը մտնել-ուշադրություն գրավել, ձեռք մեկնել-օգնել, ձեռք բերել-գնել, ունենալ, գտնել,աչքից ընկնել-դուրը էլ չգալ, լույս տեսնել-ծնվել, հրապարակվել, հացը ցամաք ուտել-վատ վիճակում լինել:
2. Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:
Կոտրվել, գտնել, ամբողջովին, վերադարձնել, ագահ, ուրախանալ, ժլատ, իհարկե, շոշափել, հառաչել:
Մի մարդ ձեռքը փակ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար ջարդ ու փշուր եղավ: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, տակից գլուխ ջնարակված աման ձեռք բերեց ու ժլատի ձեռքը տվեց: Ժլատը աշխարհով մեկ եղավ: Բայց մարդու աչքը ծակ է չէ՞. երբ ձեռք տվեց ամանին, ախ ու վախ արեց.
-Նորը, խոսք չկա, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:
Մի մարդ ժլատ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար կոտրվեց: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, ամբողջովին ջնարակված աման գտավ ու ժլատին վերադարցրեց: Ագահ ուրախացավ: Բայց մարդու ագահ է չէ՞. երբ շոշափեց ամանին, հառաչեց.
-Նորը, իհարկե շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:
3. .Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրության հիման վրա է կազմված:Օրինակ`
մթնկա- մթն(մութն) – կա-2 արմատ:
Բարեսրտություն- բարե (բարի-ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1ածանց:
Դժկամություն-դժ- կամ(ք) ություն- 1 արմատ և 2 ածանց:
Ա. Ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, գիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ:
Բ. Մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ, կուսակցություն, անկանխակալ, աղմկարարություն, բանաստեղծություն, կարգադրիչ:
Գ. Բառարանային, անմտություն, դժբախտություն, հակագիտական, տկարություն, գրչակ, (ապաշնորհ գրող), գրականություն: