1. Տրված դարձվածքները գրի՛ր հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն և անհրաժեշտ փոփոխություններ արա՛:
Համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:
Աչքդ է մտնում, ցավին ուրիշ դարման է գտել, խելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ), թուրը աջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, խելքին փչածը, ամպերի հետ է խաղում, իր կաշվից վախեցող, կողքով անցնեն:
Մարդուն դուր է գալիս անտեսանելի դառնալու գաղափարը, ու նա մտածածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ խնդրին այլ լուծում է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց չնկատեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն:
Մարդու խելքը գնում է անտեսանելի դառնալու գաղափարը, ու նրա խելքի փչածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ ցավին ուրիշ դարման է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիների աչքին չընկնեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն:
2. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:Բառապաշար – բառարան
վիրաբույժ – վիրահատություն
միամիտ – միավանք
սևահոգի – սևահող
մանրազնին – մանրադիտակ
սրբատաշ – սրբապատկեր
մազապուրծ – մազակալ
փայտահատ – փայտաշեն
մթնկա – մթություն
դյուրահավան – դյուրահավատ
մրրկածեծ – մրրկակործան
որմնադիր – որմնասյուն
3. Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:
Հայրապետ, հայրանուն, պետություն, վարպետ
դիմադիր, դիմադրություն
խաչակնքել, կնքահայր
ծանրակշիռ, ծանրություն, կշռաքար
գլխարկ, գլխանոց, արկղ
զվարթաբան, զվարթություն, բանականություն
ձայնասփյուռ, ձայնալար, սփյուռքահայ
լուսապսակ, լուսավոր, ծաղկեպսակ
աստղագուշակ, աստղանիշ, գուշակություն
մեղմաշունչ, մեղմավոր, անշունչ
կանխավճար, կանխագուշակել
բարետես, բարեխիղճ, տեսանյութ
ժպտալից, ժպտերես









