Հայոց լեզու

Ռ․Դալ Մեծ բարի հսկան

Մեծ բարի հսկան կարճ ասում են ՄԲՀ-ն։Այդ գիրքը գրել է Ռոալդ Դալը,իսկ իր գրքերը,իմ կարծիքով,շատ լավն են։Ես իմ կյանքում կարդացել եմ Ռոալդ Դալի երեք գրքեր <<ՄԲՀ-ն>>,<<Աշխարհի չեմպիոն Դանին>> և<<Չարլին և շոկոլադի ֆաբրիկան>>։<<ՄԲՀ-ն>> նրա մասին է թե ինպես է չարքերի ժամին Սոֆին տեսել,որ ՄԲՀ-ն երազներ է փչում քնած երեխաներին,և ՄԲՀ-ն Սոֆիին գողանում է,որպեսզի նա չպատմի ուրիշներին իր մասին։Գիրքը ընթերցելու ժամանակ դուք կհանդիպեք հետաքրքիր,բարի և չար,փոքր և մեծ կերպարներ։Օրինակ՝Անգլիայի թագուհին,9 կամ 7 հսկա,բանակի հրամանատար և այլն։Նաև ես կարդալուց,հանդիպեցի երկու հետաքրքիր ուտելիքի՝Թշշագմբիկի և զզվարունգի։Զզվարունգը դա մեծ զզվելի վարունգ է,իսկ թշշագմբիկը հսկաների երկրի միակ ըմպելիքներ։Այն գազավորված ըմպելիք էր,բայց գազերը ներքև էին գնում,ոչ թե վերև,հետևաբար գազերը ոչ թե բերանից էին գռստալով դուրս գալիս այլ․․․,դուք ինքներտդ հասկացաք թե,որտեղից։Այդ գազերը ծակից դուրս գալով խմողին բարձրացնում էին օդ։Այն վերոհիշյալ հսկաները մարդակեր էին,և Սոֆին ու ՄԲՀ-ն այնպես արեցին որ նրանք ել մարդկանց չուտեն։Գրքում մի քանի անհետաքրքրիր էջեր կային,բայց եկեք ուշադրություն չդարցնենք այդ եզակի էջերին,որովհետև գիրքը ընդհանրապես հետաքրքիր է։Գիրքը նրանց համար է ովքեր սիրում են նկարներով գրքեր,որովհետև նկարները շատ-շատ էին։Ինձ դուր եկավ գիրքը։Լավ,ել չպատմեմ,որ ձեզ հետաքրքիր լինի կարդալ՝ ինչպես ինձ։

Оставьте комментарий