Քիմիա

Քիմիա տնային

Տնային

  1. Որոշե՛ք պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների քանակը և ատոմային միջուկի լիցքը հետևյալ տարրերի համար՝ լրացնելով աղյուսակը.

1) S

e=16

P+=16

no =16

O

e=8

P+=8

no =8

B

e=5

P+=5

no =6

Ba

e=56

P+=56

no =101

Si

e=14

P+=14

no =14

2)Mn

e=25

P+=25

no =30

Ν

e=7

P+=7

no =7

Zn

e=30

P+=30

no =35

As

e=35

P+=35

no =40

2. Հաշվե՛ք, նյութի՝ KOH հարաբերական մոլեկուլային զանգվածը և նյութի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:

Mr(KOH)=Ar(K)+Ar(O)+Ar(H)=39+16+1=56

KOH=

K=(39:56)x100=69,64

O=(16:56)x100=28,57

H=(1:56)x100=1,78

3•Սովորել

Ուսումնական ճամփորդություններ

Նախապատրաստական աշխատանք. Արատես

Ապրիլի 19-21 մենք գնում ենք եռօրյա հետազոտական ճամփորդություն դեպի Վայոց ձոր՝ Արատես: Նախագիծը կարող եք տեսնել այստեղ: Մենք պետք է կանգ առնենք հետևյալ կանգառներում;

  • Արենի, Արենիի եկեղեցի, Թռչունների քարանձավ, 
  • Արփայի հովիտ,
  • Եղեգիս գյուղ․ քայլք գյուղի եկեղեցիներով,
  • Ուրցաձորի Սուրբ Կարապետ, 
  • Արատես։ 

Ես ցանկացա գտնել տեղեկություն <<Թռչունների քարանձավ>>-ի մասին:

Արենիի քարանձավ, քարանձավների համալիր Հայաստանի հարավ-արևելյան մասում՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ 2011 թ-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը։ 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։ Գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա։ Ընկած է Արփա գետի հովտում։ Արենիի քարանձավը գտնվում է Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից։ Քարանձավն ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ, քանի որ տարածքը սահմանափակ է, և նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդեն հայտնաբերված հնագիտական հուշարձանները։ Քարանձավում առնվազն չորս մետր մշակութային շերտ կա։ Ներքին՝ նեոլիթական շերտերը պատկանում են պղնձեքարի դարին։ Հանդիպում են նաև հոմոէրեքտուսի հետքեր, ովքեր բնակվել են ավելի քան երկու միլիոն տարի առաջ մեր տարածաշրջանում։ Թռչունների քարանձավում սկսած 2007 թվականից իրականացվում են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված բազմաթիվ գտածոներ՝ բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն։

ֆիզիկա 7

Լաբարատոր աշխաատանք 4 Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրություն

Աշխատանքի նպատակը. փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի՞նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ:

Անհրաժեշտ իրեր և սարքեր. լաբարատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ:

Աշխատանքի ընթացքը; Հիշենք կանոնը՝ լծակը կմնա հավասարակշառության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի, մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուներին: Բանաձև՝ F1/F2=l1/l2, որտեղ F1 և F2 ուժն է, իսկ l1 և l2 բաղուկները:

Լծակը ամրացրեցի ամրակալանին այնպես, որ այն ազատ պտտվի իր առանցքի շուրջ: Լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռեցի հորիզոնական դիրքով: Պտտման առանցքից որոշակի հեռավորության լծակի աջ բազուկից կախեցի երկու ծանրոց: Լծակի ձախ բազուկի վրա, կախեցի մեկ ծանրոց տեղաշարժելով գտա այն տեղը, որտեղից կախելով լծակը նորից հավասարակշռվեց: Չափեցի այդ տեղերի պտտման առանցքի հեռավորությունները ՝l1/ և l2: Ուժաչափով որոշեցի ծանրոցների վրա ազդող ուժերը: Արդյունքները գրեցի ներքևի աղյուսակում:

Քիմիա

Քիմիա

Դասարանական.

1 .Ատոմ

2.

Որոշե՛ք պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների քանակը և ատոմային միջուկի լիցքը հետևյալ տարրերի համար՝ լրացնելով աղյուսակը.

Ա) I

e=53

P+=53

No =74

Na

e=11

P+=11

No =12

CI

e=17

P+=17

No =18

Ca

e=20

P+=20

No =20

Al

e=13

P+=13

No =14

Բ) S, P, C, K, Ne

Բ) F, O, B, Ba, Si

Գ) Η, Ν, Zn, Kr, As

օրինակ.

1.Հաշվենք I համար. Մենք գիտենք, որ տարրի կարգաթիվը հավասար է էլեկտրոնների թվին, իսկ էլեկտրոնների թիվը հավասար է պրոտոնների թվին: Ստացվում է, Յոդի (l) կարգաթիվը հավասար է 53: Էլեկտրոնների թիվը ևս 53, պրոտոններինը կլինի ևս 53, նեյտրոնները գտնելու համար Ar(I) 127 -53կարգաթիվը : Կստացվի 74

n°    (I)= 127-53=74

                  Ar     e⁻           p⁺            n°      

               127    53      53             74    

2. Լրացնել հետևյալ շարքերը.

Մետաղական նյութեր` Na, Cu, Fe, Ոչմետաղական նյութեր՝ H2, O2 ,C, : :

3. Հաշվել հետևյալ բանաձևերով ներկայացված նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

Mr(O2)=2Mr(O)=2×16=32

Mr(CO2)=Ar(C)+2Ar(O)

NO

Na

Ca

H2

Ar

N2

O3

CH3COOH

IMG_2336.heic

3. Փորձ

Երկրաչափություն 7

Երկրաչփություն դասարանական 12.04.2024

Դասարանական առաջադրանքներ՝ 293; 295;297;299;303

CO=OD

AO=OB

<AOD=<BOC

Այսինքն եռանկյունները հավասար են ըստ առաջին հայատնիշի:

<BCO=<ODA

<OBC=<OAD

Ըստ սրա կարելի է հետևել, որ ուղիղները զուգահեռ են:

Քանի որ, DE=AE հետևաբար AED եռանկյունը հավասարասրուն է, կարլեի է հետևել, որ <ADE=<EAD:

Քանի որ, <BAD=<EAD, <BAD=<ADE, իսկ նրանք խաչադիր անկյուններ են:

ABCեռ. հավասար է ADCեռ. եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշով, որովհետև AB=AD, AC=AC, BC=CD: AECեռ. հավասարասրուն է, որովհետև AE=EC: Հետևում է, որ <BAC=CAD: Հետևեբար խաչադիր անկյունները հավասար են՝<CAD=<ECA:

կենսաբանություն

Միջատների տիպ

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ  բնորոշ հատկանիշներ ունեն հոդվածոտանիների տիպի ներկայացուցիչները։

Հոդվածոտանիները երկկողմանի համաչափությամբ, հատվածավորված վերջույթներով և խիտինային ամուր ծածկույթով պատված հատվածավոր կենդանիներ են:

  1. Ի՞նչ կառուցվածք ունի միջատների շնչառական համակարգը։

Թռիչքը օդային տարածությունում պահանջում է թթվածնի մեծ քանակ: Թթվածնի ակտիվ սպառումը իր հետևանքն է ունեցել միջատների շնչառական և արյունատար համակարգերի կազմավորվածության վրա:

  1. Ի՞նչ կառուցվածք ունի միջատների աչքերը։

Միջատներին հիմնականում բնորոշ են մեկ զույգ բարդ աչքեր: Որոշ միջատներ, օրինակ՝ մեղուները, բացի պարզ աչքերից ունեն նաև բարդ աչքեր:Բարդ աչքը կազմված է մոտ 3000 փոքր, պարզ աչիկներից, որոնք գունանյութով մեկուսացած են: Այդ պատճառով դրանցից յուրաքանչյուրը տեսնում է առարկայի մի մասը, իսկ բոլոր աչիկները միասին ստեղծում են ողջ պատկերը:

  1. Ինչպե՞ս է ընթանում միջնատների թերի կերպարնափոխությունը։

Ձվից դուրս եկած թրթուռը, տեսքով նման է իր տեսակի հասուն ձևերին՝ տեսքով, ապրելու միջավայրով և այլն:

  1. Ինչպե՞ս է ընթանում Միջատների լրիվ կերպարանափոխությունը։

Ձվից դուրս եկած թրթուռը ընդհանրապես նման չի իր տեսակի հասուն ձևերին՝տեսքով, ապրելու միջավայրով և այլն: Թրթուռը նման է օղակավոր որդու:

ֆիզիկա 7

Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:Մեխանիզմի Օ․Գ․Գ․

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։ 

2.Ի՞նչ է լծակը:

Լծակը սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի շուրջը։

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

Անշարժ, շարժական, բազմաճախարակ։

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնաուն է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախաչակը, ուստի այն կոչվում է շարժական ճախաչակ։

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Անշարժ ճախարակի միջոցով մենք բեռը բարձրացնում ենք վերև, բայց ուժի շահում չենք ունենում։

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Երբ անհրաժեշտ է լինում փոխել ոչ միայն ուժի ուղղությունը, այլև ուժի մեջ շահում ստանալ, դա անում են շարժական ճախարակի միջոցով:Շարժական ճախարակ օգտագործելիս ուժի մեջ շահում ենք 2 անգամ։

9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Բազմաճախրակը կազմված է երեք շարժական և երեք անշարժ ճախարակները տալիս են վեցապատիկ շահում:

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար

Այն ուժը, որով միայն ծանրություն են բարձրացնում, իսկ շփման ուժը հաղթահարելու ուժը, օգտակար աշխատանք չի համարվում:

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված

Մեխանիզմի օգտագործմամբ նպատակին հասնելու համար կատարված ամբողջ աշխատանքը կոչվում է լրիվ աշխատանք,իսկ եթե որևէ մեխանիզմ ենք օգտագործում բեռը բարձրացնելու համար մենք պետք է լրացուցիչ աշխատանք կատարենք,դա կոչվում է՝ ծախսված։

13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից

Օգտակար աշխատանքը միշտ լրիվ աշխատանքի որոշ մասն է, որը մարդը կատարում է մեխանիզմների միջոցով։

14.՞Որ մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի որ մասն է,կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ,այդքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ,և հակառակը։

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-իցշ

Ոչ:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.Տեքստում մի անգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային 
տարբերությունը:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները (անդրադարձնելու են, կանդրադարձնեն) Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները ( փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն (տալու են, կտան): Դրա համար (պահանջվելու է, կպահանջվի) 200 հազար քառ. կմ հայելի:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները անդրադարձնելու են Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները փոխարինելու են փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն 
են տալու: Դրա համար պահանջվելու է 200 հազար քառ. կմ հայելի:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները կանդրադարձնեն Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները կփոխարինեն փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն կտան: Դրա համար կպահանջվի 200 հազար քառ. կմ հայելի:

2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըղձական եղանակի համապատասխան  բայերով:

Գոնե մի օր կարգին եղանակ լիներ որ … մի քիչ նստել ծովափին ու ջրային հեծանիվ քշեիր:
Գոնե մինչև ծովափ տարեք, դրանից հետո ինքներս կգնանք:
Երանի թե մի քիչ երկար տևեր ուղևորությունը:
Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին տեսնեի, մի քանի օր էլ ընկերություն կանեի հետը:
Եթե քամին գա ու փորձառու նվագները փորձեին ծովին ունկնդրել, նրանք կասեն, թե նավի մոտով ինչպիս՞ ձկների վտառ է լողում:

Գրականություն

Խիզախը կամ Աներկյուղը

Կարդա ՛ ,,Խիզախը կամ  աներկյուղը,, հեքիաթը 
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

երկյուղալի-վախենալու

Հարամի — ավազակ, կողոպտիչ

Մաղարա — քարայր

Զաղա — քարանձավ

    2. Բնութագրի՛ր  Աներկյուղին:

    Աներկյուղը խիզախ էր, բայց ոչ նրանից, որ նա անխելք էր: Նա անխելք չեր, որովհետև նա այնպես արեց, որ ավազակների վերջը գա: Նաև նա ուժեղ էր, որովհետև լավ էր տիրապետում թրին և նետին:

    3. Գրի՛ր խիզախ բառի հոմանիշները և հականիշները:

    Հոմանիշ — Համարձակ, Անվախ

    Հականիշ — վախկոտ, երկչոտ

    4.Հեքիաթից դուրս գրի՛ր բարբառային բառեր և արտահայտություններ, 
    բացատրիր: 

    Էլել է, չի էլել — Եղել է, չի եղել

    Կկենամ — Կմնամ

    Չես անիլ — Չես անի

    Հապա — Ապա

    կաց — մնա

    չե՛մ տալ — չե՛մ տա

    օյին դրի — գլխին մի բան խաղալ

    վարժվեցավ — վարժվեց