
Հետաքրքիր է իմանալ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց 8.8 դասարան

1.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:
Ճնշումը բնութագրում է 2 հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին
2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:
p=F/S
3.Որո՞նք են ճնշման միավորները
P(պասկալ), կՊա, ՄՊա:
Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․
Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․
Հայաստանում կան բավականին շատ երկկենցաղներ, ավելի քան 53 տեսակ։ Դրանց մեջ են մտնում իսկական մողեսներ, սափրագլուխներ, իժեր, ցամաքային կրիաներ և ուրիշները:
Իրենք բազմանում են սեռական ձևով արտաքին բեղմնավորմամբ։ Իրենց մոտ լավ է արտահայտված սեռական դեմոֆրիզմը, էգերը ավելի մեծ են, իսկ արունները փոքր, բայց ավելի գունավոր ու նաև ունեն հատուկ օրգաններ էգերին գրավելու համար՝ ռեզոնատորներ։
Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Գողացած հեծանիվը,, պատմվածքը, վերլուծիր:
Այս պատմվածքը իմ դուրը չեկավ, որովհետև այն ինձ համար անհետաքրքիր և անիմաստ: Այս պատմվածքի ասելիքը այն է, որ միշտ էլ բումերանգի օրենքը գործում է:
Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:
1919 թվականի այդ նկարը լի էր հրճվանքի, անհոգության ու սխրանքի
տրամադրություններով, և երբ Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ
կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր:
Ոչ, այս պատճառը նրան չէր արդարացնում, որովհետև ոչ մի ինքնավստահություն մարդուն չպետք է թույլ տա խլել ուրիշի ունեցվածքը։
Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:
Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել:
Այքը մոռացել էր իր գողության մասին, և կարծես թե արդեն ինքն էր հավատում իր այն ստին որ այդ հեծանիվն իրեն Քուքին էր նվիրել, իր ծննդյան օրվա առթիվ։
Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև
(երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:
Ոչ, որովհետև երկուսն էլ գողություն են արել, ուղղակի երկրորդ գողը պատժեց Այքին՝ չիմանալով, որ նա ինչ-որ մեկին պատժում է: Իմ կարծիքով զայրանալու իրավունք չուներ, որովհետև նա իր գողությամբ ինչ-որ մեկին զայրացրել էր, և արժանի էր նրան, որ նա էլ զայրանա:
Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:
Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,—
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:
Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:
1. Դուրս բեր մգեցված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Ալևոր-ծեր մարդ
Ծիծեռի-ծիծեռնակ
մատուռ-աղոթելու տեղ
վեմ-ժայռ
որմ-պատ
վարսաթափ-տերևաթափ, մազաթափ
ցուպ-դագանակ
հայրեն-Հայկական ժողովրդական տաղաչափության մի տեսակը
տաղիկ-փոքրիկ բանաստեղծություն
Առվույտ-Այդ բույսը ցանած արտ
2. Դուրս բեր քեզ դուր եկած ամենագեղեցիկ նկարագրությունը։
Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,—
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:
3. Դու ի՞նչ ես հիշում Հայաստան ասելիս։
Հայաստան ասելիս, ես հիշում եմ Չարենցի բանաստեղծությունը՝ <<Ես իմ անուշ Հայաստանի>>: Հիշում եմ այն տանջանքները, հայ ազգը և Հայաստանը ապրեց դարերի ընթացքում: Հիշում եմ նաև պատմական լավ և քաջ պահերը, օրինակ՝ Ավարայրի ճակատամարտը, երբ հայերը մի քանի անգամ քիչ էին թշնամուց, բայց փայլուն հաղթանակ տարավ: Հիշում եմ հայոց թագավորներին: Հիշում էմ 301 և 405 թվականները: Հիշում եմ Սիսն ու Մասիսը: Ուզում եմ, երբ դարեր հետո հայերը Հայաստան ասեն, մեր ժամանակներից միայն վատ բաներ չհիշեն:
Դիոկղետիանոսը Հռոմի կայսր էր, իսկ Տրդատ 3-ը Հայաստանի թագավոր: Նրանք կառավարել են մոտավորապես նույն ժամանակահատվածում: Դիոկղետիանոսը կառավարել է Ք.ծ.ա. 284-305 թթ., իսկ Տրդատ 3-ը 298-330թթ:
Դիոկղետիանոսը հռոմեացիների համար աստված էր, և բոլոր այլ պաշտոններին ընտրում էր հենց նա: Իսկ Տրդատ 3-ը այդպես չէր նա այպես աստվածապաշտ չէր իր երկրում, նաև իրենց երկրում կարևորվում էր կրոնը: Հենց նրա ժամանակաշրջանում է Հայաստանը դարձել Քրիստոնեա պետություն:
Դիոկղետիանոսի փորձերը նրա համար էին, որպեսզի Հռոմը դուրս գար ճգնաժամից, իսկ Տրդատ 3-ը այդպես վատ ժամանակներում չի կառավարել: Տրդատ 3-ի հիմնական նպատակներ ուղղակի վերնվաճել Մեծ Հայքի տարածքները: Սկզբում Հռոմի և Հայաստանի
Հայոց պատմություն, էջ 102-106, էջ 107-ի հարցերին պատասխանել

Վաղարշ I Պարթեւ — Պարթևաստանի արքա մ.թ. 51-ից առ 80 թվականը։ Վոնոն Բ-ի որդին։ Պարթևաստանի հզորագույն տիրակալներից մեկը։ Զիջել է Ատրպատականի գահը իր որդուն` Բակուրին, օժանդակել է եղբորը՝ Տրդատին նվաճելու Մեծ Հայքի գահը։ Դա հանգեցրել է հռոմեա-պարսկական երկարատև պատերազմի (54–64), որն ավարտվել է Հռանդեայի պայմանագրով։
Տրդատ I — Տրդատ Ա (մոտ 28 – 88), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 52 թվականից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։
Ներոն — Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոսը` ապագա Ներոնը, ծնվել է 37 թվականի դեկտեմբերի 15-ին Անտիումում` Հռոմի մերձակայքում: Նա եղել է Գնեոս Դոմիցիոս Ահենոբարբոսի միակ որդին։ Մայրը՝ Ագրիպինա Կրտսերը, Կալիգուլա կայսեր քույրն էր։Ներոնի հայրը եղել է Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոսի և Անտոնիա Ավագի որդին։ Գնեոսն, այսպիսով, հոր կողմից Գնեոս Դոմիցիոս Ահենոբարբոսի (մ.թ.ա. 32 թվականին՝ կոնսուլ) և հավանաբար Էմիլիա Լեպիդայի, իսկ մոր կողմից Մարկոս Անտոնիոսի և Օկտավիա Կրտսերի թոռն էր։Օկտավիայով կապված՝ Ներոնը Օգոստոս կայսեր զարմիկ-թոռն էր։ Ներոնի հայրը զբաղեցրել է պրետորի պաշտոնը և եղել է Կալիգուլայի անձնակազմի անդամ վերջինիս արևելյան արշավանքի ժամանակ: Նա մահացել էր 39 տարեկանում՝ ջրգողություն հիվանդությունից, երբ Ներոնը երեք տարեկան էր։
Գնեոս Դոմիտիուս Կորբուլոն հռոմեացի նշանավոր զորավար, կոնսուլ (39 թ), Ներոն կայսեր օրոք Հռոմի կողմից Արևելքում Հայաստանի համար Պարթևաստանի հետ վարած պատերազմում հռոմեական բանակի հրամանատար։
Լուկիոս Կեսենիոս Պետոս (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), մ․ թ․ ա. I դարի հռոմեական գործիչ։ Եղել է կոնսուլ։ 61 թվականին նշանակվել է Կապադովկիայի կուսակալ և Հայաստան ուղարկված բանակի գլխավոր հրամանատար։ 61 թվականի աշնանը ներխուժել է Հայաստան՝ Հռոմին ենթարկելու նպատակով։ Մի շարք աննշան հաջողություններից հետո, ձմեռելու համար ճամբարել է Անձիտում՝ Հռանդեայի մոտ։ Տարբեր ուղղություններում հայ-պարթևական զորքերի հարձակումը կասեցնելու նպատակով մասնատել է նրա զորքը, սակայն ծանր պարտություն է կրել։ Պետոսը հարկադրված օգնություն է խնդրել Ասորիքի կուսակալ Կորբուլոնից և միաժամանակ բանակցություններ սկսել պարթևաց արքա Վաղարշ I-ի հետ։
Վաղարշ I (հայ Արշակունի) — 116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 117 թվականին նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսը հարկադրված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը (այժմ՝ Էջմիածին)։ Խորենացին Վաղարշ Ա-ին է վերագրում Բասեն գավառի Վաղարշավան քաղաքի հիմնադրումը։ Վաղարշ Ա-ին գահընկեց է արել Հռոմի Անտոնինոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին:
Վաղարշ Բ (ծն. թ. անհայտ – մոտ 198), Հայոց Արշակունի թագավոր 186–ից։ Ենթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։
Խոսրով Գ (անհայտ- մոտ 338), Մեծ Հայքի Արշակունի թագավոր մոտ 330–ից։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին» (Բյուզանդ, Գ, գ)։ «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»։ Խորենացին (Գ, ը) նրան կոչում է հայերեն բառով՝ Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը։ Հաջորդել է հորը՝ Տրդատ Գ Մեծին։
Անդրեփրատյան համադաշնություն | պարթևՎաղարշ I-ի (51-79) ջանքերով կազմավորված համադաշնությունը, որը նախ և առաջ պաշտ- պանական միություն էր ընդդեմ Հռոմի: Անդա- մակցում էին Պարթևստանը, Ատրպատականը, Ադիաբենեն և (թերևս) Աղվանքը: Նրանց միացավ նաև Մեծ Հայքը:
Հռանդեա, պատմական վայր Ծոփաց աշխարհի Խարբերդի դաշտում։ Հայտնի է 62 թ. գարնանը տեղի ունեցած ճակատամարտով, որտեղ պարթևական կամ հայ-պարթևական զորքերը պարտության մատնեցին Պետոսի գլխավորած հռոմեական բանակը և պարտադրեցին անձնատուր լինել։ Հռոմեացի զինվորները ստիպված էին անցնել երեք նիզակներից կազմված անարգանքի «լծի» տակով, որը խայտառակություն էր նրանց համար[1]։64 թվականին այստող կնքվեց Հռանդեայի պայմանագիրը, որով ավարտվեց Հռոմեա-պարթևական պատերազմը (54–64)։

ա. Հռանդեայի պայմանագիր, 64 թվականին Հայոց թագավոր Տրդատ Ա-ի և հռոմեական զորավար Դոմետրոս Կորբուլոնի միջև կնքված պայմանագիր։ Այն կնքվել է Անձիտ գավառի Հռանդեա վայրում, մի կողմից՝ Մեծ Հայք ու Պարթևաստանի, մյուս կողմից՝ Հռոմի միջև տասնամյա պատերազմի (54-64) ժամանակ հռոմեական զորավար Լուկիոս Պետոսի պարտությունից հետո։ Հռանդեայի պայմանագրով Հռոմը Տրդատ Ա-ին ճանաչել է Հայոց թագավոր (ըստ նախնական պայմանավորվածության՝ Տրդատ Ա-ն մեկնելու էր Հռոմ՝ կայսր Ներոնից թագ ստանալու)։ Պայմանագրի արդյունքում վերականգնվել են Մեծ Հայքի սահմաններն ու անկախությունը, հռոմեական և պարթևական զորքերը դուրս են բերվել Մեծ Հայքից։ 65 թվականին Տրդատը մեկնում է Հռոմ, որտեղ Ներոն կայսեր կողմից թագադրվում է հայոց թագավոր և վերադառնում Հայաստան։
բ. Ըստ ինձ շատ կարևոր էր, քանի որ պատասխանատվությունը սոցիալական եւ իշխանական կառույցների պահպանումը շատ պատասխանատու գործ է:
գ.Ներոնը և նրա հաջորդները Հայաստանի նկատմամբ դրսևորեցին չափավոր քաղաքականություն՝ փորձելով պահպանել այն որպես չեզոք պատվար հյուսիսկովկասյան տափաստանների քոչվորների և պարթևների արշավանքների դեմ։ Տրայանուսի օրոք տեղի ունեցավ քաղաքականության կտրուկ փոփոխություն: Նա փորձեց խախտել «Հռանդեայի համաձայնությունը» և Հայաստանին պարտադրել հռոմեական լիակատար վերահսկողություն: 114 թ. Տրայանուսը ներխուժեց Հայաստան՝ նպատակ ունենալով Հայոց թագավորությունը վերա- ծել հռոմեական նահանգի: Հռոմեական նահանգի վերածված Հայաստանը, սակայն, շուտով վերականգնեց նախկին կարգավիճակը: Տրայանուսին հաջորդած նոր կայսրը ճանաչեց Մեծ Հայքի թագավորության անկախությունը: Հռոմեա- կան զորքերը դուրս բերվեցին Հայաստանից, և գահ բարձրացավ Հռոմի կողմից ճանաչված Վաղարշ I-ը (117-140): Նոր արքան աչքի ընկավ շինարարական աշխատանքներով։ Կառուցվեցին և վերակառուցվեցին մի շարք քաղաքներ: Վերակառուցված քաղաքներից էր Վարդգեսավանը, որը կոչվեց Վաղարշապատ։


Ես այսպես կզրուցեի արքայի հետ `
Արքա ես իհարկե անզոր եմ քո դեմ եւ դու ինքդ պետք է կատարես վերջնական որոշումը ցանակնում ես ` գնալ Հռոմ և նրանից ստանալ թագը, թե՞ մնալ Հայաստանում և շարունակել պայքարը, սակայն ես խորհուրդ եմ տալիս մտածելու ավելի շատ գնալ Հռոմ և նրանից ստանալ թագը, այդ ուղղությամբ, քանի որ թագը կարեւոր է քեզ համար, նաեւ ժողովրդի , եւ ես կարծում եմ իմ արքա, որ դու ճիշտ որոշում կկատարես:
1.Спишите, вставляя пропущенные буквы.
Заг_р, к_сается, пол..жение, забл..стел, г_релый, бл..стательное, пол..гаться, выр..щенные, з_рька, прод..рается, к_снуться, прор..стать, уг..р, з_рево, выч..тание, заг_релый, разб..раться, соб..ру, заж..гание, прик_сновение, , оз_рить, проб..раюсь, к_сательная.
Загар, касается, положение, заблестел, горелый, блистательное, полагаться, зорька, продирается, коснуться, прорастать, угар, зарево, вычитание, загорелый, разбираться, соберу, зажигание, прикосновение , озарить, пробираюсь, касательная.
Выпишите из предложенных словосочетаний только те, где в словах пишется буква О.
Обг_ревшая свечка, внезапное оз_рение, антиприг_рное покрытие, мамино прик_сновение, увидеть з_рянку, ранние з_ри, ог_рок свечи, док_снуться до руки, приг_ревший ужин, г_реть на плите, з_рево от пожара, начертить к_сательную, к_снется многих, к_сательно данного вопроса.
обгоревшая свечка, мамина прикосновение, докоснуться добавки, пригоревший ужин, гореть на плите, коснётся многих.
Найдите в данном тексте числительные и выпишите их.
Трое мальчиков путешествовали на двухпалубном корабле по Черному морю с бабушкой и дедушкой. Мальчики были тройняшками. Они закончили шестой класс на «четвёрки» и «пятёрки», путешествие было наградой за успешное окончание учебного года. А в Новосибирске в квартире на четвёртом этаже остались родители и пятилетняя сестрёнка, которая очень любит кататься на трёхколесном велосипеде. Во время путешествия они побывали в семи городах, увидели двенадцать видов птиц.
Трое, двухпалубный, тройняшки, шестой, «четвёрки» и «пятёрки», четвёртом, пятилетняя, трёхколесном, семь, двенадцать
Составьте прилагательные во всех степенях сравнений.
Образец: умный — умнее — умнейший — самый умный
Тяжелый-тяжелее-тяжелейший-самый тяжелый
древний-древнее-древнейший-самый древний
низкий-ниже-самый низкий
строгий-строже-строжайший-самый строгий
добрый-добрее-добрейший-самый добрый
быстрый-быстрее-быстрейший-самый быстрый
1️⃣Որոշեք կապի տեսակը.
ZnCl2-Իոնային, NH3-Կովալենտային, NaCl-Իոնային, N2-Կովալենտային, O2-Կովալենտային, F2-Կովալենտային, Cl2-Կովալենտային, PH3-Կովալենտային, CuBr2-Իոնային, FeS-Իոնային, H2S-Կովալենտային, H2-Կովալենտային, CH4-Կովալենտային, CaCl2-Իոնային, N2O3-Կովալենտային, SiH4-Իոնային, Na2S-Իոնային, FeCl3-Իոնային, H2Se-Կովալենտային, K2Se-Իոնային, J2-Կովալենտային, CaS-Իոնային, HgO-Իոնային, LiCl-Իոնային, N2O3-Կովալենտային, NO-Կովալենտային:
2️⃣Հաշվեք առաջին չորս նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr) և նյութում տարրերի զանգվածային բաժինները(w):
Mr(ZnCl2)=Ar(Zn)+2Ar(Cl)=65+(35×2)=135
Mr(NH3)=Ar(N)+3Ar(H)=14+(3×1)=17
Mr(NaCl)=Ar(Na)+Ar(Cl)=23+35=58
Mr(N2)=2Ar(N)=2×14=28
w(ZnCl2)=Ar(Zn)x1=65
65:135=0.48
0.48×100=48.14
2Ar(Cl)=35×2=70
70:135=0.51
0,51×100=51.85
w(NH3)=Ar(N)x1=14
14:17=0.82
0.82×100=82.35
3Ar(H)=3×1=3
3:17=0.17
0.17×100=17.64
w(NaCl)=Ar(Na)=23
23:58=0.39
0.39×100=39.65
Ar(Cl)=35
35:58=0.60
0.60×100=60.34
w(N2)=2Ar(N)=14×2=28
28:28=1
1×100=100
1. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ չի նստում:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակը չի:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չի թվում:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել:
Ներս մտնողն իմ մայրն է:
Ներս մտնողն իմ մայրը չի:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ չի բարձրանա:
2. Տեքստից հանի՛ր այն նախադասությունները, որոնք նկարագրում են նախորդ կամ հաջորդ նախադասության գործողության տեղը, ժամանակը, ձևը: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Արդեն մութն ընկնում էր ու գյուղ իջնելու ժամանակն էր: Մի ուլիկ հոտից հետ ընկավ: Գայլը հասավ նրան ու բռնեց: Գյուղն էլ շատ մոտ էր:
Ուլիկն ասաց.
— Գիտեմ, որ քո զոհն եմ, ու վերջը պիտի ուտես ինձ: Բայց խնդրանք ունեմ՝ սրինգդ նվագի՛ր, պարեմ, հետո կե՛ր:
Գայլը նվագեց: Նա շատ բարձր ու գայլավարի էր նվագում: Շները լսեցին ու ընկան նրա ետևից: Փախչելիս գայլը շուռ եկավ դեպի ուլիկը: Նա ասաց.
-Տե՛ղն է ինձ, մսագործն ո՛ւր, երաժիշտն ուր:
Մի ուլիկ հոտից հետ ընկավ: Գայլը հասավ նրան ու բռնեց:
Ուլիկն ասաց.
— Գիտեմ, որ քո զոհն եմ, ու վերջը պիտի ուտես ինձ: Բայց խնդրանք ունեմ՝ սրինգդ նվագի՛ր, պարեմ, հետո կե՛ր:
Գայլը նվագեց: Շները լսեցին ու ընկան նրա ետևից: Փախչելիս գայլը շուռ եկավ դեպի ուլիկը: Նա ասաց.
-Տե՛ղն է ինձ, մսագործն ո՛ւր, երաժիշտն ուր: