Մի մարդ, որը փող չուներ և չէր կարող իրեն ուտելիք գնել: Նա շատ անգամ խանութի տնօրենին խնդրում էր, որ նա իրեն ուտելիք, փող կամ աշխատանք տար իրեն, բայց տնօրենը ամեն անգամ ծեծում էր նրան և վռնդում էր նրան: Օրերից մի օր, երբ հերթական անգամ տնօրենը ծեծեց և վռնդեց անտուն մարդուն, երեկոյան այդ խանութը ուզեցան թալանել: Բայց փոխարենը անտուն մարդը ուրախանար, որ տնօրենը պատժվում է, նա գնաց և այդ գողերին այնպես վարպետորեն խփեց և տապալեց գետնին (իդեպ նրանցից երկուսը զենքով էին, իսկ մեկը դանակով): Երբ ոստիկանությունը եկավ, պարզվեց որ այդ անտուն մարդը ոստիկան էր, որը արդեն թոշակի էր գնացել, բայց իր թոշակը իրեն չէր հերիքում, իսկ պետությունը նրան չէր ուզում օգնել: Խանութի տնօրենը, ուզենալով նրան շնորհակալություն և ներողություն խնդրել, տվեց նրան տուն և աշխատանք:
Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում…
Լեռների հովիվը
Հեքիաթը կարող եք կարդալ այստեղ:
Պատմվածքի հերոսի` քուրդ գաղթականի կերպարի միջոցով Թումանյանը փորձել է ներկայացնել ցեղասպանությունից մազապուրծ եղած բոլոր այն հայ գաղթականների վիճակը, ովքեր ամեն ինչ կորցրած`տուն-տեղ, հայրենիք, ընտանիք, փորձում էին իրենց գոյությունը պահպանել օտար ափերում ծպտվելով քրդի անվան տակ, սակայն երբևէ չմոռանալով, չուրանալով իրենց ինքնությունը և միշտ հարազատ մնալով սեփական, ազգային արժեքներին ու մշակույթին և հավատալով այն երազանքին, որ մի օր նորից կվերադառնան իրենց հայրենի հողը:
Թեստ. Քիմիա


Երկրաչափություն դասարանական 26.04.2024
Դասարանական առաջադրանքներ՝337; 342; 345; 348


Քանի որ միջնագիծը, հավասար է ներքնաձիգի կեսին, հետևաբար <B=90o:
<ABD=90-25=65o
<A=65o
<C=180-(90+65)=25o

BP=CK, AP=KD, ըստ ուղանկյան եռանկյունների հավասարության հայտանիշի (էջերը հավասար են) եռանկյունները հավասար են:

BP=CK, <ABP=<KCD, ըստ ուղանկյան եռանկյունների հավասարության հայտանիշի (էջերը և նրանցով առևնթեր անկյունները հավասար են) եռանկյունները հավասար են:


AB=CD, <BAD=<KDC, ըստ ուղանկյան եռանկյունների հավասարության հայտանիշի (էջերը և նրանցով առևնթեր անկյունները հավասար են) եռանկյունները հավասար են:
Հետաքրքիր է իմանալ

Ճնշում
1.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:
Ճնշումը բնութագրում է 2 հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին
2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:
p=F/S
3.Որո՞նք են ճնշման միավորները
P(պասկալ), կՊա, ՄՊա:
Երկկենցաղներ
Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․
- Երկկենցաղների արտաքին կառուցվածք
- Երկկենցաղների դասակարգում և բազմազանությունը
- Երկկենցաղների բազմացումը և զարգացումը
- Ապրիլ ամսվա ամփոփում
Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․
- Երկկենցաղները արտաքին կառուցվածքի ինչ առանձահատկություններ գիտեք
Նրանք մաշկի վրա չունեն մազեր, բայց դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով: Որոշ երկկենցաղների լորդը թունավոր են: Լորձը պաշտպանում է մաշկը բակտերիաներից և փոշուց: Լորձի շնորհիվ երկկենցաղների մաշկի մակերեսին առաջանում է հեղուկ թաղանթ, որի մեջ լուծվում է մթնոլորտային թթվածինը: - Ներկայացնել Հայաստանում հանդիպող երկկենցաղներին
Հայաստանում կան բավականին շատ երկկենցաղներ, ավելի քան 53 տեսակ։ Դրանց մեջ են մտնում իսկական մողեսներ, սափրագլուխներ, իժեր, ցամաքային կրիաներ և ուրիշները:
- Ինչպե՞ս են բազմանում երկկենցաղները
Իրենք բազմանում են սեռական ձևով արտաքին բեղմնավորմամբ։ Իրենց մոտ լավ է արտահայտված սեռական դեմոֆրիզմը, էգերը ավելի մեծ են, իսկ արունները փոքր, բայց ավելի գունավոր ու նաև ունեն հատուկ օրգաններ էգերին գրավելու համար՝ ռեզոնատորներ։
Գողացած հեծանիվը
Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Գողացած հեծանիվը,, պատմվածքը, վերլուծիր:
Այս պատմվածքը իմ դուրը չեկավ, որովհետև այն ինձ համար անհետաքրքիր և անիմաստ: Այս պատմվածքի ասելիքը այն է, որ միշտ էլ բումերանգի օրենքը գործում է:
Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:
1919 թվականի այդ նկարը լի էր հրճվանքի, անհոգության ու սխրանքի
տրամադրություններով, և երբ Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ
կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր:
Ոչ, այս պատճառը նրան չէր արդարացնում, որովհետև ոչ մի ինքնավստահություն մարդուն չպետք է թույլ տա խլել ուրիշի ունեցվածքը։
Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:
Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել:
Այքը մոռացել էր իր գողության մասին, և կարծես թե արդեն ինքն էր հավատում իր այն ստին որ այդ հեծանիվն իրեն Քուքին էր նվիրել, իր ծննդյան օրվա առթիվ։
Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև
(երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:
Ոչ, որովհետև երկուսն էլ գողություն են արել, ուղղակի երկրորդ գողը պատժեց Այքին՝ չիմանալով, որ նա ինչ-որ մեկին պատժում է: Իմ կարծիքով զայրանալու իրավունք չուներ, որովհետև նա իր գողությամբ ինչ-որ մեկին զայրացրել էր, և արժանի էր նրան, որ նա էլ զայրանա:
Անունդ տալիս
Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:
Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,—
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:
Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:
1. Դուրս բեր մգեցված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Ալևոր-ծեր մարդ
Ծիծեռի-ծիծեռնակ
մատուռ-աղոթելու տեղ
վեմ-ժայռ
որմ-պատ
վարսաթափ-տերևաթափ, մազաթափ
ցուպ-դագանակ
հայրեն-Հայկական ժողովրդական տաղաչափության մի տեսակը
տաղիկ-փոքրիկ բանաստեղծություն
Առվույտ-Այդ բույսը ցանած արտ
2. Դուրս բեր քեզ դուր եկած ամենագեղեցիկ նկարագրությունը։
Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,—
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:
3. Դու ի՞նչ ես հիշում Հայաստան ասելիս։
Հայաստան ասելիս, ես հիշում եմ Չարենցի բանաստեղծությունը՝ <<Ես իմ անուշ Հայաստանի>>: Հիշում եմ այն տանջանքները, հայ ազգը և Հայաստանը ապրեց դարերի ընթացքում: Հիշում եմ նաև պատմական լավ և քաջ պահերը, օրինակ՝ Ավարայրի ճակատամարտը, երբ հայերը մի քանի անգամ քիչ էին թշնամուց, բայց փայլուն հաղթանակ տարավ: Հիշում եմ հայոց թագավորներին: Հիշում էմ 301 և 405 թվականները: Հիշում եմ Սիսն ու Մասիսը: Ուզում եմ, երբ դարեր հետո հայերը Հայաստան ասեն, մեր ժամանակներից միայն վատ բաներ չհիշեն:
Հետազոտական աշխատանք. Համեմատում Տրդատ 3-ին Դիոկղետիանոսի հետ
Դիոկղետիանոսը Հռոմի կայսր էր, իսկ Տրդատ 3-ը Հայաստանի թագավոր: Նրանք կառավարել են մոտավորապես նույն ժամանակահատվածում: Դիոկղետիանոսը կառավարել է Ք.ծ.ա. 284-305 թթ., իսկ Տրդատ 3-ը 298-330թթ:
Դիոկղետիանոսը հռոմեացիների համար աստված էր, և բոլոր այլ պաշտոններին ընտրում էր հենց նա: Իսկ Տրդատ 3-ը այդպես չէր նա այպես աստվածապաշտ չէր իր երկրում, նաև իրենց երկրում կարևորվում էր կրոնը: Հենց նրա ժամանակաշրջանում է Հայաստանը դարձել Քրիստոնեա պետություն:
Դիոկղետիանոսի փորձերը նրա համար էին, որպեսզի Հռոմը դուրս գար ճգնաժամից, իսկ Տրդատ 3-ը այդպես վատ ժամանակներում չի կառավարել: Տրդատ 3-ի հիմնական նպատակներ ուղղակի վերնվաճել Մեծ Հայքի տարածքները: Սկզբում Հռոմի և Հայաստանի