
Be going to

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց 8.8 դասարան

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,
Հովերն են խաղում ձորալանջն ի վար,
Երկարում են խիտ ստվերներն անփույթ
Եվ կամաց-կամաց խառնվում իրար:
Մի հորթ է նստել թեք ձորալանջին,
Թփերում կորած կածանի վրա,
Կարծես քանդակված մի տերև լինի
Մոր լեզվի հետքը ճակատին նրա:
Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,
Թփի տակ նստել, որոճում է լուռ…
Մասրենու մի ոստ կպել է պոչին
Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:
Ականջի մեկը կախել է մի քիչ,
Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,
Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից
Արցունքի բարակ առուն է հոսում:
Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,
Եվ կանաչել է լեզուն բերանում…
Իսկ աչքից բխած առվի ակունքին
Մի ճանճ է իջել ու չի հեռանում:
Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի
Տերևը հանկարծ քսվում է նրան,
Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝
Ծաղկած մասրենու ստվերը վրան…
Հորովելներ են ոլորվում դաշտին,
Սարերի վրա գառներ են մայում…
Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին
Մասրենիների արանքից նայում:
Հարցեր և առաջադրանքներ՝
Ձորալանջ-Ձորը եզերող լեռան լանջ:
անփույթ-փնթի
կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ:
որոճալ-Կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ:
հորովել-Վարելիս երգվող երգ, որի մեջ կրկնվում Է <<հորովել>> բառն իբրև հանգերգ:
Հորթը նստել է ձորալանջին, մեծ աչքերով, ճակատաին մոր լեզվի հետքով, դունչը կեղտոտված է հողով, իսկ աչքից հոսում էր փոքրիկ արցունկի առվակ։
Գեղեցիկ, ամառային, մի քիչ տխուր երեկո գյուղում։
Կարող եմ միայն երկու բառով:
<<Գյուղական երեկո>>
6. Տեքստի բոլոր գոյականները դարձրու հոգնակի:
Օրեր, մայրամուտներ, ձորալանջներ, հորթեր, կածաններ, տերևներ, լեզուներ, ճակատներ, դունչեր, թփեր, պոչեր, ականջներ, աչքեր, արցունքներ, առուներ, շրթունքներ, ակունքներ, ճանճեր, մորթեր, ստվերներ, դաշտեր:
Դասարանական առաջադրանքներ՝359;361;363;365;367

<A, <B, <C



Պատ.՝ Այո, որովհետև նրա դիմացի անկյունը ավելի մեծ է:

AC-ն, որովհետև նա ամենամեծն է:



90օ-ի դիմացի կողմը (AB) ավելի մեծ է քան BK-ն: 90օ-ի դիմացի կողմը (BC) ավելի մեծ է քան BK-ն:

Հավասարասրուն, որովհետև երբ երկու անկյուններ հավասար են, հետևաբար նրանց դիմացի կողմերը նույնպես հավասար են իրար, իսկ երբ երկու կողմերը եռանկյունում իրար հավասար են, այդ եռանկյունը հավասարասրուն է:

Ընթերցել Հարուկի Մուրակամի ,,Է՜հ, բախտս չի բերում,, պատմվածքը:
Ես ընտրեցի <<ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված>>-ը, որովհետև նրանք ուզում էին գնալ լավ ճամփորդության, բայց նրանց խանգառեց միայն թղթի կտորը: Կարևոր գաղափարը այն է, որ ամեն ինչ կարևոր է, նույնիսկ չնչին հանգամանքները: Կարող եմ այս ասելիքը նմանեցնել հետևյալ ասացվածքի հետ՝ <<Նույնիսկ փոքր քայլերը, իրենց հետևից հետքեր են թողնում>>:
2. Տրված բնութագրումներից որո՞նք են համապատասխանում պատմող հերոսին. Ընտրությունը հիմնավորե՛ք՝ հղում անելով տեքստին.
Իմ կարծքիով հերոսը անփույթ էր և կենսախինդ: Հերոսը անփույթ էր, որովհետև նա մոռացավ այն, ինչ նրանց խանգառեց լավ ճանապարհորդելու: Հերոսը կենսախինդ էր, որովհետև նա այդ ճամփորդությանը շատ էր ուզում գնալ, և շատ-շատ ուրախ էր, որ նրանք պետք է գնան ճամփորդության:

Օրինակ`
Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:
Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:-Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ չառանք խորհրդակցելու։
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:-Մեր չարածն ապարդյուն աշխատանք չէր։
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:-Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները։
Նրա մտադրությունը սխալ հասկացան:-Նրա մտադրությունը ճիշտ չհասկացան։
Նրան անլուրջ պատասխան տվեցին:-Նրան լուրջ պատասխան չտվեցին։
Այծերը էբենոս ծառից կարևոր են:-Այծերը էբենոս ծառից կարևոր չեն։
Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական միջին հաշվով կես ժամ խոսում է:
Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով կես ժամ: Դա պարզվել է ամերիկացի գիտնականների հետազոտություններից:
Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված: Բ. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով: Այնտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:
Ա շարքում նախադասությունները բարդ էն, բայց մեկ, իսկ Բ շարքում երկու, բայց պարզ:
1. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)
Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել, որովհետև Եգիպտոսի տեղը չգիտի:
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր, քանի որ ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում:
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան: Այնտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան,որտեղ այնտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել:
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ: Նրան հարցներ ճանապարհի մասին: (որպեսզի, որ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ, որ նրան հարցներ ճանապարհի մասին:
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան: Քերականություն սովորիր: (որ, որպեսզի)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որպեսզի քերականություն սովորի:
2. Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:
Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, այն սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Այդ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ և ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
… մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից, որ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որը գտնվում էր բակի խորքում:
Նա մեծահռչակ զորավար էր, և երկրների կուսակալ:
Նրանք նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում:
Այն հնէաբանը, և թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:
Մենք ապրիլի 19-21 գնացել էինք եռօրյա ճամփորդության ընկեր Տաթևի և ընկեր Հասմիկի հետ: Ես նախապատրաստական աշխատանք էի արել Թռչունների քարանձավի մասին: Մենք մնացել էինք Տատիկ-Պապիկ և Գեղարվեստ տնակներում: Մինչև Արատես հասնելը մենք կանգ առանք Թռչունների քարանձավում, իսկ Արատեսում հետաքրքիր բաներով զբաղվեցինք և արեցինք երկրագործական աշխատանք: Նաև գնացինք մեղվապահի տնակ և բացեցինք փեթակներից մի քանիսը, մի քանի հետաքրքիր բան սովորեցինք մեղվապահության մասին: Ամեն առավոտ մենք դաշտում մարզվում էինք, իսկ հետո խաղում կա՛մ ֆուտբոլ, կա՛մ դրոշակ: Մենք երեկոներին խարույկ էինք վառում և խարույկի շուրջը խաղում, խոսում և երգում էինք: Հետ գալուց այցելեցինք հրեաների և հայերի հին գերեզման: Ինձ դուր եկավ այս ճամփորդությունը, որովհետև մենք խաղացինք շատ խաղեր և ուղղակի լավ ժամանակ անցկացրեցինք:
Տնային.
Սովորել.
Ատոմն ունի բարդ կառուցվածք, այն կազմված է դրական լիցքավորված միջուկից և նրա շուրջը գտնվող բացասական լիցք ունեցող էլեկտրոններից: Միջուկն իր հերթին կազմված է դրական լիցք ունեցող մասնիկներից և լիցք չունեցող ` նեյտրոններից:
Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև,
որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը: Ներկայումս հիմնականում դասակարգվում ենք կովալենտային,իոնային և մետաղային կապեր:
1️⃣Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:
2️⃣Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:
3️⃣Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում։
Հարցեր
Մետաղական-Fe
Իոնային-FeO, FeCl3
Mr(Fe)=Ar(Fe)=56
Mr(H2O)=2Ar(H)+Ar(O)=2+16=8
Mr(FeO)=Ar(Fe)+Ar(O)=56+16=72
Mr(O2)=2Ar(O)=16×2=32
Mr(FeCl3)=Ar(Fe)+3Ar(Cl)=56+(35×3)=161
Mr(HCl)=Ar(H)+Ar(Cl)=1+35=36
Պրոտոնները և Նեյտրոնները:
1. Տեքստը փոխադրի՛ր յոթ-ութ նախադասությամբ:
Առյուծը քնած էր: Մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան:
Հենց այն է, ուզում էր խժռել, մուկը խնդրեց.
-Բա՛ց թող ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ:
Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մո՞ւկը պիտի իրեն լավություն անի: Բայց մկան ինքնավստահությունը դուր եկավ, ու նրան բաց թողեց: Այնպես պատահեց, որ մուկն իսկապես հատուցեց առյուծին՝ նրա կյանքը փրկելով:
Ամենահզորներն էլ կարող են փորձանքի հանդիպել: Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը: Նրանք առյուծին պարանով կապկպեցին ծառին: Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր: Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառը բռնել էր, բայց ո՞վ կմոտենար. բոլոր գազանները թաքնվել էին: Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը: Մուկը վազելով եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան:
Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.
-Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել:
—
Առյուծը քնած էր, մի մուկ նրա վրա սկսեց վազվզել և առյուծը արթնացավ, և առյուծը մտածեց, որ կարելի է նրան ուտել:
-Բաց թող ինձ, ես քեզ հետո լավություն կանեմ:
Առյուծը ծիծաղելով մտածեց՝ այդ մուկը ինձ պետք է լավություն անի, բայց մկան ինքնավստահությունից նա համաձայնվեց մկան հետ: Մի օր առյուծը ընկավ որսորդնրեի ձեռքը, նա շատ մեծ ցավ էր զգում և բոլորին օգնության էր կանչում, բայց բոլորը վախեցել և պախկվել էին: Առյուծի գոռգռոցը լսեց մուկը, և գնաց պարանը քանդեց և փրկեց առյուծին: Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.
-Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա, բայց արի ու տես, որ մկան պես փոքր կենդանին, կենդանական աշխարհի արքային փրկեց
2. Այնպիսի պատմություն գրի՛ր, որ հետևյալ հեևությունն արվի:
Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում: