Աշխարհագրություն

Ձնկորսություն, անտառային տնտեսություն և որսորդություն

Դասի հղումը

  1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Նյութական արտադրոդյունը նյութական է, իսկ ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնական են:

  1. Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Անտառը տալիս է մարդուն փայտ և բույսեր: Փայտերից մարդիկ սարգում են գործիքներ՝ գյուղատնտեսության մեջ: Իսկ բույսերից, պատրաստում են ըմպելիքներ և դեղեր:

  1. Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

Միայն վատ: Որովհետև կտրելով ծառերը և ուտելով կենդանիների միսը մենք ոչնչացնում ենք բնությունը:

Գրականություն

Հաստլիկն ու նիհարը

Կարդա՛ ,,Հաստլիկն ու նիհարը,, պատմվածքը: 
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
ասեսոր-Ատենակալ (արքունի գանձատներում, ռազմական դատարաններում ևն):
Բնութագրի՛ր հաստլիկին: 
Բարի և չնայած, որ մեծ պաշտոն էր ստացել, չէր մոռացել մարդկային կարևոր արժեքները:
Բնութագրի՛ր նիհարին: 
Նա շատ նախանձ էր: Նա նախանձությունից, նույնիսկ չէր հարգում իր մանկության ընկերոջը:

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Գրազը

Պատմվածքը կարող եք կարդալ այստեղ:

Այս տեքստում խոսվում է երկու ձորերի մասին, որոնք իրար կողք են և մեկը վրա ապրում են թուրքերը, մյուսի վրա՝ հայերը: Տանտերը և ավազակը գրազ եկան, և հետո շատ վատ բան եղավ, նրանց ճակատագիրը փոխվեց: Երբեք գրազ մի՛ եկեք նրանից, ինչից ձեր կյանքն է կախված:

ֆիզիկա 7

Մեխանիկական աշխատանք, աշխատանքի միավորներ

81-85 էջեր Գ.Մխիթարյանի խնդրագրքի առաջին մասից

Տարբերակ 1

I.

Մեխանիկական աշխատանք կատարվում է, երբ ավտոբեռնիչը բարձրացնում է բեռը:

Պատ.՛3

II.

P=6ն A=PS

S=2մ 6ն.2մ=12ն/մ=12Ջ


A-?

III.

S=5մ P=20Ջ/5մ

A=20Ջ 20Ջ:5մ=4ն


P-?

IV.

F=5000ն A=FS

S=200մ 5000ն.200մ=1000կՋ


A-?

V

m=10kg

S=5մ A=FS=mgS

g=10ն/կգ 10կգ.10ն/կգ.5մ=500Ջ


A-?

VI

F=60Ն A=FS

S=50մ 60ն.50մ=300Ջ


A-?

VII

g=10ն/կգ

V=0,5մ3

p=1500կգ/մ3 gV


Ռուսաց լեզու

Моя домашняя библиотека

В нашем доме есть большая библиотека, и мы со своим младшим братом имеем свой маленький отдел. Там есть книги которые мы прочитали, и которые прочитали. Там есть почти все части моего любимого <<Гарри Поттер>>-а, книги со сказками и многое другое. Нам книги дарит в основном моя старшая сестра. У неё очень хороший вкус и именно она подтянула меня к <<Гарри Поттер>>-у, и я очень благодарен ей. Последняя книга которую я прочитал, это <<Балзак; История одной собаки>>. Я прочитал её на Армянском языке, потому что её написал армянский современный писатель Левон Нес (Левон Оганнисян). Она тоже находится в нашей с братом библиотеке.

Գրականություն

Խոհանոցի ժամացույցը

Կարդա՛ Վ․ Բորխեսի  ,,Խոհանոցի ժամացույցը,, ստեղծագործությունը։ 

Առաջադրանքներ

Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Նրանք դեռ հեռվից նշմարեցին մոտեցող կերպարանքը, քանի որ վերջինս աչքի էր ընկնում: Նա ծեր էր թվում, բայց երբ մոտեցավ, նկատեցին, որ հազիվ  քսան տարեկան կլիներ: Ծերունու դեմքով այդ երիտասարդը նստեց նրանց մոտ՝ նստարանին, ապա կողքիններին ցույց տվեց այն, ինչ իր ձեռքում էր:

Երիտասարդ ծերունի դեմքով ասելով՝ հեղինակը ուզում է ասել, որ նա կյանքից հոգնած է և տխուր:

Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։

-Իսկ  հիմա՞:

Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:

Իր համար այդ ժամը՝ երկուս անց կեսը, ամենալավ պահն էր: Այնքան լավը, որ հերոսի համար դա դրախտն էր:

կենսաբանություն

Թռչուններ

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Լրացուցիչ աշխատանք- պատասխանել հարցերին

  1. Ի՞նչպիսի հիմնական կառուցվածք  և առանձնահատկություններ ունեն թչունները։

Նրանք տաքարյուն են, ունեն իսկական միջնապատով բաժանված քառախորշ սիրտ, մաքուր զարկերակային արյուն, թոքերում շնչառական մեծ մակերես, թեթև ոսկրեր, մարմնի մասնագիտացված արտաքին ծածկույթ՝ փետուրներ:

  1. ՀՀ հանդիպող ի՞նչպիսի թռչուններ գիտեք, որոնք գրանցված են կարմիր գրքում։
  2. Ի՞նչպես են բազմանում թռչունները

Թռչունները բազմանում են ներքին բղմնավորմամբ:

  1. Ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում և բնության մեջ։
Գրականություն

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառերը էլ.  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ձորալանջ-Ձորը եզերող լեռան լանջ:
անփույթ-փնթի
կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ:
որոճալ-Կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ:
հորովել-Վարելիս երգվող երգ, որի մեջ կրկնվում Է <<հորովել>> բառն իբրև հանգերգ:

  1. Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:

Հորթը նստել է ձորալանջին, մեծ աչքերով, ճակատաին մոր լեզվի հետքով, դունչը կեղտոտված է հողով, իսկ աչքից հոսում էր փոքրիկ արցունկի առվակ։

  1. Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:

Գեղեցիկ, ամառային, մի քիչ տխուր երեկո գյուղում։

  1. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝ 
    ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար…-Ձորում մեղմ քամի է։
    բ. Հորովելներ են ոլորվում դաշտին…-Երգը տարածվում է ամբողջ դաշտով։
  2. Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:

Կարող եմ միայն երկու բառով:

<<Գյուղական երեկո>>

6. Տեքստի բոլոր գոյականները դարձրու հոգնակի:

Օրեր, մայրամուտներ, ձորալանջներ, հորթեր, կածաններ, տերևներ, լեզուներ, ճակատներ, դունչեր, թփեր, պոչեր, ականջներ, աչքեր, արցունքներ, առուներ, շրթունքներ, ակունքներ, ճանճեր, մորթեր, ստվերներ, դաշտեր: