1. Տրված ժխտական նախադասությունները շարունակի՛ր՝ քանի ձևով հնարավոր է: Ամեն անգամ շեշտը դի´ր այն բառի վրա, որին վերաբերում է ժխտումը:
Օրինակ`Գյուղատնտեսությո՛ւնը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ արդյունաբերության մյուս ճյուղերը: Գյուղատնտեսությունը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ ընդամենը մի քիչ է հետ ընկնում: Գյուղատնտեսությունը չափազանց դանդա՛ղ չի զարգանում, այլ նույնիսկ առաջ է ընկել:
Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում:
Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, այլ տարբեր գործեր են անում։
Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, այլ իրենց ոճով տարբերվում են:
Ես չեմ տեսել տոթակեզ անապատը:
Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ ընկերս է տեսել։
Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ մեկ ուրիշ անապատ եմ տեսել։
Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ ես լսել եմ տոթակեզ անապատի մասին։
Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց:
Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց, այլ Պասկալը։
Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց, այլ ցամաքում։
Ջրային բույսե՛րն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ
իննսուն տոկոսը:-Ինչե՞րն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ
իննսուն տոկոսը։-Ջրային բույսերը
Ջրային բույսերը երկրագնդի ամբողջ բուսակա՛ն թագավորության իննսուն տոկոսն են
կազմում:- Ո՞ր թագավորության իննսուն տոկոսն են կազմում ջրային բույսերը։-Բուսական
Երկրագնդի՛ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն են կազմում ջրային բույսերը:-Ինչի՞ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն են կազմում ջրային բույսերը։-Երկրագնդի
Երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսո՛ւն տոկոսը ջրային բույսերն են
կազմում:-Քանի՞ տոկոսնեն ջրային բույսեր կազմում։-Իննսուն









