Հաշվետվություններ, Քիմիա

2023-24 ուս. տարվա քիմիայի հաշվետվություն

Քիմիա

Քիմիա

Քիմիա

Քիմիա թեսթ

Քիմիա

Թեստ. Քիմիա

Քիմիա

Քիմիա տնային

Քիմիա

Քիմիա

Քիմիա

Քիմիա

Փորձ

Քիմիա

Քիմիա դասարանական

Քիմիա

Քիմիա

Քիմիա

Քիմիա

Դասարանական աշխատանք

Քիմիա տնային

Քիմիա

Քիմիա

Քիմիա դասարանական

Քիմիա տնային

Քիմիա դասարանական

Քիմիա տնային

Քիմիա դասարանական

Քիմիա տնային

Քիմիա դասարանական

Քիմիա դասարանական

Մաքուր նյութեր և խառնուրդներ

Քիմիա դասարանական

Քիմիա տնային

Քիմիա տնային

Քիմիա դասարանական

Քիմիա

Քիմիա դասարանական

Քիմիա

Դասարանական աշխատանք

Հայոց լեզու

Մեր միակ և անկրկնելի 7.8-ը

Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛րԱյնպես արա՛որ տրված հարցերի պատասխաններն էլ պատմությանդ մեջ լինեն.

  ա) ինչպիսի՞ մարդկանց խումբ է,
  բ) ինչո՞վ եք իրար նման,
  գ) ինչո՞վ եք տարբերվում,
  դ) ի՞նչն է ձեզ կապում:

Հայոց լեզու

Մեր միակ և անկրկնելի 7.8-ը

Ես առաջին դասարանից սովորում եմ հենց այն դասարանում որտեղ և հիմա ես եմ: Առաջին դասարանից սկսած մեր դասարանի տղաների հարաբերությունները աղջիկների հետ մեղմ ասած լավը չէր: Մենք նույնիսկ իրար առանց կատակի հարվածում էինք, վիրավորում էինք, բայց լավը այն է, որ այս մի տարին (7-րդ դասարանից սկսած) մեր հարաբերությունները լավացել են: Մեր դասարանում մարդիկ միաժամանակ շատ նման են և շատ տարբեր: Մեր դասարանում տղաների բաժանվում են երկու խմբի, աղջիկները՝ երեք: Մի խումբը ահավոր ձևի խաղամոլներ են, իսկ մյուսը մերը՝ մենք էլ ենք սիրում խաղալ համարկարգչային խաղեր, բայց ոչ այդ աստիճանի: Աղջիկների ամենափոքր խումբը, չնայած դա այդքան էլ խումբ չէ, կազմած է երկու հոգուց՝ երկուսն էլ շատ լավ սովորող: Մյուս խումբը կազմված է 6 հոգուց, նրանց խումբը այսպես ասած գլխավորն է աղջիկների խմբից: Մյուս խումբը կազմված է 5 հոգուց: Նրանք ավելի շատ նախընտրում են խոսել ռուսերեն լեզվով, այնպես որ նրանց խումբը կարելի է անվանել <<Ռուսախոսների խումբ>>: Այդ բոլոր խմբերը իրար նման են նրանով, որ բոլորը խմբի անդամները իրար հետ մոտիկ են: Պարզ է, որ ինչքան էլ լավ լինենք իրար հետ, մեկ է եթե կան առանձնացված խմբեր, ապա բոլոր իրարից տարբերվում են: Արդեն ասեցի, որ մի խումբը սիրում է խոսել ռուսերեն, մյուս խմբի անդամները խաղամոլները, մյուս խմբում միայն լավ սովորողներ են, իսկ մյուս երկու խմբերը գլխավորներն են: Իմ կարծիքով, մեզ բոլորիս կապում է այն փաստը, որ մենք մի դասարան ենք, և ուզենք չուզենք 7 տարի է իրար հետ էինք, այսինքն ժամանակի ընթացքում մենք մտերմացել ենք:

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Գաբո բիձու շերամապահությունը

Պատմվածքը կարող եք կարդալ այստեղ:

Գաբո բիձեն աննդհատ բողոքում էր: Նա ասում էր, որ այս ժամանակի պատանիները կարծում են, թե իրենք մեծերից ավելի շատ բան գիտեն, ու մեծերի գլխին միշտ ավետարան են կարդում թե էսպես արա, էնպես արա: Մի անգամ Դավոն գնում է քաղաք խոզ վաճառելու, և քաղաքում, նրան ծանոթ մեկը Դավոյին տալիս է  ճիճվի սերմեր; Նրանք այդ սերմերը պահում են հավաբնում: Գաբոն ասում է, թե այդքան բան գիտեն պատանիները, անհնար է, որ չիմանան, թե ինչ պետք է կերակրենք այս շերամներին; Պատանիները գիտեին, որ պետք է նրանց թթան տերև տան: Գնում են սար և բերում թթան տերև բերում: Բոլոր գյուղացիները հավաքվում են հավաբնի մոտ, որպեսզի տեսնեն շերամներին, բայց Գաբո բիձեն թույլ չէր տալիս նրանց ներս մտնել, որովհետև մեկը կարող է, աչքով տալ: Այս ամենից հետո շերամները սատկելու վրա են, որովհետև նրանց տրորել էին հավերը, իսկ գյուղացիներից մեկը ասում էր, որ հավերին հանի այդտեղից, որ չսատկեն շերամները, բայց Գաբո բիձեն ասում է, որ այդ ճիճուների համար պետք չէ հանել հավերին:

Ես հասկացա, որ Գաբո բիձեն միշտ բողոքում էր, և պնդում էր իր ասածը ու իր ուզածը առաջ տանում: Նա ասում էր որ պետք է պատանիները իրենց պահեն իրենց տարիքին համապատասխան և քարոզ չկարդան մեծերի գլխին: Եվ ամենավատը այն է, որ մեր դարաշրջանում այսքան անիմաստ բողոքող մարդիկ շատ են:

Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ դասարանական 17.05.2024

  1. Հաշվե՛ք հարմար եղանակով.
    ա) 16 ⋅ 24=(20-4)x(20+4)=202-42=400-16=384
    գ) 3.5 ⋅ 2.5=(3+0.5)x(3-0.5)=32-0.52=9-0.25=8.75
  2. Արտահայտությունը բերե՛ք բազմանդամի կատարյալ տեսքի.
    ա) (x − y)(x + y)=x2-y2
    գ) (2a + b)(2a − b) + b(b + c)=(2a)2-b2+b2+bc=4a2+bc
  3. Գրե՛ք բազմանդամների արտադրյալի տեսքով.
    ա) (x + 2)2 − 52=(x+2+5)(x+2-5)=(x+7)(x-3)
    ե) 49 − (5t + 2)2=72 − (5t + 2)2=(7-5t-2)(7+5t+2)=(5+5t)(9-5t)
    գ) (4a + 1)2 − 16=(4a + 1)2 − 42=(4a+1-4)(4a+1+4)=(3-4a)(5+4a)
  4. Քառակուսու հանդիպակաց կողմերը մեծացրին 2-ով, իսկ մյուս երկու կողմերը
    փոքրացրին 2-ով։ Համեմատե՛ք քառակուսու և ստացված ուղղանկյան մակերեսները։

Պատ.՝ Մակերեսը կփոքրանա 4-ով

ֆիզիկա 7

Գազի ճնշում

2․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

Այդ մասնիկները մշտապես և անընդհատ շարժվում են։ Գազի մոլեկուլները, օրինակ, կատարում են անկանոն շարժումներ` շարունակ բախվելով իրար։ Շարժման ընթացքում մոլեկուլները մեկմեկու վրա գրեթե ոչ մի ներգործություն չեն ունենում։ Այդ պատճառով է,որ գազի առանձին մասեր դյուրությամբ տեղաշարժվում են իրար նկատմամբ։

3․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:

Գազի մոլեկուլները, բացի իրար բախվելուց բախվում են նաև անոթի պատերին և դրա պատճառով ճնշում են գործադրում անոթի պատերին:

4․ Բացատրել գազում ճնշումը  ինչպե՞ս է փոփոխվում ,գազը բնութագրող մեծությունների՝ զանգվածից,ծավալից,ջերմաստիճանից։

զանգված- Օդի զանզվածը ճնշման ժամանակ անփոփոխ է մնում։

ծավալ-գազի ծավալը փոքրացնելիս նրա ճնշումը մեծանում է, իսկ մեծացնելիս՝ փոքրանում է։

ջերմաստիճան- տաքանալուց գազի ճնշումը փոքրանում է, իսկ սառելուց ճնշումը մեծանում է։

Գրականություն

Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն

Ամիչիս ,,Գրագիր Ջուլիոն,,

Առաջադրանքներ:
1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:
Ոչ: Որովհետև նա սկզբից պետք է սիրի նրան նրա համար, որ նա նրա որդին է, իսկ հետո մնացած բաների համար: Հայրը պետք է սիրի որդուն նույնիսկ այն ժամանակ, երբ նա չի սովորում, որովհետև նա նրա որդին է:
2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:
Ես կգնահատեի լավ, որովհետև նա օգնեց իր հորը այդ դժվար աշխատանքով, և ինչպես ասեց նրա հայրը նրանք երկու ամիս ուտում էին Ջուլիոյի վաստակած հացը:
3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:
Ես հասկանում եմ, որ ծնողների կողմից սիրված եմ այն ժամանակ, երբ նրանք թեկուզ իրենց կյանքը մի քիչ վատացնում են, որ ես ու եղբայրս ունենանք ամենալավը մանկությունը: Անտեսված ինձ կարող եմ զգալ այն ժամանակ, երբ ես նրանց մի բան եմ ուզում ասել, բայց նրանք ընդհատում են և չեն թողում իմ խոսքը ավարտել՝ շարունակելով կամ սկսելով իրենց խոսքը:
4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:
Ես գնում եմ խանութ, մեկ-մեկ տան թեթև գործերն եմ անում: Երբ ինչ-որ բան փչանում է կամ ուզում են մի բան սարքել օգնում եմ (գործիքներն եմ տալիս, ինչ-որ բաներ եմ տանում բերում):
5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:
Այս պատմությունը սովորեցնում է մեզ, որ պետք է մենք իրար միշտ աջակցենք, որ ընտանիքը միշտ կայուն և լավը մնա:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Տրված ժխտական նախադասությունները  շարունակի՛ր՝  քանի ձևով հնարավոր է: Ամեն անգամ շեշտը դի´ր այն բառի վրա, որին վերաբերում է ժխտումը:

Օրինակ`Գյուղատնտեսությո՛ւնը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ արդյունաբերության մյուս ճյուղերը: Գյուղատնտեսությունը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ ընդամենը մի քիչ է հետ ընկնում: Գյուղատնտեսությունը չափազանց դանդա՛ղ չի զարգանում, այլ նույնիսկ առաջ է ընկել:

Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում:

Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, այլ տարբեր գործեր են անում։

Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, այլ իրենց ոճով տարբերվում են:
Ես չեմ տեսել տոթակեզ անապատը:

Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ ընկերս է տեսել։

Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ մեկ ուրիշ անապատ եմ տեսել։

Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ ես լսել եմ տոթակեզ անապատի մասին։
Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց:

Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց, այլ Պասկալը։

Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց, այլ ցամաքում։

Ջրային բույսե՛րն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ
իննսուն տոկոսը:-Ինչե՞րն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ
իննսուն տոկոսը։-Ջրային բույսերը
Ջրային բույսերը երկրագնդի ամբողջ բուսակա՛ն թագավորության իննսուն տոկոսն են
կազմում:- Ո՞ր թագավորության իննսուն տոկոսն են կազմում ջրային բույսերը։-Բուսական
Երկրագնդի՛ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն են կազմում ջրային բույսերը:-Ինչի՞ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն են կազմում ջրային բույսերը։-Երկրագնդի
Երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսո՛ւն տոկոսը ջրային բույսերն են
կազմում:-Քանի՞ տոկոսնեն ջրային բույսեր կազմում։-Իննսուն