Քիմիա

Քիմիա

Հարաբերական մոլեկուլային զանգված:

Նյութի մոլեկուլի, ինչպես և ատոմի իրական զանգվածը շատ փոքր է: Այդ իսկ պատճառով ըն դունվել է հարաբերական մոլեկուլային զանգված հասկացությունը: Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը :

Հարաբերական մոլեկուլային զանգված նշանակում են Mr-ով: Հարաբերական մոլեկուլային զանգվածը չափողականություն չունի (հարաբերական թիվ է):

Հաշվում ենք հետևյալ ձև.
Mr(H2)= 2Ar(H)=2*1=2

Mr(H2O)=2Ar(H)+Ar(O)=2+16=18.:

Հարց.

Փորձ-նախագիծ

Հաշվե՛ք P2O5, SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

Mr(P2)=2Ar(P)=31×2=62

Mr(O5)=5Ar(O)=16×5=80

Mr(P2O5)=2Ar(P)+5Ar(O)=62+80=142

Mr(O3)=3Ar(O)= 16×3=48

Mr(SO3)=3Ar(O)+Ar(S)=48+32=80

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Թվական
Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ: Լինում են երկու տեսակ՝ քանակական և դասական: 
Քանակականներն էլ լինում են բացարձակ, կոտորակային, բաշխական: 
Բացարձակ են բոլոր թվերը՝մեկ, երկու, հարյուր և այլն: 
Գրել պարզ , մեկ արմատից կազմված բացարձակ թվականներ՝ զրո, հինգ:
Գրել ածանցով կազմված բացարձակ թվականներ՝ յոթանասուն, քառասուն:
Գրել բարդ կամ բարդածանցավոր բացարձակ թվականներ՝վաթսունինը, քսանվեց:
Կցական և հարադրական բարդություններ: Քսանվեց, հարյուր վեց:

Դասական թվականներ. ցույց են տալիս թվային կարգ՝ առաջին, երկրորդ, տասներորդ և այլն: Կազմվում են -րորդ կամ -երորդ վերջածանցներով: Ուշադրություն դարձրե՛ք գրությանը՝ երրորդ, չորրորդ:  Մեկ թվականի դեպքում ստացվում է առաջին:
Թվականների գրություն:
Դասական թվականները գրվում են հայերենի այբուբենի տառերով՝ դրանց թվական արժեքին համապատասխան:
Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը տե՛ս այստեղ: 
1. Տրված թվերը գրի՛ր այբուբենի տառերի թվային արժեքով՝

624-ՈԻԴ, 331-ՅԼԱ, 1989-ՌՋՁԹ, 6500-ՑՇ:

Տառերի թվային արժեքով գրի՛ր նաև քո ծննդյան թիվը:

2011-ՍԺԱ
Գոյականը դրվումէ եզակի թվով, եթե կա չափի, գնի, քանակի, ժամանակի միավոր , օրինակ՝ Արամեն քսան օր մնաց Երևանում:
Գոյականը դրվում է հոգնակիով, եթե գործածվում է որոշյալ առմամբ, օրինակ՝ Չորս զավակներն էլ հետևեցին հոր օրինակին:
Թվականը նույնպես կարող է գործածվել գոյականաբար:
               Թվական
1. Քանակական                    2. Դասական
1. բացարձակ
2. կոտորակային
3. բաշխական

Քիմիա

Քիմիա

  1. Գրի՛ր երկաթ, սիլիցիում տարրերի հարաբերական ատոմային զանգվածները(Ar) և հաշվի՛ր երկաթ, սիլիցիում տարրերի մեկ ատոմի իրական զանգվածը (m0):

Ar երկաթ-56

Ar սիլիցիում-28

(m0) երկաթ-9,296×10-26

(m0) սիլիցիում-4,648×10-26

  1. Գրի՛ր նյութի քիմիական բանաձևը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են. ա) կալիումի երկու ատոմ և ծծմբի մեկ ատոմ,թթվածնի չորս ատոմ:

K2SO4

Սովորի՛ր

——Մոլեկուլները կազմված են ատոմներից: Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները:

——Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշաններով և ինդեքսներով:

——Տարրի հարաբերական ատոմային զանգված է կոչվում այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ որպես միավոր ընդունված ջրածնի ատոմի զանգվածից: Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է Ar–ով։

ֆիզիկա 7

ՆՅՈՒՏՈՆԸ, ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒԺԸ ԵՒ ․․․ԽՆՁՈՐԸ

Ուժեր թեման անցնելիս պարզվեց, որ ուժի միավորը անվանվել է անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի անունով (1Ն)։ Ինձ հետաքրքրեց Իահակ Նյուտոնի կենսագրությունից հետաքրքիր փաստեր, հատկապես խնձորի հետ կապված պատմությունը։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:

Գտածոն յոթանասուն  միլիոն տարվա հնություն ուներ:

Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:

Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին  դարձավ:

Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:

Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:

Միայն մի քաղաքում` Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:

2.Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:

Մասնակից հարյուր իննսունվեց  երեխանները նույն երգը երգեցին:

Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:

Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:

Եթե նախադասության միջի թիվը երկուսն է կամ ավելի մեծ թվեր, չի նշանակում, որ մենք պետք է գոյականն էլ հոգնակի թվով գրենք: Մենք պետք է գոյականն էլ գործած ենք հոգնակի թվով այն ժամանակ, երբ մենք կոնկրետ գիտենք որ իրի կամ երևույթի մասին է խոսքը գնում:

Գրականություն

Գարունը այնքան ծաղիկ է վառել

Գարունը շատ գեղեցիկ եղանակ է, որովհետև ծաղիկները բացվում են, ամեն ինչ կանաչում են: Եվ ծաղիկները ոչ թե վառվում են կրակով, այլ պայծառ գույներով: Գարնանը քայլելիս դուք կարող եք տեսնել, որ փողոցները լցվում են ամեն ինչով: Թե՛ մարդկանցով, թե՛ ծաղիկներով: Գարնանը ոչ միայն օրերն են երկարում, այլ նաև կյանքը: Գարունը նաև սիրո եղանակն է, որովհետև հենց գարնանն է ամեն ինչ ծաղկում: Իմ կարծիքով բոլոր եղանակները ունեն իրենց լավ կողմերը, և գարունը չի կարող բացառություն լինել:

կենսաբանություն

Քորդավորներ

Փետրվարի 5-11

Սովորողներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք ․

Լրացուցիչ նոր աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Թվարկեք 4- 5  քորդավոր կենդանի

Թռչուններ, սողղուներ, ձկներ, կաթնասուններ, երկկենցաղներ

  1. Ներկայացնել Նշտարիկի մարսողությունը և շնչառություն

Նշտարիկի բերանը գտնվում է կարճ շոշափուկներով պսակի հիմքում: Շոշափուկների անընդհատ շարժի շնորհիվ ջուրը մղվում է դեպի նախաբերանային ճեղք, որտեղից էլ դեպի բերան: Բերանին հաջորդում է կլանը, որտեղից էլ սնունդը անցնում է աղիք:

  1. Ներկայացնել Նշտարիկի արտաթորությունը և սեռական օրգանները

Նշտարիկի արտաթորության համակարգը կազմված է մոտ 100 զույգ անոթներից, որոնք մի ծայրով բացվում են շուրջկլանային խոռոչի մեջ: Մարմնի խոռոչում այդ օրգանները կրում են քորոցաձև երկար բջիջներ, որոնց մեջ ներծծվում են նյութափոխանակության ավելորդ արգասիքները:

  1. Ներկայացնել Նշտարիկի նյարդային համակարգը և զգայարանները

Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է հաստ պատերով նյարդային խողովակը, որը մարմնի գլխային ծայրում փոքր-ինչ ավելի լայն է՝ առաջացնելով ուղեղաբուշտ: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր: Նշտարիկի զգայարանները թույլ են զարգացած:

Գրականություն

Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

  • Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար:

Գարնան բերքը:

  • Բացատրի՛ր տրված արտահայտությունները՝ Գարունը այնքնա ծաղիկ է վառել: Իմ բացված սրտում հնչում է մի երգ:

Գարունը այնքնա ծաղիկ է վառել:-Ուզում է ասել, որ գարունը ծաղիկները գույնզգույն է դարձնում, կրակի պես վառ:

Իմ բացված սրտում հնչում է մի երգ:-Ուզում է ասել, որ գարնան ժամանակ իր սիրտը և բնությունը երգում են գարնան և թռչունների երգը:

  • Դուրս գրիր բնությունը ներկայացնող պատկերները:

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

  • Գրի՛ր շարադրություն ,,Գարունը այնքան ծաղիկ է վառել,, վերնագրով։