Թեմա- Ատոմների էլեկտրոնային թաղանթների կառուցմածքը։
Էջ՝ 28-31
Տարրի քիմիական հատկությունները պայմանավորված են էլեկտրոնային թաղանթի վերջին, որոշ դեպքերում նաև նախավերջին էլեկտրոնային շերտերի էլեկտրոներով: Նշված էլեկտրոնային շերտերը հաճախ անվանում են վալենտային շերտեր:
Տարրերի ատոմներում էլեկտրոնները լրացվում են ըստ հետևյալ սկզբունքների.
*Նվազագույն էներգիայի սկզբունք (Կլեչկովսկու կանոն):

Ըստ որի էլեկտրոնային թաղանթում էլեկտրոնները լրացվում են ըստ n+ℓ գումարի աճի, ընդ որում որոշիչ է գլխավոր քվանտային թվի արժեքը:
Էլեկտրոնը նախ զբաղեցնում է ամենացածր էներգիական ենթամակարդակը՝ 1s(n=1,ℓ=0;n+ℓ=1+0=1), ապա՝ 2s,2p,3s,3p,4s,3d,4p և այլն, ինչպես բերված է նկարում:
Ըստ որի էլեկտրոնային թաղանթում էլեկտրոնները լրացվում են ըստ n+ℓ գումարի աճի, ընդ որում որոշիչ է գլխավոր քվանտային թվի արժեքը:
Էլեկտրոնը նախ զբաղեցնում է ամենացածր էներգիական ենթամակարդակը՝ 1s(n=1,ℓ=0;n+ℓ=1+0=1), ապա՝ 2s,2p,3s,3p,4s,3d,4p և այլն, ինչպես բերված է նկարում:
Պաուլիի արգելման սկզբունք:

Ըստ որի ատոմում չեն կարող լինել չորս քվանտային թվերի նույն արժեքներն ունեցող երկու էլեկտրոն կամ նույն քվանտային բջիջում կարող են գտնվել ամենաշատը երկու էլեկտրոն՝ հակառակ սպիններով:
Հաջորդ նկարում բերված է երրորդ պարբերության որոշ տարրերի ատոմներում էլեկտրոնների բաշխումն ըստ էներգիական մակարդակների, ենթամակարդակների, ապա ըստ օրբիտալների (քվանտային բջիջների):

3p ենթամակարդակի լրացումից հետո, ըստ նվազագույն էներգիայի սկզբունքի, լրացվում է 4s ենթամակարդակը (կալիում, կալցիում), ապա՝ 3d-ն (սկանդիումից ցինկ):
Պատասխանել հարցերին
1.Ի՞նչ է էլեկտրոնային թաղանթը։
Այն մակարդակները, որտեղ էլէկտրոններն են գտնվում։
2.Քանի՞ էլեկտրոն կարող է տեղավորվել n-րդ էներգետիկ մակարդակում։
Առաջին մակարդակ(S)-2
Երկրորդ մակարդակ(P)-8
Երրորդ մակարդակ(D)-3^2*2=18
Չորրորդ մակարդակ(F)-4^2*2=32
3.Քանի՞ ենթամակարդակ կա 3-րդ էներգետիկ մակարդակում։
Երեք հատ։ s, p, d
4.Ի՞նչ կարգով են լցվում էլեկտրոնները էներգետիկ մակարդակները ։
5.Ինչո՞վ են տարբերվում s, p, d, f ենթամակարդակները։
Իրենց օրբիտալների և էլեկտրոնների քանակով։
6.Գրեք հետևյալ տարրերի էլեկտրոնային կառուցվածքը․
a) Na (Z=11)
b) S (Z=16)
c) Ca (Z=20)
7.Որոշել՝ ո՞ր էներգետիկ մակարդակում է գտնվում տարրի վալենտային էլեկտրոնը․
a) Cl (Z=17)
b) Mg (Z=12)
8.Ինչ է նշանակում sp³ հիբրիդացում, և ինչ կառուցվածք է առաջացնում։
9.Ինչու՞ d-էլեկտրոնները լցվում են 4s ենթամակարդակից ուշ։
10.Ինչ է Պաուլիի արգելման բնութագիրը։







