Անգլերեն

Translation

Translate into English.

  1. Նա սովորաբար գնում է դպրոց ոտքով։-He usually goes to school on foot.
  2. Մենք դեռ չենք ավարտել մեր աշխատանքը։-We haven’t finished our work yet.
  3. Երբ դու զանգեցիր, ես դաս էի անում։-When you called, I was doing a lesson.
  4. Նա կգնա խորհրդակցության, եթե ժամանակ ունենա։-He’ll go to the
  5. meeting if he has time.
  6. Ես կուզենայի ավելի լավ խոսել անգլերեն։-I’d like to speak English better.
  7. Դու չպետք է ուշանաս դասին։-You mustn’t be late for class.
  8. Նրանք կարող էին օգնել մեզ նախորդ շաբաթ։-They could have helped us last week.
  9. Ես լսեցի, որ նա նոր աշխատանք է գտել։-I heard he’s found a new work.
  10. Երբ նա հասավ, մենք արդեն ավարտել էինք ընթրիք։-When he arrived we had already finished our dinner.
  11. Ես կարծում եմ, որ նա ճիշտ է։-I think, that he’s right.
  12. Նա հարցրեց, թե երբ ենք մենք գնալու:-He asked me, when we would go.
  13. Եթե ես լինեի քո տեղը, ես կվերանայեի այդ որոշումը։-If I were you, I would reconsider that decision.
  14. Դու կարող ես օգտագործել իմ գրքերը:-You can use my books.
  15. Մեր տունը կառուցվել է 1990 թվականին:-Our house was built in 1990.
  16. Նրանք չեն պատրաստվում մասնակցել մրցույթին։-They aren’t going to participate in the competition.
  17. Ես միշտ կարդում եմ նախաճաշից առաջ։-I always read before breakfast.
  18. Երբ ես զարթնում եմ, արևը արդեն բարձրացել է։-When I wake up, the sun has already risen.
  19. Նա ասում էր, որ չի կարող գալ այսօր։-He said he couldn’t come tomorrow.
  20. Մեր ուսուցիչը խորհուրդ տվեց ավելի շատ վարժություններ անել։-Our teacher advised us to do more tasks.
Գրականություն

Էսսե

1. Կարդա՛ Միքայել Նալբանդյանի ,,Ազատություն,, բանստեղծությունը։ 
2. Բացատրի՛ր բառերը՝
հաճեցավ-ցանկացավ
հողանյութ-հողից պատրաստված
պարգևել-շնորհել
նորանից-նրանից
բազուկ-թևի վերևի մաս
բերկրեցան-հաճույք ստացան
դավ-չարամիտ արարք
3. Ներկայացրո՛ւ և բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։ 
Բանաստեղծության հերոսը ազատություն սիրող մարդ էր, որը ազատություն սիրում էր դեռ մանուկ հասակից։ Նրա այդ ազատության հանդեպ սերը այնքան մեծ էր, որ իմանալով, թե աշխարհում ազատություն սիրողների համար ինչ փորձություններ էին սպասում, միևնույն է նա ազատությանն էր ձգտում։
4. Ազատության գաղափարը 21-րդ դարում։ Արտահայտի՛ր մտքերդ։ 
Ինձ թվում է 21-րդ դարում ազատության գաղափարը համեմատ այլ դարաշրջանների ավելի շատ է քննարկվում և ավելի շատ ենք տեսնում։ Հիմա մարդիկ ունեն ազատ խոսքի իրավունք, նրան կարող են ասել և անել ինչ կցանկանան օրենքների սահմանում։ Ուրիշ դարաշրջաններում այդպես չէր, չէիր կարող ասել և անել ինչ ուզում ես։

1. Կարդա՛ ,,Հայկ և Բել,, առասպելը։ 
2. Բնութագրի՛ր Հայկին։
3. Համեմատի՛ր Հայկի և Բելի կերպարները՝ որպես ,,ազատության,, և ,,տիրապետության,, խորհրդանիշներ։ 
Հայկը սիրում էր ազատություն, և դրա համար նա հեռացավ Բելի տիրապետության տակից: Իսկ Բելը սիրում էր իշխանություն, և չհանդուրժեց Հայկի հեռանալը իր երկրից և որոշեց պատժել նրան:
4. Ներկայացրո՛ւ այս առասպելի նշանակությունը՝ հայ իքնության ձևավորման գործընթացում՝ քո մեկնաբանություններով։ 
Ըստ այս առասպելի, մենք Հայկի հետևորդներն ենք, և նրա նման սիրում ենք լինել ազատ և ինքնիշխան: Առասպելը մեր մեջ դաստիարակում է քաջություն, ազատասիրություն, համարձակություն և նվիրում:
5. Պատկերացրո՛ւ առասպելում նշված ճակատամարտի մասնակից ես, գրի՛ր նամակ ճակատամարտից առաջ կամ հետո՝ ներկայացնելով քո մտորումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ 
Ես Հայկին վստահում եմ, քանի որ նա, ինչպես ես ուզում եմ ազատ երկիր, որտեղ չկա Բելը, և դրա համար ես կպայքարեմ Հայկի հետ, որպեսզի իմ որդիները և որդիներիս որդիները ապրեին անկախ և ազատ։

Հատված պատմության դասագրքից՝ այստեղ։ 
Գրե՛ք էսսե։ Վերնագիր՝ Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

Համադրելով գրականության և պատմության տեքստերը՝ մեկնաբանի՛ր ազատության գաղափարը` որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում։ 

Գրականություն

Երբ արվեստը դառնում է փախուստ

Արվեստը հաճախ օգնում է մարդուն ազատվել ծանրացող մտքերից: Դա կարող է լինել երգ, նկար կամ գիրք։ Շատերը լսում են երաժշտություն հանգստանալու կամ մտքերը մաքրելու համար, իսկ մյուսները արվեստը թաքստոց են դարձնում՝ փայտե աշխարհից փախչելու միջոց։

Այս երևույթը հստակ երևում է Իսահակյանի «Անհաղթ Խալիֆան» ստեղծագործությունում։ Պատմությունը մի Խալիֆայի մասին է, որը շատ էր սիրում երաժշտություն։ Նրա երկիրը խաղաղ ու հարուստ էր, և նա վայելում էր անհոգ կյանքը։ Սակայն երբ թշնամին հարձակվում է երկրի վրա, Խալիֆան ոչ թե փորձում է պաշտպանվել, այլ հրամայում է, որ երգիչները շարունակեն երգել։ Օրերը անցնում են, թշնամին գրավում է գրեթե ամբողջ պետությունը, բայց գահ բարձրացած նոր կառավարիչը վերջիվերջո հաջողում է ամեն ինչ վերականգնել։ Ստեղծագործությունում Խալիֆան հավատում էր, որ շարունակելով երաժշտություն լսել՝ կարող է չնկատել իրական վտանգը։ Արվեստը դարձել էր նրա պաշտպանական պատը, որտեղ նա իրեն ապահով էր զգում։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ երբեմն արվեստը կարող է վերածվել փախուստի՝ շեղելով մեզ մեր պարտականություններից, ինչպես դա եղավ Խալիֆայի դեպքում։

Այսպիսով, կարող ենք հասկանալ, որ արվեստը կարող է մարդկանց օգնել առօրյա կյանքում, բայց չպետք է դրա միջոցով փախչես իրականությունից, այլ պետք է փորձես այն օգտագործել քո օգտին։

Ուսումնական նախագիծ, Երկրաչափություն 9

Մաթեմատիկական նախագիծ

Կրթահամալիրի տարածքի ծառերից մեկի բարձրությունը չափելու համար վերցրեցինք 130 սմ երկարությամբ ձող, և տեղադրեցինք ծառի մոտ: Հետևեցինք և չափեցինք ծառի և ձողի ստվերների երկարությունները: Նման եռանկյունների հատկությունից օգտվելով՝ հծ-սծձ-սձ, հաշվեցինք ծառի բարձրությունը, առանց ծառ բարձրանալու:

hձ-ս = 2.72 մ

hձ = 1.3 մ

հծ-ս = 17.6 մ

Հիմա տեղադրելով այս թվերը կստանանք հծ

հծ-սծձ-սձ

17.6/հծ = 2.72/1.3

17,6*1,3=x2,72

x=8,41մ

Հանրահաշիվ 9

Հանրահաշիվ դասարանական 25․11․2025

Դասարանական առաջադրանքներ՝ 222-ա,գ,ե,;223-ա,գ,ե,;224-ա,գ,ե; 225-ա,գ,ե

ա․x^2+4x+6>0
D=-8
Պատ․՝ R

գ․2x^2-4x+8>0
x^2-2x+4>0
D=-12
Պատ․՝ R

ե․

x^2+3x+15<0
D=-51
Պատ․՝ դատարկ բազմություն

ա․D=0
x1=x2=8+-0/2=4
R

գ․3x^2+12x+12>_0
x^2+4x+4>_0
D=0
x1=x2=-4+-0/2=-2
R

ե․x^2+14x+49-2x-13>0
x^2+12x+36>0
D=0
x1=x2=-12+-0/2=-6
(− ∞,​− 6)​ ∪ ​(− 6,​+ ∞)

ա․3x^2+6x+6>_0
x^2+2x+2>_0
D=0
x1=x2=-2+-0/2=-1
R

գ․1.5x^2-8x+11<_0
D=-2
Պատ․՝ դատարկ բազմություն

ե․x^2-3x+9<0
D=-27
Պատ․՝ դատարկ բազմություն

ա․D=0
x1=x2=-2+-/2=-1
-1

գ․-5x^2-13x-7x-8-12>_0
5x^2+20x+20<_0
x^2+4x+4<_0
D=0
x1=x2=-4+-0/2=-2
-2

ե․

Հաշվետվություններ, Պատմություն

Նոյեմբեր ամսվա ամփոփում, 9-րդ դաս., նոյեմբերի 25-30-ը

Նոյեմբերի 3-10-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Նոյեմբերի 17-25-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝  «Խենթը-Բայազեդ»։ 

Պատմություն

Բայազետի հերոսական պաշտպանությունը և անհատի դերը այդ պաշտպանության ժամանակ

Առաջադրանք. Համադրելով պատմական փաստերն ու գեղարվեստական հատվածը՝ ներկայացրո՛ւ Բայազետի հերոսական պաշտպանությունը և անհատի դերը այդ պաշտպանության ժամանակ՝ համապատասխան հատվածների միջոցով հիմնավորելով պատասխանդ:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

Րաֆֆի «Խենթը»

— Մեր դրությունը հենց այս օրից անտանելի է,— խոսեց մի ուրիշը,— ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն։ Չգիտեմ ինչո՞ւ այդ հիմար քրդերը միանգամով վրա չեն տալիս, ի՞նչով կարող ենք պաշտպանվել,— ավելացրեց նա մի վրդովված ձայնով։….

— Անձնատուր չենք լինի, քանի դեռ կենդանի ենք,— կրկնեց նա իր առաջին խոսքը։ — Եթե դրսից մեզ օգնություն չհասնե, կորած ենք,— պատասխանեց մի խան, որ թուրք կամավորների գլխավորն էր։

— Օգնություն սպասելու զորություն չէ մնացել,— խոսեց մի բեկ,— իմ կարծիքով պետք է բաց անել բերդի դռները, պատառել մեզ շրջապատող թշնամու շղթան և անցկենալ, կա՛մ կհաջողվի ազատվել, կա՛մ կընկնենք թշնամու ձեռքը։

…..Նախագահը ասաց.

— Պետք է սպասել և մինչև վերջին շունչը դիմադրել։ Ես հուսով եմ, որ շուտով օգնություն կստանանք։ Գեներալ Տեր֊Ղուկասովը շատ հեռու չէ մեզանից։ Նա հենց որ իմացավ մեր դրությունը, կշտապե Բայազեդը ազատելու։ Միայն պետք է շուտով նրան իմացում տալ։……. Կարծեմ, մեր այսքան բազմության մեջ կգտնվի մի սիրտ ունեցող տղամարդ։

……Խորհուրդը վճռեց նամակ գրել Տեր֊Ղուկասովին, և քառորդ ժամից հետո բերդապահը, պատրաստ նամակը ձեռին, մյուսների հետ դուրս եկավ խորհրդարանից։

Թմբուկի թեթև ձայնը հավաքեց զինվորներին բերդի հրապարակի վրա։ Բերդա պահը բարձր ձայնով խոսեց.

— Տղե՛րք, ձեզ հայտնի է մեր դրությունը, այդ մասին խոսալը ավելորդ է։ Այժմ մեր հույսը մնացել է աստուծո վրա և նրա հաջողությամբ դրսից գալու օգնության վրա։ Եթե оգնությունը ուշացավ, մենք կորած ենք։ Ուրեմն պետք է շտապենք մեր վիճակի մասին շուտով իմացում տալ, ուր որ հարկն է։ Ահա այդ նամակը պետք է հասցնել գեներալ Տեր-Ղուկասովին, որը մեզանից շատ հեռու չէ գտնվում։ Նա այդ նամակը ստացածին պես, կշտապե մեզ ազատելու։ Հիմա ո՞վ կլինի ձեզանից այն քաջը, որ հանձն կառնե կատարել այդ մեծ ծառայությունը, թող մոտենա և ընդունե նամակը։ Ես խոստանում եմ, որ նա կստանա մի այնպիսի պարգև, որը վայել է մի անձնազոհ տղամարդի, որ այսքան բազմության ազատության պատճառ է լինելու։ Թո՛ղ ձայն տա, ով որ ցանկանում է տանել նամակը։

Տիրեց ընդհանուր լռություն և բազմության միջից ոչ մի ձայն լսելի չեղավ։…..

— Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ,— կոչեց նա դողդոջուն ձայնով.— ո՞վ է հանձն առնում տանել նամակը։

— Ես,— լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց նամակը։

Այս երիտասարդը Վարդանն էր։

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

  1. Վ. Պարսամյան, Շ. Հարությունյան, Հայ ժողովրդի պատմություն (1801-1978 թթ.), «Լույս» հրատ., Երևան, 1979, 752 էջ:
  2. Հայոց պատմություն։ Դասագիրք 8-րդ դասարանի համար /Ա. Մելքոնյան, Ա. Սիմոնյան, Ա. Նազարյան, Հ. Մուրադյան. — Եր.։ «Զանգակ» հրատ., 2018.—192 էջ:
  3. Հայոց պատմություն։ Նոր շրջան 8 /Վ. Բարխուդարյան, Պ. Չոբանյան, Ա. Խառատյան, է. Կոստանդյան, Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Ա. Յակոբեան. – Եր.։ «ՄԱՆՄԱՐ», 2018. — 192 էջ:

1877 թ. ապրիլի 12-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը մղվում էր երկու ռազմաճակատով՝ Բալկանյան և Կովկասյան: Կովկասյան ճակատում հիմնական հարվածող ուժը հայազգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովի (Լոռու Մելիքյան) հրամանատարությամբ գործող 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր, որի գլխավոր ուժերը կենտրոնացած էին Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ: Ձախ թևում՝ Իգդիր-Բայազետ ուղղությամբ գործում էր գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատը, իսկ աջ թևում՝ Ախալցխա-Արդահան ուղղությամբ, գեներալ Դևելի զորաջոկատը:

1877 թ. ապրիլի 15-ին Երևանյան ջոկատը Իգդիրից հարձակվեց Բայազետի վրա և ապրիլի 18-ին մտավ քաղաք: Բայազետում թողնելով փոքրաթիվ կայազոր՝ Տեր Ղուկասովը շարժվեց դեպի Դիադին և ապրիլ-մայիս ամիսներին գրավեց Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտը, Զեյդեկանը: Ռուսներին մեծապես օգնում էին տեղացի հայերը: Հունիսին, ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով, Երևանյան ջոկատը, որպեսզի չհայտնվի շրջափակման մեջ, նահանջի հրաման է ստանում: Ութ օր (հունիսի 16-24-ը) տևած նահանջը հայ գեներալը կատարում է հմտորեն: Իգդիր հասնելուն պես լուծում է պարենավորման ու սպառազինման խնդիրը, միաժամանակ անկորուստ ռուսական սահման է հասցնում իր զորամասը, նրա հետ միասին նաև շուրջ 600 հիվանդ և վիրավոր ու մոտ 2500 հայ գաղթական: Ռազմագետները Տեր-Ղուկասովի այս նահանջը համեմատում են Քսենոփոնի 10 հազար հույն զինվորների նշանավոր նահանջի (Ք.ա. 401 թ.) հետ, համարում սխրանք, օրինակելի նահանջ:

Օգտվելով Երևանյան ջոկատի նահանջից՝ թուրքերը մոտ 10-հազարանոց զորքով 1877 թ. հունիսին պաշարում են Բայազետի բերդը: Բայազետի փոքրաթիվ ռուսական կայազորը, հրամանատար Շտոկվիչի գլխավորությամբ և հայ կամավորների օժանդակությամբ, կազմակերպում են բերդի պաշտպանությունը:  Դրությունը օրհասական էր, սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Փրկության միակ ելքը դրսից օգնություն ստանալն էր: Պաշարվածների ուղարկած բոլոր նամակատարները բռնվում էին թուրքերի կողմից: Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանին, քրդի շորերով ծպտված, հաջողվում է անցնել պաշարման շղթայով և լուր հասցնել Տեր-Ղուկասովին: Երևանյան ջոկատն օգնության է հասնում Բայազետում 23 օր պաշարվածներին և փրկում նրանց:

Բայազետի հերոսական պաշտպանությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել հայ մեծանուն պատմավիպասան Րաֆֆու «Խենթը» և ռուս գրող Վ. Պիկուլի «Բայազետ» վեպերում:


Հայոց պատմության ցավոտ, բայց միևնույն ժամանակ ամենափայլուն դրվագներից մեկը 1877 -78թթ. ռուս–թուրքական պատերազմի ընթացքում տեղի ունեցած Բայազետի պաշտպանությունն է։ Այս ժամանակարջանում հայերը գտնվում էին ծանր իրավիճակում. հայկական շատ քաղաքներ թալանվում և կոտորածների են ենթարկվում , սակայն շատ քաղաքներ հեշտ չէին հանձնվում, նրանք ինքնապաշտպանվում և դիմադրություն էին ցույց տալիս միասնական ուժով և ոգիով։ Միայն միասնությունը չէ, որ փրկում էր հայերին, նաև այն, որ շատ անհատներ զոհաբերություններ էին անում։ Այդ իրադարձությունը միաժամանակ պատմական փաստ է և ազգային ինքնության խորհրդանիշ. այն ուսանելի օրինակ է թե՛ համառ պայքարի, թե՛ անհատի անձնազոհ պատասխանատվության։ Եթե պատմագրությունը մեզ տալիս է դեպքերի ընթացքը, ապա ազգային գրականությունը՝ հատկապես Րաֆֆու «Խենթը» վեպը, այդ իրադարձությունները ներկայացնում է անհատի հոգեբանական, արժեքային մոտեցման տեսանկյունից:

Բայազետի պաշտպանությունը հերոսական էր ոչ միայն ռազմական տեսանկյունից, այլ անհատի կատարած անձնազոհ գործողությունների շնորհիվ. հենց անհատի վճռական քայլն է դառնում ողջ քաղաքի փրկության առանցքը։

Պատմական աղբյուրների համաձայն, 1877 թ. հունիսին թուրքական զորքերը, օգտվելով Երևանյան ջոկատի նահանջից, մոտ 10-հազարանոց ուժով պաշարում են Բայազետի բերդը։Պաշարումը տևում է 23 օր, ընթացքում սպառվում է պարենը, կտրուկ պակասում է ռազմամթերքը։։ Այդ իսկ պատճառով խոսակցություններ էին գնում, որ եթե թուրքերը հարձակվեն, նրանք կործանված են։ Եթե Տեր-Ղուկասովը իմանա, որ քաղաքը պաշարված է, նա իր զինվորներով կգար և կօգներ ժողովրդին, քանի որ նա մոտիկ էր գտնվում, բայց որպեսզի նրան նամակը փոխանցեին, պետք է գտնվեր մի քաջ տղամարդ, որը կարողանար թուրքերի շրջապատումից դուրս գար և փոխանցեր նամակը։ Այդ իսկ պատճառով զինվորներին հավաքեցին հրապարակում և հայտարարեցին, թե ինչ է պետք անել։ Այդ քաջ զինվորը Սամսոտ Տեր-Պողոսյանն էր։ Րաֆֆին, իր <<Խենթը>> վեպում անդրադարձել է Սամսոնին, բայց մարմնավորել է Վարդան անունով։ Րաֆֆին Վարդանին ներկայացնում էր որպես անձնազոհ և ճկուն

անհատ։ — Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ,— կոչեց նա դողդոջուն ձայնով.— ո՞վ է հանձն առնում տանել նամակը։

— Ես,— լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց նամակը։

Այս «Ես»-ը ոչ միայն անհատի խոսքով առաջ քայլելու գործողություն է, այլ անհատի՝ համայնքի ճակատագիրը սեփական ուսերին վերցնելու գիտակցված որոշում։

Պատմական աղբյուրները հաստատում են, որ Բայազետի փրկությունը կախված էր հենց մեկ մարդու հաջողությունից, քանի որ պաշարվածների ուղարկած բոլոր նամակները թուրքերը որսացել էին, և միայն Սամսոն Տեր-Պողոսյանին էր հաջողվել անցնել շրջափակման միջով։

Րաֆֆին խորացնում է այս պատմական իրադարձությունը՝ դարձնելով այն ազգային հոգեբանության խորհրդանիշ։ Վեպում Վարդանը միայն նամակատար չէ. նա ազգային արժանապատվության մարմնավորում է, նա այն անհատն է, ով ընդունակ է «մարդկային վախը» փոխակերպել «հայրենասիրական պարտքի»։ Նա իմանալով քրդերեն, հագավ քրդերի շոր և խենթ ձևանալով անցավ թուրքերի շրջապատումը, նամակը տվեց Տեր-Ղուկասովին, որը ջոկատ ուղարկեց և քաղաքը հետ գրավեցին։ Իրականում սա շատ խիզախ որոշում էր։ Խելացի էր նրանով, որ գրքում ասվում է, որ ուրիշներն էլ էին խիզախություն ցուցաբերել փորձելով անցնել շրջապատումը, բայց Սողոմոնը մոտեցավ դրան ոչ միայն խիզախությամբ, այլ նաև խելքով, ճկունությամբ ։ Նա օգտվեց իր քրդերեն լեզվի իմացությունից, հագնվեց նրանց պես և հաղթահարեց այդ շրջապատումը։ Մեր օրերին, այդ միտքը կարող է հասարակ թվալ, բայց ինձ թվում է հարյուր տարի առաջվա սոված, ծարավ և կոտորած տեսած մարդու համար դա բավական անձնազոհ քայլ էր։ Ընդհանրապես, ճակատամարտերն և պատերազմները հաղթում են ոչ միայն խիզախները, այլ նրանք, ովքեր ճիշտ մարտավարություն են իրականացնում կամ խելացի քայլեր են ձեռնարկում։

Բայազետի պաշտպանությունը միայն անցյալի դրվագ չէ. այն ազգային ինքնության և հասարակական պատասխանատվության կենդանի ուղերձ է։ Այսպիսով, հասկանում ենք, որ ամբողջ քաղաքի ճակատագիրը կարող է որոշվել մեկ անհատի անձնազոհ քայլից։ Նաև ուզում եմ ավելացնել, որ անհատը կարող է նաև ամեն ինչ փչացնել. օրինակ՝ դավաճանի, թշնամուն օգնելով և այլն։ Այսքանը վերլուծելով, հասկանում ենք, որ երկրի ձևավորման կամ ինչ-որ քաղաքի ազատագրման մեջ ժողովրդի միասնականությունը կարևոր է, բայց լինում են դեպքեր, երբ անհատի դերն է վճռորոշ։ Այսպիսով, անհատի մի քայլը փոխում է ամբողջ բերդի ճակատագիրը։ Բայազետի հերոսական պաշտպանությունը ապացուցում է, որ պատմության ամենահուժկու հաղթանակների հիմքում հաճախ կանգնած է անհատի անձնազոհ քայլը, իսկ անհատի մեծությունը հաճախ արտահայտվում է ոչ թե խոսքերի, այլ մեկ վճռական «Ես»-ի մեջ։

կենսաբանություն

Դաս 12(24.11-28.11․)

Բջջի բաժամումը՝միթոզ  , քրոմոսոմի կառուցվածքը:Էջ35-37:
Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին

1․Ինչու է կարևոր, որ միտոզի ժամանակ քրոմոսոմները ճշգրիտ բաժանվեն երկու դուստր բջիջների միջև?(Ինչ հետևանքներ կարող են լինել սխալ բաժանման դեպքում?)

Քանի որ յուրաքանչյուր դուստր բջիջ պետք է ստանա անգամայն նույն թվով և նույն տեղեկությամբ քրոմոսոմներ, ինչ մայր բջիջը։
Եթե բաժանումը սխալ է տեղի ունենում, կարող են լինել հետևյալ խնդիրները․
Որոշ դեպքերում կարող է հանգեցնել ուռուցքային (կտորային) բջիջների առաջացման։
Բջիջը կարող է ստանալ ավել կամ պակաս քրոմոսոմներ
Կարող են առաջանալ գենետիկ խանգարումներ,
Բջիջները կարող են մահանալ կամ աննորմալ գործել,

2․Միտոզի ո՞ր փուլում են քրոմոսոմները դասավորվում բջջի միջին հարթությունում և ինչու է դա անհրաժեշտ։

Դրանք դասավորվում են մետաֆազում։
Դա անհրաժեշտ է, որպեսզի միկրոխողովակները կարողանան հավասար քաշել քրոմատիդները երկու կողմ, և արդյունքում երկու դուստր բջիջները ստանան ճշգրիտ ու հավասար գենետիկ նյութ։

3․Ի՞նչ դեր ունեն ցենտրիոլները (կամ ցենտրոզոմները) միտոզի ընթացքում։

Ցենտրոզոմները, կազմում են կտրվածքային հյուրընկալող հյուսվածք, ուղորդում են միկրոխողովակները, ապահովում են, որ քրոմոսոմները ճիշտ կողմ քաշվեն և բաժանվեն հավասար։

4․Ինչ տարբերություն կա պրոֆազի և տելոֆազի միջև՝ ինչպես են փոխվում քրոմոսոմները այդ փուլերում։

Պրոֆազում քրոմոսոմները սկսում են միշտանալ, խտանալ և դառնում են հաստ ու տեսանելի՝ պատրաստվելով բաժանման գործընթացին։ Այդ փուլում միջուկաթաղանթը քանդվում է, որպեսզի քրոմոսոմները կարողանան ազատ շարժվել։ Իսկ տելոֆազում ամեն ինչ հակառակն է՝ արդեն բաժանված քրոմոսոմները հասնում են բջջի երկու ծայրերն ու սկսում են ապամատչել, դառնալ բարակ թելիկներ, և նրանց շուրջը նորից ձևավորվում է միջուկաթաղանթ։ Այսպիսով՝ պրոֆազը փուլ է, որտեղ քրոմոսոմները «արթնանում ու խտանում են», իսկ տելոֆազը փուլ է, որտեղ դրանք «թուլանում ու վերադառնում են իրենց նախնական վիճակին»։

5․Ինչո՞ւ է միտոզը համարվում բազմաբջիջ օրգանիզմների աճի և վերականգնման հիմքը։

Քանի որ միտոզի միջոցով, օրգանիզմը ստեղծում է նոր բջիջներ, փոխարինում է մահացած կամ վնասված բջիջները, ապահովում է մարմնի աճը, քանի որ բջիջների քանակը ավելանում է, ապահովում է վերքերի բուժումը, հյուսվածքների վերականգնումը։