Պատմություն

Առաջադրանք, ապրիլի 7-14, 9-րդ դաս.

Առաջադրանք 1

Խորհրդահայ հասարակության առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները /էջ 99-103/

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Ժողովրդի թշնամի • ստալինյան բռնություններ • քաղաքական բռնաճնշումեր • անհատի պաշտամունք
• վախի մթնոլորտ և մատնություն • սովի տարիներ • խրոշչովան ձնհալ • ստիլագներ • հիպիներ • խորհրդային
տուրիզմ • ընդհատակ­յա հասարակական-քաղաքական կազմակերպություններ

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Նկարագրի՛ր։ Ի՞նչ փուլերի է բաժանվում խորհրդահայ հասարակության առօրեականության պատմությունը։
Ինչպե՞ս են բնութագրվում 1940-ականները և ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան 1960-1980 ականներին։

1920-ականներից 1930-ականների առաջին կես, 1930-ականների երկրորդ կես 1950-ականների առաջին կես, 1950-ականների երկրորդ կես 1991։
1940-ականները մարդկանց հիշողություններում մնաց որպես սովի տարիներ, բայց 1960-1980 ականներն Հայաստանի համար առաջընթացի տարիներ էին։
բ. Բացատրի՛ր: Քո իսկ հարազատների շրջանում գտի՛ր մարդկանց, որոնք ապրել են ստալինյան բռնությունների
շրջանում կամ կարող են հիշել իրենց ծնողների պատմությունները, զրուցիր նրանց հետ այդ ժամանակների մասին
և վերլուծի՛ր, թե ինչպես էին արտացոլվում ստալինյան բռնությունները մարդկանց առօրյա կյանքում։

Ստալինյան բռնությունները լուրջ ազդեցություն ունեին մարդկանց վրա, ոչ ոք չէր կարող իր կարծիքը ասել, և նույնիսկ լինում էին դեպքեր, երբ երկու մարդ իրար հետ ինչ-որ բանի պատճառով վիճում էին, և նրանցից մեկը ոստիկանությանը ասում էր, որ այն մարդը Սովետի մասին վատ բաներ է խոսացել, և առանձ տեղեկությունը ստուգելու տանում էին այդ մարդուն, չնայած որ նա այդպիսի բան չէր ասել։
գ. Վերլուծի՛ր: Ինքնուրույն ուսումնասիրի՛ր և գտի՛ր մշակույթի, արվեստի և գրականության ներկայացուցիչների, որոնք
Խորհրդային Հայաստանում ճանաչվել են որպես «ժողովրդի թշնամիներ»: Վերլուծի՛ր, թե ինչպես է ազդել այս
ամենը նրանց ազգակցական, մասնագիտական և համայնքային հարաբերությունների վրա։


Ա2
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչպե՞ս ազդեց ստալինիզմը հասարակական կյանքի վրա։ Ինչպե՞ս ազդեց արդյունաբերականացումը քաղաքային առօրյա կյանքի և միջավայրի վրա։
Ի՞նչ ազդեցություն թողեց խրուշչյովյան ձնհալը առօրյա և հասարակական կյանքի աշխուժացման փոփոխության վրա։
Զրուցի՛ր ծնողներիդ, այլ հարազտների հետ Խորհրդային Հայաստանից դուրս շրջագայելու անձնական պատմության մասին, եթե այդպիսիք կան, փորձիր պարզել, թե երբ և ինչպես դա հնարավոր դարձավ

Մարդիկ խոսքի ազատություն ընդհանրապես չի եղել։ Մարդիկ վախեցել են նույնիսկ միմյանց հետ շփվել, քանի որ գիտեին, որ կարող է իրենց վրա գործ տային։ Լավն այն էր, որ կառավարիչը խիստ էր և վախ էր տարածում, և գուցե այդ պատճառով իրարից չէին գողանում, պետությունը արդար էր, աշխատատեղեր կային, ցածր խավի մարդիկ համարյա չկային։ Խրուշչովյան ձնհալի ժամանակ միջավայրը փոխվեց, մարդիկ ավելի ազատ էին, իսկ կոկրետ Հայաստանը մի շարք բարեփոխումներ ապրեց։ Խորհրդային Հայաստանից դուրս շրջակայելը հեշտ էր, եթե այդ երկիրը խորհրդային էր։ Ոչ կոմունիստական երկներ գնալը գրեթե անհնարին էր, բայց օրինակ Լեհաստան, Չեխոսլովակիա և այլ կոմունիստական երկներ, բայց դա էլ եր շատ դժվար։ Իմ տատիկը եղել է բանկի գլխավոր տնտեսագետ, և պաշտոնի օգնությամբ նրանք կարողացել են Սովետից դուրս շրջագայել, բայց միայն կոմունիստական երկներ։
2. Ընդհանրացո՛ւ: Նշի՛ր խորհրդային առօրեականության փոփոխությունների վրա ազդող գործոնները։Մատնանշի՛ր
այն գործոնները, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ Հայոց ցեղասպանության հուշակոթողի կառուցումը։

Գործոններն այն էր, որ Սովետի ղեկավարը փոխվեց, երկիրը դարձավ ավելի մեղմ, խոսքի ազատությունն ավելի շատ էր։ Քանի որ տասնյակ հազարավոր հայեր ուզում էին հիշատակել ցեղասպանությունը և հետ բերել Թուրքիայի կողմից գրավված տարածքները, 1967 թվականին բացվեց Հայոց ցեղասպանության հուշակոթողը։
3. Գնահատի՛ր։ Խորհրդահայ հասարակության փոփոխությունը 1960-1980 ական թվականներին։
Գտի՛ր քո շրջապատում 1965 թվականի հայոց ցեղասպանության հիսուներորդ տարելիցի զանգվածային ցույցերի
մասնակիցների, զրուցի՛ր նրանց հետ, ուսւոմնասիրի՛ր ժամանակի մամուլի էջերը և գնահատի՛ր, թե ինչ գործոններով էր պայմանավորված նման ցույցերի հնարավորությունը։

1960-1980 ականները Հայաստանի համար բարեփոխումների տարի էր։

ՀԱՎԵԼՅԱԼ ՆՅՈՒԹ
Երևանում ստեղծված ընկերների լուսանկար է՝ «ժողովրդի թշնամիների» ջնջված դեմքերով
Ուսումնասիրի՛ր 99 էջում տեղադրված ընտանեկան լուսանկարը, որտեղ ոմանց դեմքերը ջնջված են։ Դրանք «ժողովրդի թշնամի» որակված ազգականներն ու բարեկամներն էին։ Նկարների տերերի ապահովության համար անհրաժեշտ էր ոչ միայն չշփվել «ժողովրդի թշնամի» ճանաչվածների հետ, այլև մերժել նախկինում նրանց հետ եղած
մերձավորությունն ու դրա մասին հուշն ու վկայությունը։ Շատերն այսպես փորձում էին ապահովագրվել հնարավոր
ձերբակալություններից: Որպես հակահեղափոխականների պատկերներ՝ կարող էին ոչնչացվել նույնիսկ պետական
հրահանգով։ Այսպես՝ 1938 թ. հունվարի 14-ին հատուկ ակտով ոչնչացվեցին Մ. Սարյանի և մի շարք այլ նկարիչների
շուրջ հիսուն կտավներ, գծանկարներ և այլն։

Առաջադրանք 2/էջ 104/

Խորհրդային Հայաստանի մշակույթը

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Վելուծի՛ր։ Ինչպե՞ս փոխվեց արվեստը
բռնաճնշումերի տարիներին։
բ. Բացատրի՛ր։ Դիտի՛ր վերը նշված կինոնկարները և բացատրելով ներկայացրո՛ւ դրանցում պատկերված իրադարձությունները։
Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Մեկնաբանի՛ր։ Ինչո՞ւ են փոփոխվում արվեստին ներկայացվող
պահանջները։
2. Գնահատի՛ր։ Դասընկերներով ուսումնասիրե՛ք խորհրդային
մշակույթի նախապատերազմյան և հետպատերազմյան փու­լերը և քննարկե՛ք դրանց տարբերությունները։

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Ինտերնետը իմ կյանքում

Այսօր ինտերնետը դարձել է իմ կյանքի անբաժանելի մասը։ Այն ոչ միայն զվարճանքի միջոց է, այլև կարևոր գործիք՝ սովորելու, շփվելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար։ Ամեն օր ես օգտվում եմ ինտերնետից՝ տարբեր նպատակներով, և դժվար է պատկերացնել կյանքը առանց դրա։

Առաջին հերթին, ինտերնետը ինձ օգնում է կրթության մեջ։ Ես կարող եմ գտնել անհրաժեշտ տեղեկություններ, կատարել տնային աշխատանքներ, դիտել ուսուցողական տեսանյութեր և ավելի լավ հասկանալ դասերը։ Դա ինձ տալիս է հնարավորություն սովորել ոչ միայն դպրոցում, այլև ինքնուրույն՝ ցանկացած ժամանակ։

Բացի այդ, ինտերնետը հեշտացնում է շփումը մարդկանց հետ։ Ես կարող եմ կապ պահպանել ընկերներիս և հարազատներիս հետ, նույնիսկ եթե նրանք հեռու են։ Սոցիալական ցանցերը և հաղորդագրությունների հավելվածները դարձրել են շփումը արագ և հարմար։

Սակայն ինտերնետն ունի նաև իր բացասական կողմերը։ Երբեմն մարդիկ շատ ժամանակ են անցկացնում առցանց և մոռանում իրական կյանքի մասին։ Կարևոր է ճիշտ օգտագործել ինտերնետը և չկորցնել ժամանակը անօգուտ զբաղմունքների վրա։

Ընդհանուր առմամբ, ինտերնետը մեծ դեր ունի իմ կյանքում։ Եթե այն օգտագործվի խելամիտ ձևով, այն կարող է լինել շատ օգտակար և օգնել զարգանալ, սովորել և կապ պահպանել աշխարհի հետ։

Աշխարհագրություն

Վայոց ձոր

Սովորել՝  դաս 62 Վայոց ձորի մարզը, էջ 166-168 պատմել, պատասխանել բլոգում ստորև գրված հարցերին․

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Նկարագրե՛ք Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքը:

Վայոց ձորը գտնվում է Հայաստանի հարավարևելքում։ Այն լեռնային մարզ է, ունի երկու ներսի և երկու արտաքին սահման, ճանապարհները անցնում են լեռնանցքներով։

2. Վերլուծե՛ք Վայոց ձորի բնառեսուրսային ներուժը:

Մարզը հարուստ չէ ռեսուրսներով։ Կան արոտավայրեր, խաղող, կաթ, բուրդ և զբոսաշրջային վայրեր։

3. Առանձնացրե՛ք Վայոց ձորի քաղաքները և հայտնի գյուղերը:

Քաղաքներն են՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ։ Հայտնի գյուղերից են՝ Մալիշկա, Աղավնաձոր, Գլաձոր, Ագարակաձոր։

4. Մարզում արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Գերակշռում են գինեգործությունը, պանրագործությունը, գորգագործությունը, շինանյութերի և հանքային ջրի արտադրությունը։

5. Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Անասնապահություն (բրդատու ոչխար, կաթնատու անասուն) – հիմնականը Ոռոգելի հողերում՝ խաղողագործություն, պտղաբուծություն, ցորեն։

6. Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

Նորավանք, Գնդեվանք, Պռոշաբերդ, Արփայի հովիտ, Մոզրովի ու Մագիլի քարանձավներ։

7. Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։

Այն լեռնային ու քիչ բնակեցված մարզ է, հայտնի է բնությամբ, գյուղատնտեսությամբ և զբոսաշրջությամբ։

Գրականություն

Կանաչ դաշտը

Կարդացե՛ք Հրանտ Մաթևոսյանի ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործությունը։

1. Համառոտ, հինգ-վեց նախադասությամբ ներկայացրե՛ք ստեղծագործություն սյուժեն։

Պատմությունը մի քուռակի ու նրա մոր մասին է։ Մի օր կայծակի ժամանակ քուռակը վախենում է, բայց հետո հանգստանում է մոր կողքին։ Ամեն ինչ խաղաղ է թվում, բայց մայրը զգում է վտանգ։ Հանկարծ հայտնվում է գայլը և հարձակվում է քուռակի վրա։ Մայրը փորձում է փրկել իր քուռակին և երկար կռվում է գայլի դեմ։ Վերջում շները գալիս են ու գայլին վանում են, բայց մայրը մահանում է, իսկ քուռակը մնում է առանց մայր։

2. Ի՞նչ է ցանկացել ցույց տալ հեղինակը, գրի՛ր քո մտորումները վերջաբանի վերաբերյալ։

3. Ի՞նչ է նշանակում պայքար, մեկնաբանի՛ր, բառարանից դո՛ւրս գրիր բառի հոմանիշները։

Պայքար նշանակում է փորձել հաղթելահարել ինչ-որ դժվարություն, կամ ինչ-որ մեկին պաշտպանել։
Կռիվ, մարտնչում

Գրականություն

Նռնենիները

Կարդացե՛ք Վ․ Սարոյանի ,,Նռնեիները,, պատմվածքը։ Գրավոր վերլուծե՛ք՝ արտահայտելով ձեր կարծիքը ստեղծագործության վերաբերյալ։  

Պատմվածքը մի մարդու մասին է, ով շատ էր ուզում անապատում այգի ստեղծել ու նռնենի աճեցնել։ Մելիք հորեղբայրը հավատում էր, որ իր մոտ ամեն ինչ կստացվի, բայց իրականում հողը չոր էր, ջուր գրեթե չկար, ու վերջում նրա գործը չհաջողվեց։ Իմ կարծիքով, այս պատմվածքը ցույց է տալիս, որ միայն ցանկանալը բավարար չէ։ Պետք է նաև հասկանալ՝ հնարավո՞ր է դա, թե ոչ, քանի որ, կան բաներ, որոնք իսկապես հնարավոր չեն, կապ չունի դու ինչքան աշխատասեր ես, կամ կամքի ուժ ունես։ Պատմվածքը սովորեցնում է, որ պետք է երազել, բայց նաև մտածել իրական պայմանների մասին։

Անգլերեն

April 6 — April 10

English Reading Text 20

——

According to Paragraph 1, lines 1-6,

a) most people say that red is their favourite colour

b) 8% of people say that there is something wrong with red

c) most people are fond of the blue colour

d) blue is not the sort of colour most people prefer

__

2. Most people don’t like the red colour because

a) it has negative emotional connotations

b) it is a dangerous colour

c) when we see this colour something bad happens

d) it’s difficult to see

___

3. It is stated in Paragraph 2, lines 7-9, that

a) when we see the red colour we remember the mistakes we made at school

b) our emotions are studied scientifically

c) because mistakes are usually corrected in red ink, we associate the colour with exams

d) if we see something red before an exam, we may perform badly

__

4. According to the text, the fact that red cars get more speeding tickets or are stolen more often

a) is because they cost more to insure

b) has not been proved

c) has been proved by plenty of evidence

d) is often referred to in myths and stories

__

5. According to the text, which of the following is NOT true?

a) the red colour is exciting and risky

b) the world would be a better place without the red colour

c) sports teams wearing red are more likely to win games

d) few people are confident enough to wear red

Երկրաչափություն 9

Շրջանագծի երկարությունը,աղեղի երկարությունը:Շրջանի մակերեսը, շրջանի սեկտորի և սեգմենտի մակերեսները:

Դասարանական առաջադրանքներ՝ 399;401;403;407;410

c=2pr=26p

l=pR/180*a=15p/180*36=3p

l=pR/180*a
19=xp/180*45=xp/4
76=xp
x=76/p

31,4=pr
2r=10

an=2r*tg(180/n)
8=2r*✓3/3
12=r✓3
r=12/✓3
c=2pr=24/✓3p=8✓3p

Գրականություն, Էսսե

Ինչպե՞ս են Վասիլիկի և Պետրոս Գետադարձի արարքները փոխում Զաբուղոնի և Հայաստանի ճակատագիրը: Կարո՞ղ էր արդյոք նրանց ընտրությունը փոխել իրադարձությունների ընթացքը։

Կյանքը բաղկացած է որոշումներից և արարքներից, սկսած ամենահասարակներից՝ ինչ ուտել, ինչ հագնել, և ավելի կարևորներից։ Որոշումները և արարքները կարող են ազդել անհատի, ինչպես նաև ամբողջ երկրի վրա։ Լինում է, երբ ինչ-որ մեկը անգիտակցորեն է վատ արարք անում, և հետո կարողանում է ուղղել դա, բայց կան մարդիկ, որոնք վատ արարք հատուկ են անում, և հետո ոչ մի բան չեն փոխում։

Արարքը ունի ազդեցություն, և արարք անողն է որոշում, ուղի իրավիճակը, թե նա հենց դրան էլ ուզում էր հասներ։ Բայց լինում են դեպքեր, երբ ոչ մի բան հնարավոր չէ փոխել։

Գեղարվեստական հատվածում՝ Գրիգոր Զոհրապի <<Զաբուղոն>> ստեղծագործությունում, Զաբուղոնը և Վասիլիկը նշանածներ էին, սիրում էին իրար, և չնայած նրան, որ Զաբուղոն գող էր, նրան սիրում էր ոչ միայն Վասիլիկը, այլ նաև գյուղի բնակիչները, նա նույնիսկ դարձել էր դրական հերոս իր հնարքներով։ Վասիլիկը նրան զգում էր պաշտպանված, իմանալով, որ ինչքան էլ բոլորը Զաբուղոին սիրում էին, այդքան էլ վախենում էին նրանից։ Բայց, Վասիլիկը արդեն ուզում էր պաշտոնապես նշանվել, բայց չէր կարող, քանի որ ոչ ոք չգիտեր Զաբուղոին, և եթե նրանք պաշտոնապես նշանվեին կամ ամուսնանային, դա կնշանակեր, որ Զաբուղոին կձեռփակալեին։ Նրանք նույնիսկ չէին կարող ցերեկները նորմալ հանդիպեին, ինչը Վասիլիկին այլևս դուր չէր գալիս։ Նա հանձնեց Զաբուղոին ոստիկաններին, չնայած, որ նա սիրում էր նրան, նա ուղղակի մտածում էր, որ նա ճիշտ մարդը չէ, նա կուզենար բոլորը դեմքով ճանաչեին իր կեսին, կարողանար բոլորի առջև հանդիպել նրա հետ։ Այսպիսով, Զաբուղոն մի քանի տարի բանտում նստելով, ամեն ինչ անում էր բանտից դուրս գալու համար Վասիլիկի համար, նա չգիտեր, որ հենց նա է դավաճանել նրան։ Փախչելուց հետո, նա Վասիլիկին ուրիշի հետ է տեսնում, ինչը լռիվ փոխում է իր կյանքը, և նա գնում է հետ բանտ, հանձնվելու, քանի որ ապրելու իմաստ այլևս չունի։ Վասիլիկի այս ստոր արարքը, փոխեց տղայի կյանքը։ Բայց Վասիլիկը ցանկության դեպքում, կարող էր բաժանվել այդ մարդուց և հետ գնար Զաբուղոի մոտ։

Պատմական հատվածում, նման իրավիճակ է, բայց ավելի մասշտաբային։ Պետրոս Գետադարձը, լինելով Բյուզանդացիների կողմից ուղարկված մարդ, այնպես է անում, որ Հայաստանը հանձնի Բյուզանդիային։ Ի սկզբանե, դա իր միտքը չի եղե, բայց նա այնպես է արել, որ այդ գործարքը իրականանա։ Գործարքը հետևյալն էր՝ այդ ժամանակվա թագավոր՝ Հովհաննես Սմբատի մահից հետո, Հայաստանի տարածքը անցնում է Բյուզանդիային։ Այդ կտակը պատմության մեջ հայտնի է որպես ամոթալի կտակ։ Չնայած Հովհաննեսի մահից հետո Գագիկ 2-ը անցավ գահին, միևնույն է Պետրոսը հավատարիմ մնաց Տրապիզոնյան կտակին, հանձնում է Անիի թագավորության տարածքները Բյուզանդիային, ինչից փոխվում է հարյուր հազարով մարդկանց կյանքը, և մի ամբողջ տերություն անկում է ապրում։ Այս քայլը, ի տարբերություն Վասիլիկի քայլի, անհնարին էր ուղղել, քանի որ գործարքը մնում է գործարք, և հաստատ Բյուզանդիայի կայսրը հենց այդպես ետ չեր տա տարածքը։ Բայց ամեն ինչ կարող էր այլ լինել, եթե Պետրոսը թագավորությունը չհանձներ Բյուզանդիային, մարդկանց կյանքը կշարունակվեր սովորական ընթացքով, նրանք ստիպված չէին լինի ապրել ուրիշի տիրապետության տակ։ Ինչպես նաև, Հայաստանի պատմությունը կարող էր դասավորվել լռիվ այլ ձև՝ դեպի ավելի լավը։

Այսպիսով, ամեն արարք ունի իր ազդեցությունը, կապ չունի վատ, լավ, անհատի վրա կամ ամբողջ թագավորության վրա։ Լինում են դեպքեր, երբ կարող ես իրավիճակը փոխել, բայց լինում են դեպքեր, երբ ոչ մի բան հնարավոր չէ փոխել, և միակ ձևը ամեն ինչ ուղղելու, վերադառնալն է անցյալ, և փոխել որոշումը, ինչը անհնարին է։