1. Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:
Լիցքավորված մարմինների փոխազդեցության վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը։
2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:
Էլեկտրացույցի կառուցվածքը՝ մետաղե շրջանակ, պլաստմասսայե խցան, մետաղե ձող և թերթիկներ։
3. Ի՞նչ է էլեկտրաչափը:
Էլեկտրոչափը այն սարքն է, որը որոշում է լիցքի արժեքը։
4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս ՞ս են դատում նրանց լիցքի մասին:
Որքան մեծ է էլեկտրոչափը լիցքը այնքան մեծ է սլաքի շեղման անկյունը։
5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:
Էլեկտրոչափի ձողին ամրացված մետաղե գունդը լիցքավորենք մեծ լիցք և մեկուսիչ բեռնել ունեցող հաղորդիչ ձողով միացնենք երկրորդ նույնատիպ էլեկտրոչափին ամրացված ճիշտ նույնպիսի բայց չլիցքավորած գնդին։
6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:
Միլիկենը եկել է այն եզրակացության, որ տարրական լիցքը անբաժանելի է։
Ծիծաղը մարդու ամենալավ դեղամիջոցներից մեկն է։ Այն մեզ ուրախացնում է, զվարճացնում է, օգնում է հաղթահարել դժվար պահեր։ Ես շատ եմ սիրում ծիծաղել։ Մտածելիս՝ երբ եմ ամենից շատ ծիծաղում, միանգամից մտքիս են գալիս ընկերներիս և ընտանիքիս հետ ամենալավ պահերը, երբ մոռանում ես ամեն ինչի մասին և ուղղակի ժպտում ես։ Ընկերներիս հետ ծիծաղում եմ կատակներից, պատմություններից և նույնիսկ ինչ-որ թեթև շարժումներից։ Կապ չունի կատակը, պատմությունը կամ շարժումը ինչքանով է զվարճալի, միշտ ծիծաղում ենք և ուղղակի մոռանում ենք ամեն ինչի մասին։ Ընտանիքիս հետ ել եմ ծիծաղում, բայց հիմնականում եղբայրներիս հետ։ Այստեղ արդեն շարժումներ չկան, այստեղ միայն պատմություններ և կատակներ են։ Ծիծաղը մեզ միավորված է պահում։ Նաև ծիծաղում եմ ֆիլմերից։ Ես բացի կոմեդիաներից գրեթե ուրիշ ժանրի ֆիլմեր չեմ նայում, որովհետև ես շատ եմ սիրում ծիծաղել։ Վատ օրերին, երբ տխուր եմ կամ անհանգիստ, ծիծաղը բուժում է ինձ ավելին քան կարող է բուժել ցանկացած ուրիշ դեղ։ Ծիծաղալը շատ լավ բան է, բայց պետք էլ չէ ամբողջ օրը ծիծաղել, ամեն ինչ չափի մեջ պետք է լինի։ Այնպես որ, ծիծաղը ոչ միայն էմոցիաների արտահայտելու ձև է, այլ նաև դեղ, որը բուժում է բոլոր հոգու միջի խնդիրները։