§11.Էլեկտրական լարում: Վոլտաչափ:
1. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում:
Էլեկտրական փակ շղթայում տեղի է ունենում էլեկտրական էներգիայի փոխակերպում, հոսանքի ազդեցությամբ, այլ էներգիայի՝ ներքին, մեխանիկական, քիմիական և այլն:
2. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը:
Հոսանի աշխատանք կոչվում է փակ շղթայի յուրաքանչյուր շղթայում, նրա մի ծայրից մյուսը լիցքը տեղափոխելու ընթացքում էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:
3. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրեք լարումը սահմանող մաթեմատիկական բանաձևը:
Լարում անվանում են այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է էլեկտրական դաշտը փակ էլեկտրական շղթայի հաղորդչում և հավասար է այդ դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:
U=A/q
4. Ինչպե՞ս է սահմանվում լարման միավորը՝ ոլտը: Լարման ի՞նչ միավորներ են գործածական:
1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:
5. Ո՞ր էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:
Այն սարքը, որով չափում են լարումը կոչվում է վոլտաչափ:
6. Շղթայի տարրերի ո՞ր միացումն են անվանում զուգահեռ: Ինչպե՞ս է վոլտաչափը միացվում շղթայի հետազոտվող տեղամասին:
Երբ էլեկտրական սարքի սեղմակներից մեկը միացվում է շղթայի տեղամասի մի ծայրին, իսկ երկրորդը՝ մյուս, ապա այդպիսի միացումն անվանում են զուգահեռ: Հետևաբար՝ վոլտաչափը շղթայի հետազոտվող տեղամասին միացվում է զուգահեռ:
7. Ի՞նչ սխալներ կան պատկերված սխեմայում:












