Քիմիա

Քիմիա 9 հարցաշար

Ի՞նչ է նյութը և ի՞նչ տեսակներ ունի այն (պարզ, բարդ):

Նյութը այն է ինչից կազմված են ֆիզիկական մարմինների: Նյութերը լինում են երկու տեսակի՝ պարզ և բարդ:

Ո՞րն է տարբերությունը ֆիզիկական մարմնի և նյութի միջև:

Ֆիզիկական մարմինը ցանկացած առարկա է, որն ունի ձև, և զանգված, իսկ նյութը այն է, ինչից այդ մարմինը կազմված է։

Ի՞նչ են խառնուրդները, և ինչպես են դրանք տարբերվում մաքուր նյութերից:

Խառնուրդները բաղկացած են երկու կամ ավելի նյութերից, որոնք քիմիական կապով չեն միացած, իսկ մաքուր նյութերը ունեն միայն մեկ տեսակի մասնիկներ։

Ի՞նչ են մետաղները և ո՞րն է նրանց հիմնական հատկություններից մեկը:

Մետաղները այն նյութեր են, որոնք ունեն լավ ջերմահաղորդություն և էլեկտրականություն:

Ի՞նչ է լուծույթը, և որո՞նք են նրա բաղադրիչները:

Լուծույթը համասեռ խառնուրդ է, որը կազմված է լուծիչից և լուծված նյութից։ Օրինակ՝ աղաջրում ջուրը լուծիչ է, իսկ աղը՝ լուծված նյութ։

Ի՞նչ է ատոմը և ինչ բաղադրիչներից է այն կազմված:

Ատոմը նյութի ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է քիմիական հատկությունները։ Այն բաղկացած է միջուկից և էլեկտրոններից, որոնք պտտվում են միջուկի շուրջը։

Ո՞րն է տարբերությունը տարրի և միացության միջև:

Տարր կոչվում է այն նյութը, որը կազմված է միայն միևնույն տեսակի ատոմներից։ Օրինակ՝ թթվածինը (O₂), երկաթը (Fe), ջրածինը (H₂)։ Միացություն կոչվում է այն նյութը, որը կազմված է տարբեր տարրերի ատոմներից։
Օրինակ՝ ջուրը (H₂O)՝ կազմված է ջրածնից և թթվածնից։

Ի՞նչ է մոլեկուլը և ինչով է այն տարբերվում ատոմից:

Ատոմը նյութի ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ տարրի հատկությունները։ Մոլեկուլը երկու կամ ավելի ատոմների միավորում է, որոնք կապված են քիմիական կապերով։

Ինչ է «պարբերական համակարգը» և ով է այն ստեղծել:

Պարբերական համակարգը աղյուսակ է, որտեղ դասավորված են բոլոր քիմիական տարրերը՝ ըստ իրենց հատկությունների և ատոմային կառուցվածքի։
Այն ստեղծել է ռուս գիտնական Դմիտրի Մենդելեևը:

Ո՞րն է քիմիական ռեակցիայի հիմնական առանձնահատկությունը:

Քիմիական ռեակցիայի ժամանակ նյութերը փոխարկվում են նոր նյութերի։
Այսինքն՝ փոխվում է նյութերի կազմը, և առաջանում են նոր հատկություններով նյութեր։

Ի՞նչ է ֆիզիկական փոփոխությունը և ինչով է այն տարբերվում քիմիականից:

Ֆիզիկական փոփոխության ժամանակ նյութի արտաքին տեսքը կամ վիճակը փոխվում է, բայց նրա կազմը մնում է նույնը։ Քիմիական փոփոխություն ժամանակ նյութի կազմը փոխվում է, առաջանում է նոր նյութ։ Տարբերությունը այն է, որ ֆիզիկական փոփոխության դեպքում նյութը նույնն է մնում, քիմիականի դեպքում՝ ոչ։

Ինչ է օքսիդը, և բեր մի օրինակ օքսիդի:

Օքսիդը միացություն է, որը կազմված է թթվածնից և մեկ այլ տարրից։ Օրինակ՝ ածխաթթու գազը (CO₂) օքսիդ է, քանի որ բաղկացած է ածխածնից և թթվածնից։ Այլ օրինակ՝ երկաթի օքսիդ (Fe₂O₃)՝ որը հայտնի է որպես ժանգ։

Ի՞նչ է կատալիզատորը և ինչ դեր է այն խաղում քիմիական ռեակցիայում:

Կատալիզատորը նյութ է, որը արագացնում կամ դանդաղեցնում է քիմիական ռեակցիան, բայց ինքն իրեն չի փոխվում ռեակցիայի ընթացքում։ Դերը այն է, որ արագացնել քիմիական գործընթացները առանց ինքն իրեն փոխելու։

Հանրահաշիվ 9

Հանրահաշիվ տնային 08․10․2025

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 89; 91-բ,դ; 93;96

(-8, 0) նվազող

(0, 4) աճող

(4, 6) չնազող

(-6, -2) (-2, 0) (2, 6) նվազող

(0, 2) աճող

(-9, -7) (-6, 0) նվազող

(-7, -6) (0, 7) աճող

(-8, -4) (-4, 6) աճող

(-7, 10)

(-8, -4) և (-4, 8)

ա․ոչ

բ․այո

Գրականություն

Կյանքը իրական է, քանի դեռ կամ

Կարդա՛ և պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանք

1. Դո՛ւրս  բերեք կարևոր միտք արտահայտող տողերը և մեկնաբանեք։ 

Մարդը այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել:

Հեղինակը ասում է, որ մարդ այնքան շատ է ստում, որ նույնիսկ չի նկատում, թե ինչքան շատ կարող է ստել, դրա համար պետք է ստին հաղթել:

Ինչ հնարավոր է ներել ոչ մի ջանք չթափած և ոչինչ չզոհաբերած մարդուն, չի կարելի ներել նրան, ով արդեն մեծ զոհողությունների է գնացել:

Հեղինակը ասում է, որ եթե ինչ-որ մեկը ջանքը է թափել ինչ-որ բանում, բայց նրա մոտ դա չի ստացվել, դա ներելի է, բայց եթե մարդ ջանք չի թափում և նրա մոտ բան չի ստացվել, դա այդքան էլ ներելի չէ:

Հարկավոր է հասկանալ, որ աշխատանքի մեջ ներդրված ջանքերը և մինչև իսկ «զոհողությունները» չեն կարող առաջացող սխալները արդարացնել և ներել:

Սա միտք է, որը հիշեցնում է, որ մարդը պետք է սովորի ընդունել իր սխալները ու ոչ թե փախչել դրանցից: Կատարած աշխատանքը կամ զոհողությունը չի արդարացնում սխալները, և այս անհատական պատասխանատվությունն է, որ նպաստում է իսկական անձնական աճին:

Երկրաչափություն 9

Երկրաչափություն դասարանական 08․10․2025

Դասարանական առաջադրանքներ՝ 76;78;80;82

28/2=14

Ըստ եռանկյան նշանավոր կետերից մեկի, եռանկյան բոլոր կողմերի միջնուղղահայացները մի կետում են հատվում։

1։1

Այո, քանի որ բոլոր բարձությունները հատվում են մի կետում։

Հանրահաշիվ 9

Հանրահաշիվ դասարանական 07․10․2025

Դասարանական առաջադրանքներ՝ 88;90; 91-ա,գ;92;95

(-10, -3)-աճող (-1, 5)-աճող
(-3, -1)-նվազող (5, 10)-նվազող

(-8, -4)-աճող (0, 4)-աճող
(-4, 0)-նվազող (4, 8)-նվազող

Ոչ խիստ

խիստ

ա․(-9, -3)-աճող (-1, 5)-աճող
(-3, -1)-նվազող (5, 10)-նվազող

գ․(2, 8)-նվազող

(6, -3)

(4, 4)

ա․ոչ

բ․այո

Գրականություն

Մի՛ նեղացրեք մարդուն

Հեղինակ՝ Լեոնիդ Ենգիբարյան

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։

Իհարկե, մեկ ուրիշին կարելի է եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու…

Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի…

Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։

Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ:

Ըստ տեքստի, պետք չի մարդկանց նեղացնել, քանի որ ապագայում նա կարող է դառնալ հայտնի և կարևոր մարդ, բայց եթե նրան նեղացնեք նա չի դառնա հայտնի և կարևոր մարդ։ Դու չգիտես, քո դիմացինը ապագայում ով է լինելու, դրա համար պետք չի ինչ-որ մեկին նեղացնել։

Գրականություն

Ծեծենք աղքատներին

Ծեծենք աղքատներին

Առաջադրանքներ՝

1․Դուք համաձա՞յն եք պատմողի վարվելակերպի հետ։ Ինչու՞ այո, կամ ինչու՞ ոչ։

Համաձայն չեմ։ Եթե նա նույնիսկ ճիշտ էր, դա չի նշանակում, որ պետք է մարդուն իր սխալը նրան ծեծելով բացատրես։

2. Եթե դուք լինեիք այդ մուրացկանի տեղը, ինչպե՞ս կարձագանքեիք։

Ես բնականաբար կպաշտպանվեի և այնպես կանեի, որ քիչ վնաս ստանամ, իսկ կռիվը ավարտվելուց հետո ոչ թե նրա հետ կհամաձայնվեի, այլ կասեի, եթե ուզում ես ինչ-որ մեկին բան բացատրես, կարելի է դա անել խոսելով ոչ թե ծեծելով։

3. Այս պատմության մեջ ո՞րն է հեղինակի ուղերձը՝ ըստ ձեզ։

Հեղինակի ուղերձը ըստ ինձ այն էր, որ բոլոր մարդիկ իրար հավասար են և չի կարող մեկը գումար աշխատել աշխատանքով, իսկ մյուսը ուղղակի մուրացկանությամբ։

4. Կարո՞ղ ենք այս պատմությունը ընկալել որպես փիլիսոփայական հեգնանք։ Ինչո՞ւ։

Այո, քանի որ նա ծաղրեց փիլիսոփաների վրա։

5. Ի՞նչ է նշանակում «ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը այս տեքստի համատեքստում։

Այս տեքստի համատեքստում «ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը նշանակում է, որ պետք է պայքարել և աշխատել, որ ինչ-որ բանի կարողանաս հասնել։

Ֆիզիկա 9

Էլեկտրական հաղորդիչներ և անհաղորդիչներ:

Դաս 4. (29․09- 03․10)

1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ:

Հաղորդիչներ են անվանում այն մարմինները, որոնց միջով հաղորդվում է էլեկտրական լիցք:

2. Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ:

Այն մարմինները, որոնց միջոցով էլեկտրական լիցք չի հաղորդվում, կոչվում են մեկուսիչներ:

3. Բերեք հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ:

Հաղորդիչների օրինակներ՝ մետաղներ, հող, աղերի, թթուների, հիմքերի ջրային լուծույթներ։

Մեկուսիչների օրինակներ՝ ապակի, էբոնիտ, պլաստմասսա, ռետին, օդ։

4. Նկարագրեք փորձ, որտեղ էլեկտրական փոխազդեցությունը հաղորդվում է ոչ օդի միջոցով:

5. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները:

Էլեկտրականացված մարմինները իրենց շուրջը ստեղծում են էլեկտրական դաշտ, որով էլ ազդում են այլ լիցքավորված մարմինների վրա։

6. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը:

Էլեկտրական դաշտը կարելի է հայտնաբերել, միայն ըստ դրա ազդեցությունների։

Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմինների վրա, անվանում են էլեկտրական ուժ: