Պատմություն

Վահրամ Գայֆեճյան

Վահրամ Գայֆեճյանը ստեղծագործել է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի դժվար ու փոփոխություններով լի ժամանակաշրջանում։ Նրա կյանքին անդրադարձել են Ռուսական կայսրության փլուզումը, Առաջին համաշխարհային պատերազմը, Հայաստանի Առաջին Հանրապետության ձևավորումը և ապա՝ Խորհրդային կարգերի հաստատումը։ Խորհրդային Հայաստանի մշակութային վերածննդի շրջանում Գայֆեճյանը դարձավ նոր հայկական կերպարվեստի կարևոր ներկայացուցիչներից մեկը։

Վահրամ Գայֆեճյանը ծնվել է 1879թ․ ապրիլի 14-ին։ Վահրամ Գալֆեճյանը 1892-1901 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում, 1901-1910 թվականներին` Մոսկվայի համալսարանի բժշկական և իրավաբանական ֆակուլտետներում, միաժամանակ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1902-1907, ղեկավար Ս. Վ. Իվանով, Կ. Ա. Կորովին)։ 1912-1923 թվականներին ապրել է ծննդավայրում, կազմակերպել գեղարվեստական ստուդիա, մասնակցել «Հայ արվեստագետների միության» (Թիֆլիս) ցուցահանդեսներին։ Աշխատել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (1924-1929 թվականներին` տնօրեն, 1955 թվականին՝ դասատու)։ Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ Գայֆեճյանը ստեղծագործաբար յուրացրել է 20-րդ դարասկզբի ռուսական և արևմտաեվրոպական առաջադեմ արվեստի սկզբունքները։ Նկարել է նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, ինչպես նաև տեսարաններ զբոսայգիներից, սրճարաններից, դիմակահանդես-պարահանդեսներից։ Վահրամ Գայֆեճյանը մահացել է 1960թ․ նոյեմբերի 30-ին։

Այս նկարը կոչվում է <<Ամպամած օր>>, որը նկարել է 1913 թվականին։ Վահրամ Գայֆեճյանի «Ամպամած օրը» նկարում երևում է այն ժամանակաշրջանի ազդեցությունը, երբ նա ապրում էր։ Դա պատերազմներով, հեղափոխություններով ու փոփոխություններով լի ժամանակ էր, երբ մարդկանց կյանքը հանգիստ չէր։ Նկարում մռայլ երկինքը և կոպիտ գույները ցույց են տալիս այդ դժվար ու անորոշ շրջանի տրամադրությունը։ Միևնույն ժամանակ տեսարանն ընդհանուր առմամբ խաղաղ է, ինչը համապատասխանում էր այդ տարիների գաղափարին՝ ներկայացնել սովորական, առօրյա կյանքը առանց շքեղության։ Այսինքն՝ նկարում միաժամանակ երևում են և՛ ժամանակի դժվարությունները, և՛ այն ցանկությունը, որ արվեստը ցույց տա հանգիստ ու պարզ իրականություն։

Գրականություն

Մամփրե արքան

Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Մամփրե արքան,, ստեղծագործությունը։ 
1.Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը, բարբառային բառերը և բացատրի՛ր։


2. Ինչի՞ հետ է համեմատում հայոց գրերը։ 

Զինվորների հետ:
3. Բացատրի՛ր ասացվածքը՝ Ուսումն եփած հաց է, մարդու թևի տակ դրած։ 

Այս ասացվածքը ցույց է տալիս, որ ուսումը հասանելի է բոլորի համար, բայց ոչ բոլորն են օգտվում։
4. Ինչպե՞ս ես հասկանում այս հատվածը՝  Հայոց գրերը հայոց զինվորներն են։ Իսկ թագավորը, թագավորը Մամփրեն է, Մամփրեն է արքան, այսինքն նա, ով այդ զինվորներն ունի իր հրամանի տակ և նրանց կռիվ է տանում հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն գեղեցիկի։ Իսկ Մամփրե արքան կարող է հանկարծ փսլնքոտի մեկը լինել և զինվորներին հիմար հրամաններ տալ, այդ դեպքում նա արդեն արքա չէ, այլ սովորական մի փսլնքոտ և հրաման տալու իրավունք չունի, այլ ամենաշատը, ամենաշատը, պետք է հետևի, թե իսկական արքայի հրամանի տակ զինվորներն ինչպես են շարժվում, դեպի ուր են շարժվում և ինչ են անում և եթե կարող է, թող մաքրի իր փսլինքը: Այդ Մամփրե արքան կարող է հանկարծ նենգ, մի ավազակ լինել, իսկ ավազակն արդեն արքա չէ, ավազակ է ու կա, և նրա պիղծ հրամանի տակ այդ զինվորները կարող են դառնալ ասկյարներ։

Հատվածը ասում է, որ քո օգտագործած բառերը քո զինվորներն են, իսկ դու արքան, ինչքան ճիշտ օգտագործես այդ բառերը այդքան մեծ հաջողությունների կհասնես։
5. Ըստ Մամփրեի՝ ինչի համար էին գրերը, ինչպես էր իրեն զգում, երբ արդեն ճանաչում և տիրապետում էր գրին։ 

Մամփրեի խոսքով գրերը նման են զինվորների, քանի որ դրանք ուժ են տալիս պայքարում։ Գրված խոսքը մնում է և չի կորչում, իսկ բանավոր խոսքը ժամանակի ընթացքում մոռացվում է։
6. Ինչպե՞ս կմեկնաբանես ստեղծագործության ավարտը՝ Մամփրեի կարմիր գլխատառերով գիրը։ 

Քանի որ Մամփրենը այբուբենը նմանեցնում էր զինվորների, գրելով նա ստեղծեց իր սեփական բանակը և այդ բանակի միջոցով պայքարեց ճշմարտությունը պաշտպանելու համար։

7. Մամփրեի՝ տառեր սովորելու ցանկությանն ինչպես վերաբերվեցին գյուղացիները, ինչիպիսի՞ վերաբերմունք  ունես դու։

Գյուղացիները ծիծաղեցին և չհավատացին, որ նա կարող է տառերը սովորել այսքան ուշ տարիքում։ Ես վերաբերվում եմ ինչ-որ բան սովորելուն նորմալ, քանի որ երբեք ուշ չի ինչ-որ բան սովորել։
8. Ինչպիսի՞ ուսուցչուհի էր թոռնուհին։

Թոռնուհին լավ ուսուցչուհի էր, քանի որ նա համբերությամբ և սիրով էր սովորեցնում էր պապիկին։
9. Հայոց գրերի ստեղծման մասին ի՞նչ պատմություններ գիտես, ներկայացրո՛ւ, եթե չգիտես, ուսումնասիրություն արա համացանցում։ 


10. Քո կարծիքով, ինչո՞ւ է կարևոր սեփական գիր, տառեր ունենալը։ 

Սեփական գրեր ունենալով դու կախված չես այլ երկրից։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Լրացուցիչ/տնային աշխատանք

01-05.12.2025

  1. Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։ 

Ագուլիսի փողոցներն ու հրապարակները լցվել էին մարդկային խառնիճաղանչ բազմությամբ։ Թափառական խաշնարածները խայտաբղետ հագուստներով ու զենքերով լցվել էին ամենուրեք։ Զարմանքով, անթաքույց հիացմունքով էին նայում նրանք քաղաքի մեծահարուստ վաճառականների պալատներին, տասնմեկ վանքերի վեղարածածկ գմբեթներին շուկայի անհատնում բարիքներին՝ ակնեղենի ու մետաքսի կրպակներին։ Երբեմնի անըստգյուտ քաղաքը, որտեղ արգելված էր անասուն պահել, կառք անգամ թույլ չէին տալիս մտնել փողոցները՝ ապականվեց ձիերի ու ջորիների  աղտեղությունից, ողողվեց անմեղ մարդկան արյամբ։ 

Գեղեցիկ ու հարուստ էր Ագուլիսը։ Լինելով մի խոր կիրճի մեջ՝ երեք կողմից գոտեվորված էր ժայռակոփ պարիսպներով։ Բայց էր միմիայն Արաքս գետի կողմը, որը որը պատած էր խառնախիտ այգիներով և մի հզոր ամրակուռ պարսպով։ 

Քաղաքից փոքր-ինչ դուրս՝  ձորալանջին, սիգապանծ  վեր էր խոյանում Թովմա առաքյալի  հնությունից մամռակալած վանքը։ Տաճարի դուռը զարդարված էր փղոսկրյա դրասանգներով, իսկ գմբեթին շողշողում էր ոսկե քանդակազարդ խաչը։ Պակաս շքեղ ճէին մյուս վանքերը ու տաճարները։ Քաղաքի նեղ փողոցներով՝  քարե առվակների միջոցով գիշերուզոր քչքչալով վազում էին սառնորակ ջրերը, որոնք ոռոգում էին քաղաքի այգիները։ 

  1. Բացատրիր բառերը՝
    Խանիճաղանջ – ձայները խառնել, շփոթ խոսել
  2. Խաշնարած – երկար եփած, հալվող ու փափուկ (սովորաբար միս)
  3. Խայտաբղետ – տարբեր գույներով, խառը երանգներով
  4. Անթաքույց – բացահայտ, չթաքցրած
  5. Վեղարածածկ – գլխաշորով կամ ծածկով պատված
  6. Ակնեղեն – զարդեր քարերով, գոհարներով
  7. Կրպակ – փոքր խանութ, սեղանիկով վաճառատեղ
  8. Կիրճ – հարակից ժայռերով նեղ ձոր
  9. Խառնիխուռն – անպետքիվ, իրար խառը, անկարգ
  10. Ամրակուռ – ուժեղ, պինդ կառուցված
  11. Սիգապանծ – նուրբ ու հպարտ շարժուձևով
  12. Դրասանգ – վերնազգեստի տեսակ, երկարավուն հագուստ
  13. Բառակազմորեն վերլուծի՛ր հետևյալ բառերը՝
    մարդկային-
    բազմություն-
    մեծահարուստ-
    ակնեղեն-
    մետաքսյա-
    հնություն-
    սառնորակ-
  14. Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական։ 

Իրիկնային ամպրոպաբեր ամպերը արագորեն պատում են երկինքը։-Երկինքը արագորեն պատվում է իրիկնային ամպրոպաբեր ամպերից։
Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետ արծաթազօծ գոտին։-Գետ արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերով։
Հարյուրավոր էլեկտրական լամպեր լուսավորում էին հովտի երկայնքը։-Հովտի երկայնքը լուսավորվում էր հարյուրավոր էլեկտրական լամպերով։
Անավարտ հուշարձանի շինարարությունն ավարտում է որդին։-Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվում է որդու կողմից։
Երերկոյան ոստիկանությունը շրջապատել էր սրճարանը։-Սրճարանը երեկոյան շրջապատվել էր ոստիկանության կողմից։
Գնդիկախաղի սեղանը նրանք դրել էին դահլիճի ուղիղ կենտրոնում։-Գնդիկախաղի սեղանը դահլիճի ուղիղ կենտրոնում դրվել էր նրանց կողմից։

  1. Կրավորական կառուցվածքի նախադասությունները վերածել ներգործական կառուցվածքի նախադասության։ 

Երկինքը պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից։-Հազար միլիմետրանոց թնդանոթը պայթյունը պատռեց երկինքը։
Ողջ բուսական և կենդանական աշխարհը ոչնչացվել էր սառնամանիքից։-Սառնամանիքը ոչնչացրել էր ողջ բուսական և կենդանական աշխարհը։
Նիհարությունից անճանաչելիորեն սրվել էր նրա դեմքը։-Նիհարությունը անճանաչելիորեն էր սրել նրա դեմքը։
Նա հուզվում էր ամենաչնչին բաներից։-Ամենաչնչին բաները հուզում էր նրան։
Վաչեի սպանությունը դրդված էր միայն չարությունից ու նախանձից։-Միայն չարությունն ու նախանձը էին դրդել Վաչեի սպանությանը։
Նրա մտքի ընթացքը խախտվեց ջղային մի սարսուռից։-Ջղային մի սարսուռ խախտեց նրա մտքի ընթացքը։

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Ի՞նչ կենդանուն կուզեի նմանվել և ինչո՞ւ

Եթե ինձ հարցնեին, թե որ կենդանուն կուզեի նմանվել, ես կընտրեի գայլին։ Գայլը ուժեղ, խելացի և ազատասեր կենդանի է, և հենց այդ հատկություններն են ինձ ամենաշատը դուր գալիս նրա մեջ։

Գայլը ապրում է ոհմակով և շատ մեծ նշանակություն է տալիս իր ընտանիքին։ Նա միշտ պաշտպանում է իր ոհմակը և երբեք չի լքում իր խմբին դժվար պահին։ Ես կուզեի նմանվել գայլին, որովհետև միասնականությունը և հավատարմությունը շատ կարևոր են կյանքում։ Բացի այդ, գայլը համարվում է համբերատար և նպատակասլաց կենդանի։ Նա չի հանձնվում առաջին դժվարության ժամանակ և միշտ պայքարում է իր նպատակին հասնելու համար։ Ես նույնպես կուզեի լինել այնպիսի մարդ, ով վստահ քայլերով առաջ է գնում և չի վախենում փորձություններից։

Այսպիսով, ես կուզեի նմանվել գայլին, որովհետև նա ուժեղ է, հավատարիմ և ազատասեր, և այդ հատկությունները մարդուն օգնում են հաղթահարել կյանքի դժվարությունները։

Անգլերեն

Listening

Listening: The lesson on advice

I don’t know what I would do without my friends’ advice. They’ve all given me so much good advice over the years. It’s sometimes very difficult to make decisions on your own. Listening to advice can be great for helping you make the right decision. The greatest piece of advice I’ve received was from my father. He told me I can do anything in life if I try hard. He was right. I am now passing on his advice to my own children. Right now I need some advice on money. My financial advisors are telling me to be very careful. That’s very sound advice. I would advise anyone to do the same. Someone asked me the other day about the worst piece of advice I’ve ever had. I couldn’t answer. I don’t think I’ve had any really bad advice.

I don’t know what I would do without my friends’ advice. They’ve all given me so much good advice over the years. It’s sometimes very difficult to make decisions your own. Listening to advice can be great for helping you make the right decision. The greatest piece of advice I’ve received was from my father. He told me I can do anything in life if I try hard. He was right. I am now passing on his advice to my own children. Right now I need some advice on money. My financial advisors are telling me to be very careful. That’s very sound advice. I would advise anyone to do the same. Someone asked me the other day about the worst piece of advice I’ve ever had. I couldn’t answer. I don’t think I’ve had any really bad advice.

I don’t know what I would do without my friends’ advice. They’ve all given me so much good advice over the years. It’s sometimes very difficult to make decisions on your own. Listening to advice can be great for helping you make the right decision. The greatest piece of advice I’ve received was from my father. He told me I can do anything in life if I try hard. He was right. I am now passing on his advice to my own children. Right now I need some advice on money. My financial advisors are telling me to be very careful. That’s very sound advice. I would advise anyone to do the same. Someone asked me the other day about the worst piece of advice I’ve ever had. I couldn’t answer. I don’t think I’ve had any really bad advice.
Հայոց լեզու

Տեքստ

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։ 

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու բոլոր որսվածների  հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան  տանջանքների մեջ:

Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասել են հմուտ որսորդները, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը,գոնե կիսով չափ, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:

Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին։ Ոստրեին թվաց՝ գուցե  ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

1. Ո՞ր միտքն է բխում տեքստի բովանդակությունից կամ չի հակասում նրան։ 

Ա․ Ինչպես ասում են ՝ խորամանկիր, բայց պոչդ լա՛վ պահիր:

Բ․ Անրհարժեշտ է ընկերներ ընտրելուց առաջ ուշադիր լինել։ 

Գ․ Երբեք չես կարող իմնալ՝ ինչ կպատահի։ 

Դ․ Ձկնորսական խրճիթը գտնվում էր ծովի մոտ։ 

2. Առանձնացրո՛ւ նախադասություն, որտեղ համադասական շաղկապը կապել է նախադասության անդամներ։ 

Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

3. Տրված նախադասության մեջ ընդգծվածն ի՞նչ պաշտոն է կատարում։ 

Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր։ 

Ստորոգելի

4. Տեքստից դո՛ւրս գրիր զննել բառի հոմնաիշը։ 

Նկատել

5. Ի՞նչ է նշանակում գործը գլուխ բերել։ 

Գործը գլուխ բերել նշանակում է գործը հաջողությամբ ավարտել։

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկբայական վերաբերական։ 

Գուցե

7.  Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան ։ Այս նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով է արտահայտված գոյականական անդամի լրացումը և ի՞նչ լրացում է։ 

Որոշիչ։

8. Նախադասության անդամներից որի՞ պաշտոնն է սխալ նշված։ 

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

Մուկը- ենթակա

Լսեց- ստորոգյալ 

բարձրձայն- ածական

ցավից -պատճառի պարագա 

9. Ի՞նչպիսինն էր ոստրեի միսը։

Ոստրեի միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:։

10. Տեքստից դո՛ւրս գրիր բառ, որտեղ ե-ն հնչյունափոխվել է ի-ի։ 

Կիսով։

11.  Դո՛ւրս գրիր նախադասություն, որտեղ ենթակա չկա։ 

Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

12. Դո՛ւրս գրիր մեկ բառ, որում գաղտնավանկ կա։ 

13. Դո՛ւրս գրիր մեկ կրկնավոր բարդություն։ 

14. Դո՛ւրս գրիր մեկ որոշյալ դերանուն։

15. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։

16. Դո՛ւրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ։ 

Աշխարհագրություն

Նոյեմբերի 24-29

1․Նշե՛լ ազգային պարկի, արգելոցի և արգելավայրի տարբերությունները։ Ազգային պարկը պահպանման նպատակով օգտագործվող պարկ է, որը պաշտպանության տակ է: Արգելոցը պահպանվող տարածք է, որն ընձեռնում է հատուկ հնարավորություններ ուսումնասիրության կամ հետազոտության համար: Արգելավայրերում պահպանության տակ վերցվում է ոչ թե ամբողջ տարածքը, այլ առանջին բուսատեսակներն ու կենդանիները, կամ բնական օբյեկտները։

2․Քանի՞ ազգային պարկ ունենք Հայաստանում, նշե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։ Հայաստանը ունի 4 ազգային պարկ ՝` «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ», «Արևիկ»։ «Սևան»-ը ունի 150000 հա մակերես։ 17% ցամաքային է, մնացածը ջրային տարածքներ է։ Առանձնահատուկ պահպանության տակ է վերցված միայն Սևանում հանդիպող իշխան ձկնատեսակը ։ «Դիլիջան» ազգային պարկը Գետիկ և Աղստև գետերի ջրհավաք ավազավում է, 28000 հա է։ Այստեղ պահպանվում է ամբողջ Կովկասում հազվագյուտ հենու պուրակը։ Պահպանվում է հաճարենու, կաղնու, հոնենու, տխլենու, սզի և այլ ծառեր։ Պահպանության տակ են 172 ողնաշարավոր կենդանիներ` անտառային կատու, կզաքիս, ոզնի , սկյուռ, սպիտակագլուխ անգղ և այլն։ «Արփի լիճ» ազգային պարկը ընդգրկում է Եղնախաղի լեռների արևելյան, Ջավախքի լեռների հարավարևմտյան լանջերը և դրանց ﬕջև ընկած լեռնատափաստանային, ﬔրձալպյան լանդշաֆտները: Տարածքը 62000 հա 1: Պահպանության տակ են գանգրափետուր հավալուսնը և մարգահավը։ Արփի լճիկղզիներում են ձվադրում հայկական որորն ու 80 թռչնատեսակ։ «Արևիկ» ազգային պարկը Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերին է: 34500 հա է։ Պահպանության շնորհիվ է աճել է մուֆլոնի քանակը։ Այստեղ երբեմն հանդիպում է Կարﬕր գրքում գրանցված, Արաքսին ներթափանցած ընձառյուծը։

3․Քանի՞ արգելոց ունենք Հայաստանում, թվարկե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։ ՀՀ տարածքում երեք պետական արգելոց կա՝ Խոսրովի, Շիկահողի և Էրեբունու։ Խոսրովի արգելոցը Գեղամա լեռներում է։ 29000 հա է։ Նշանավոր է 1800 բուսատեսակ, որոնք ՀՀ բուսատեսակների 60% է։ Արգելոցի բուսատեսակների 1/3-ը հազվագյուտ է։ Օրինակ՝ ալոճենին, վավիլովյան աշորան։ Կենդանիներից պահպանվում են բոզուարյան այծը, մուֆլոնը, առաջավոր ասիական ընձառյուծը, կովկասյան գորշ արջը, գառնանգղը։ Շիկահողի արգելոցը Ծավի գետի ջրհավաք ավազավում է։ Արգելոցի 94%-ը անտառապատ է։ Աճում է 1000-ից ավել բուսատեսակ, օրինակ՝ արաքսյան կաղնի, վրացական թխկի, բազմապտուղ գիհի, ընկուզենու պուրակներ և 64000 հա արևելյան սոսու պուրակներ։ Էրեբունի արգելոցը Երևանից հարավ-արևելք ընկած բլրապատ կիսաանապատային տարածքում է։ Նրա գլխավոր նպատակը պահպանել հացազգիների վայրի տեսակները, որտեղ հատուկ արժեք ունեն ցորենի վայրի տեսակները՝ միահատիկ ցորենը, արարատյան ցորենը։

4․Հայաստանում քանի արգելավայր ունենք — թվարկել մի քանիսը։ ՀՀ-ում ստեղծվել են 25-ից ավել արգելավայրեր, օրինակ՝ Գետիկ, Սևանա լիճ, Գորիսի, սոճու պուրակ, որդան կարմիր, Խոր Վիրապ, Ջերմուկ, Հանքավանի, Իջևանի։

5․Բնական հուշարձանները ինչպիսի՞ նշանակություն ունեն։ Թվարկե՛ք մի քանիսը։ Բնական հուշարձանները ունեն գիտական, մշակութային, գեղագիտական նշանակություն։ Բնական հուշարձաններ են Սատանի կամուրջը Սյունիքում, Վայոց ձորում Մոզրովի և Մագիլի քարանձավները, Ջերմուկի, Շաքիի, Թռչկանի ջրվեժները։

6․Ինչի համար է նախատեսված «Կարմիր» գիրքը։ Նշե՛ք «Կարմիր գրքում» գրանցված մի քանի բույս և կենդանի։ Կարմիր գիրքը տեղեկություն է տալիս արդեն անհետացած կամ անհետացման եզրին կանգնած կենդանիների ու բույսերի մասին։ Բույսերից անհետացման եզրին են արարատյան իշամոռուկը, դուրեկան թխկին, հատապտղային կենին, հունական շրջահյուսը, Թախթաջյանի կաթնուկը, կենդանիներից բեզուարյան այծը, հայկական մուֆլոնը, երկարականջ ոզնին, իշխան ձկան մնացած 2 տեսակը, հայկական իժը և այլն։

Գրականություն

Առաջադրանքներ

1. Կարդա՛ մտքերը՝ յուրաքանչյուրի դիմաց գրելով փա՞ստ է, թե՞ պնդում։ 

Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։-փաստ

Հայոց գրերի ստեղծումը նպաստեց հայ ազգային ինքնության և մշակույթի պահպանմանը։-պնդում

Մուրացանը 19-րդ դարի հայ գրող է, ով իր ,,Առաքյալը,, վիպակում ցույց է տալիս գյուղի այնպիսի պատկեր, որը տարբերվում է գլխավոր հերոսի պատկերացումներից։-փաստ

Ցանկացած մարդ, հանդիպելով իր սպասումները չարդարացնող իրադրության, պարտավոր է մտածել, որ ինքը ևս պատասխանատու է իրավիճակը փոխելու հարցում։-պնդում

Գուրգեն Մահարին 20-րդ դարի հայ գրականության խոշոր դեմքերից է, ով իր ,,Էջմիածին,, ստեղծագործությունում պատմել է գաղթի և որբության մասին։-փաստ

Ողբերգական իրադարձությունների հետևանքով ուժեղ անհատը ստեղծում է ապրելու իր բանաձևը։-պնդում

Տարբեր ժամանակներում որբությունն ու գաղթն ունեն նույն դեմքը։-պնդում

Հրանտ Մաթևոսյանը արձակագիր է, ով ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործության մեջ արտացոլել է գոյության կռիվը, նկարագրել մայրական սիրո դրսևորումը։-փաստ

Մայրական սերը բնության ամենահզոր գործիքն է՝ կյանքի հավերժությունն ապահովող։-պնդում

,,Նռնենիներ,, պատմվածքը գրել է Վ․ Սարոյանը։-փաստ

Նռնենիների այգի տնկելը հայրենիքը վերագտնելու երազանքի խորհրդանիշն էր։-պնդում

Արտաշես թագավորը իրականցրեց հողային բարեփոխումներ, որով տարանջատեց մասնավոր հողատիրությունը համայնքային հողերից։-փաստ

Արտաշես Ա թագավորը բանիմաց տնտեսագետ էր։-պնդում

2. Պնդում ձևակերպիր հետևյալ թեմաների շուրջ։ 

Ա․ Անգաղթ խալիֆան համանուն ստեղծագործության հերոսն է, ով կարևորոում է երաժշտությունը։ 

Բ․ Հետաքրքրասեր Բասեին սիրում էր տարբեր հարցեր տալ և քննել պատասխանները։ 

Գ․ ,,Մի հին չինական զրույց,, ստեղծագործության կայսրը հրամայեց սև գլխարկները փոխարինել սպիտակներով։ 

Իրավունք 9

Դեկտեմբերի 1-7

Դեկտեմբերի 1-7
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 9․Հաշմանդամների իրավունքներ։Հաշմանդամներին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրություն /էլ․ դասագիրք, էջ 139-142/․
-«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա
-ՀՀ Օրենքը Հայաստանի հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին

Առաջադրանք
1․ Որքանո՞վ են պաշտպանված հաշմանդամների իրավունքները մեր երկրում։ Պատասխանը հիմնավորե՛ք օրինակներով /բլոգային աշխատանք/․

Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունը ամբողջական չէ։ Չնայած օրենքները նախատեսում են որոշ իրավունքներ և պետական աջակցություն, օրինակ՝ ֆինանսական նպաստներ կամ որոշ շենքերում տեղադրված թեքահարթակներ, այնուամենայնիվ խնդիրները շատ են։ Շատ հասարակական վայրեր դեռևս անհարմար են նրանց համար, իսկ աշխատանք գտնելը հաճախ բարդ է, ինչի պատճառով կարելի է ասել, որ նրանց իրավունքները լիարժեք պաշտպանված չեն։

Գրականություն

Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

Ազատությունը միշտ եղել է այն արժեքը, որը ժողովուրդներին տալիս է գոյություն ունենալու ուժ։ Հայ պատմությունն ու գրականությունը հաճախ հիշեցնում է, որ առանց ազատության անհնար է պահել ինքնությունը։ Բայց, ինչպե՞ս է այդ գաղափարը արտահայտվել տարբեր դարերում։

Ազատության գաղափարը տարբեր ժամանակներում դարձել է հայ ժողովրդի ինքնությունը պահպանելու գլխավոր ճանապարհը։ <<Հայկ և Բել>> առասպելում Հայկը չի ուզում հնազանդվել Բելի բռնակալությունը, ինչի պատճառով փախչում է և պայքարում է իր ժողովրդի և պետության ինքնությունը պահպանելու համար։ Այս առասպելը կարծես ցույց է տալիս, որ հայերը և ընդհանրապես մարդիկ, դեռ վաղ ժամանակաշրջաններից պատրաստ են եղել պայքարել և առանձնացվել իրենց ազատության և ինքնության համար։ Նաև հասկանում ենք այն, որ պետությունը ձևավորվում է հենց այդ ազատության մտքից, որովհետև Հայկի հնազանդման դեպքում նա չէր ստեղծի Հայաստանը։ Մի փոքր թեքվենք դեպի գրականություն և մեզ ավելի մոտիկ ժամանակաշրջաններ՝ Միքայել Նալբանդյանի <<Ազատություն>> բանաստեղծությանը։ Այդ բանաստեղծությունը գրվել է 1800-ականներին, որտեղ հայերը կառավարվում էին երկու կայսրությունների կողմից՝ Օսմանյան և Ռուսական։ Բանաստեղծը ասում է, որ նա դեռ մանուկ հասակից ազատություն էր ուզում, նրա ամբողջ կյանքի իմաստը դա է եղել, և նա իմանալով, որ ազատություն կամեցողներին ոչ միշտ է լավ վերջ սպասվում, նա միևնույն է ձգտում էր ազատությանը։

Այսպիսով հասկանում ենք, որ բոլոր ժամանակաշրջաններում հայ ժողովուրդը ձգտել է ազատությանը, որպեսզի ունենա իր պետությունը։ Ազատությունը և անկախությունը պետության ձևավորման մեջ անբաժանելի մասնիկներից են, քանի որ առանց դրանց չի կարող լինել անկախ երկիր։