Յուրաքանչյուր մարդու համար իր քաղաքը առանձնահատուկ նշանակություն ունի։ Իմ դեպքում ես ապրում եմ Երևանում, բայց իմ սրտին ամենամոտ քաղաքը Գյումրին է։ Չնայած առօրյաս անցնում է մայրաքաղաքում, ինձ համար հարազատ ու ջերմ քաղաքը Գյումրին է։
Երևանը մեծ ու աշխույժ քաղաք է։ Այստեղ կյանքը երբեք չի կանգնում․ մարդիկ միշտ շտապում են, փողոցները լի են մեքենաներով, իսկ երեկոյան քաղաքը լցվում է լույսերով։ Երևանը տալիս է շատ հնարավորություններ՝ կրթության, աշխատանքի և զարգանալու համար։ Ես սիրում եմ իմ բնակության վայրը, իմ դպրոցը և այն միջավայրը, որտեղ մեծանում եմ։ Սակայն Գյումրին իմ հոգուն ավելի մոտ է։ Այն ունի յուրահատուկ շունչ ու մշակույթ։ Գյումրեցիները հայտնի են իրենց հումորով, պարզությամբ և ջերմությամբ։ Երբ լինում եմ Գյումրիում, զգում եմ առանձնահատուկ հանգստություն և մտերմություն։ Հին քարաշեն տները, նեղ ու գեղեցիկ փողոցները, քաղաքի պատմական շենքերը ստեղծում են մի մթնոլորտ, որը դժվար է նկարագրել բառերով։ Այնտեղ ես զգում եմ, որ կապ ունեմ իմ արմատների հետ։ Երբ հիշում եմ մանկությանս ամենաերջանիկ պահերը, մեծ մասը եղել են Գյումրիում՝ ամռանը, ընտանիքիս հետ, երբ ոչ մի բանի մասին չես մտածում և ուղղակի վայելում ես օրերդ։
Իմ քաղաքը միայն բնակության վայր չէ։ Այն այն տեղն է, որտեղ ես ինձ ապահով, հարազատ և երջանիկ եմ զգում։ Թեև ապրում եմ Երևանում, իմ սրտում միշտ առանձնահատուկ տեղ ունի Գյումրին՝ իր մշակույթով, պատմությամբ և մարդկանց ջերմությամբ։