Այս ուսումնական շրջանը թեև կարճ էր, մենք հասցրեցինք անել շատ բաներ որոնք և՛ հավես էին, և՛ ուսուցանող, և՛ հետաքրքիր։ Ճամբարի ընթացքում իհարկե գնացել ենք սահադաշտ։ Նաև կազմակերպել էինք թեյխմություն։ Գնացել էինք ֆիլմ դիտելու, այդ օրվա ամփոփումը կարող եք նայել այստեղ։ Ճամբարի ընթացքում արել ենք նախագծային աշխատանքներ։ Ունեցել ենք տարբեր հանդիպումներ, օրինակ՝ դպրոցի շրջանավարտ Սարգիս Մարկոսյանը ներկայացրեց, թե որքան մեծ դեր ունի արհեստական բանականությունը մարդու կյանքում՝ խոսելով Coursera-ի, ChatGPT-ի և այլ ԱԲ-երի մասին։ Նաև, հանդիպում ունեցանք Inecobank-ից հյուրերի հետ, որոնց հետ ունեցանք հետաքրքիր և կարևոր քննարկումներ գումարի, ավանդի, ներդննման և այլ բաների մասին, որոնք կապ ունեն փողը ճիշտ խնայելու մասին։ Գնացել ենք եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի, որտեղ այցելեցինք հետաքրքիր և ուսուցողական վայրեր, ինչպես նաև լավ ժամանակ անցկացրեցինք։ Ճամփորդության հաշվետվությունը կարող եք տեսնել այստեղ։ Ճամբարի ընթացքում նաև գնացել էինք թատրոն, որտեղ դիտեցինք հետաքրքիր և մեր ազգի համար կարևոր բեմադրություն՝ «Մուսալեռան 40 օրը», որը ցեղասպանության ընթացքում կատարված ինքնապաշտպանություններից մեկի մասին էր։ Ինչքան էլ ճամբարը կարճ էր, այն անցավ լավ և ուսուցողական։