Ես այս ճամբարի ընթացքում ներկա եմ եղել գրեթե բոլոր օրերը, դրա համար կարող եմ մանրամասն պատմել դրա մասին։ Մենք գնացել ենք շատ-շատ տեղեր, բայց երբ դասարանում էինք նույնպես չէինք ձանձրանում։ Մենք արել ենք ստեղծիր քո պետությունը նախագիծը, բաժանվել էինք խմբերի և ամեն խումբը ներկայացրել է իր նախագիծը։ Ինչպես և բոլոր ջոկատները, մասնակցել ենք խոհանոցային նախագծին, որտեղ պատրաստել էինք շաուրմա։ Նաև ունեցել ենք ֆիսկուլտուրա, երգ, պար, խեցեգործություն և հեծանվավարություն։ Ես արել եմ հունիսի 2-ի լուսաբանումը։ Ճամփորդությունները՝
Ճամփորդություն դեպի Աղձք և Տեղերի վանք
Այցելություն Օծանելիքի թանգարան
Եռօրյա ճամփորդություն դեպի Լոռի
День: 15 июня 2025
Եռօրյա ճամփորդություն դեպի Լոռի
Առաջին օր
Առաջին օրը մենք շարժվեցինք Մայր դպրոցից։ Առաջին կանգառը Սպիտակում էր։ Հետո գնացինք Վանաձոր և այցելեցինք Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Ընկեր Տաթևը մեզ պատմել է բոլոր այն եկեղեցիների պատմությունը որտեղ գնացինք այս ճամփորդության ընթացքում։ Մյուս եկեղեցին Գյուլագարակում էր, Գյուլագարակի եկեղեցի։ Հետո գնացինք Գարգառ, որտեղ մեր հյուրատոնն էր։ Մինչև քնելը մենք խաղացինք տարբեր խաղեր՝ սեղանի, սպորտային և այլն։
Երկրորդ օր
Երկրորդ օրը սկսվեց նախավարժանքով և սպորտային խաղերով։ Նախաճաշից հետո մեզ սպասվում էր երկար, հոգնեցուցիչ, բայց միառժամանակ հետաքրքիր և հավես ճամփորդություն՝ Կուրթան, Վարդաբլուր, արշավ Արևածագի ձոր, Հնեվանք, կանգառ Վարդաբլուրի լճերում։ Հետո եկանք հյուրատուն, ընթրեցինք և խաղացինք խաղեր ինչպես արել էին առաջին օրը։
Երրորդ օր
Երրորդ օրը նույնպես սկսվեց նախավարժանքով և սպորտային խաղերով։ Նախաճաշից հետո հավաքեցինք իրերը և գնացինք։ Գնացինք Ստեփանավան։ Ստեփանավանից հետո գնացինք Լոռե բերդ և Սուրբ Նիկողոայոսի եկեղեցի։ Այսքանից հետո էլ եկանք Մայր դպրոց և գնացինք տներով
Ճամփորդությունը անցավ շատ հավես և հետաքրքիր։