Ճամբար, Ուսումնական նախագիծ

Նովարա

Մասնակիցներ-Դավիթ Հովհաննիսյան, Հայկ Մանուկյան, Մհեր Կարապետյան, Ռոբերտ Խաչատրյան, Էդգար Ալեքսյանյան, Գարիկ Գասպարյան, Վահան Ղուկասյան

Անունը-Նովարա

Դրոշը

Օրենքներ

  1. Մարդու արժանապատվության և կյանքի իրավունք
    Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ֆիզիկական և հոգևոր անձեռնմխելիության իրավունք:

Պետությունն պարտավոր է պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունը անկախ տարիքից, սեռից, ազգությունից կամ այլ հատկանիշներից:

  1. Խոսքի և կարծիքի ազատություն
    Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր կարծիքն արտահայտելու ազատություն՝ առանց վախի հետապնդման կամ սահմանափակումների:

Խոսքի ազատությունը չի կարող օգտագործվել՝ տարածելու ատելություն կամ բռնություն:

  1. Դավանանքի և մտածողության ազատություն
    Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատ ընտրելու, պահելու կամ փոխելու իր դավանանքը կամ աշխարհայացքը:

Պետությունը չի խառնվում անձի կրոնական համոզմունքներին և ապահովում է բոլոր կրոնների ազատություն:

  1. Անձնական կյանքի անձեռնմխելիություն
    Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական կյանքի, բնակարանի, նամակագրության և տեղեկատվության գաղտնիության իրավունք:

Պետական մարմինները չեն կարող առանց դատարանի որոշման խախտել անձնական գաղտնիությունը:

  1. Ժողովների և միավորումների ազատություն
    Քաղաքացիներն իրավունք ունեն ազատ միավորվելու քաղաքական, հասարակական կամ մշակութային նպատակներով:

Խաղաղ ցույցերն ու հանրահավաքները պաշտպանվում են պետության կողմից:

  1. Կրթության ազատություն
    Յուրաքանչյուր երեխա ունի անվճար և որակյալ կրթության իրավունք:

Ծնողներն ազատ են ընտրելու իրենց երեխաների կրթական ուղղությունը, եթե դա չի վնասում երեխայի իրավունքներին:

  1. Ընտրելու և ընտրվելու իրավունք
    Քաղաքացիները իրավունք ունեն մասնակցելու պետության կառավարմանը՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով:
  2. Տնտեսական ազատություն
    Յուրաքանչյուր ոք ունի իր սեփական բիզնես ստեղծելու կամ աշխատելու ազատություն՝ պահպանելով օրենքը:

Մասնավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

  1. Արդար դատավարության իրավունք
    Ամեն մարդ ունի արդար և բաց դատավարության իրավունք՝ անկախ իր դիրքից կամ մեղադրանքից:

Նախքան դատարանի վճիռը, մարդը համարվում է անմեղ:

  1. Խտրականության արգելում
    Արգելվում է խտրականությունը սեռի, տարքի, կրոնի, լեզվի, առողջական վիճակի կամ այլ հատկանիշների հիման վրա:

Դրամական միավոր – Եվրո/Նովա 1Նովա≈0,5eu

Կրոն֊Քրիստոնեություն

Կառավարման ձև-Սահմանադրական միապետություն

Դրոշի բացատրություն

Վերին Մաս – Կարմիր
Խորը կարմիրն խորհրդանշում է այն արյունը, որ թափվել է ազատության համար մղված պատերազմներում։ Դա հիշեցում է՝ ազատությունը հեշտությամբ չի տրվում, այն կառուցվել է հերոսների կյանքի գնով։

Ստորին Մաս – Կապույտ
Մուգ կապույտը ներկայացնում է երկինքը և խաղաղությունը։ Այն ցույց է տալիս, որ դժվարություններից հետո խաղաղությունը հնարավոր է և ունի մեծ արժեք։ Դա ժողովրդի միասնության ու հույսի գույնն է։

Ոսկեգույն Վիշապ
Դրոշի կենտրոնում պատկերված է հզոր ոսկեգույն վիշապ, որը գալիս է ավանդազրույցից, ըստ որի այն օգնեց ժողովրդին ազատագրվել օտար տիրապետությունից։ Վիշապը խորհրդանշում է ուժ, պաշտպանություն և ազատագրության կախարդական ուժ։ Նրա ներկայությունը հիշեցնում է, որ ազատությունը միայն ձեռք չի բերվում՝ այն պետք է մշտապես պաշտպանել։

Պատմություն և մշակույթ-

Պատմություն
Նովարան դարեր շարունակ եղել է խաղաղ գյուղերի ու լեռներով պատված հարթավայրերի երկիր։ Սակայն հարևան հզոր պետությունը գրավել էր Նովարան՝ խլելով նրա մշակույթն ու լեզուն։

Ըստ հին լեգենդի, երբ հույսը գրեթե կորել էր, մի ոսկեգույն վիշապ՝ անվանմամբ Արադոն, հայտնվեց։ Նա բարձրացավ արևածագի հետ՝ բերելով կրակ ու ազատություն։ Արադոնը առաջնորդեց մարդկանց դուրս ճնշումից։

Նովարացիները հավատում են, որ Արադոնը այժմ ապրում է երկրի բարձրագույն լեռան՝ Դարքասարի գագաթում։

Մշակույթ
Տոներ
Նոր Արեգ Օր – նշվում է ազատագրման օրը, բոլորը հագնում են կարմիր և կապույտ շորեր։

Արադոնի Գիշեր – տոն է, երբ մոմերով ու կրակով հիշում են վիշապին՝ ստեղծում են վիշապի պատկերով լապտերներ, որոնք բարձրացնում են երկինք։

Հագուստ
Կանայք կրում են սպիտակ հանդերձներ՝ կապույտ գոտիներով։

Տղամարդիկ՝ երկար կարմիր թիկնոցներ՝ ոսկե վիշապի նշանով։

Երեխաները խաղում են փայտե վահաններով ու կրակագույն թևիկներով։

Երաժշտություն
Նովարայի երաժշտությունը համադրում է հին լարային գործիքներ ու հզոր թմբուկներ։ Հիմնական ժանրերն են՝

Հերոսական երգեր՝ պատմում են ազատամարտի մասին,

Խաղաղության մեղեդիներ՝ մեղմ երաժշտություն՝ թառով և ֆլեյտայով։

Խոհանոց
Կարմիր հաց՝ պատրաստված սիսեռի և պղպեղի խառնուրդով՝ զոհողության գույնով։

Երկնքի ապուր՝ պատրաստվում է կապույտ երանգով բանջարեղեններից (օրինակ՝ կաղամբ, սոխ, նարնջագույն դդում)։

Վիշապի մուրաբա՝ սուր համով մրգերից՝ հիշեցնելու ազատության բոցը։

Կոպեկներ

Հաշվետվություններ, Ճամբար

2024-25 ուս. տարվա չորորդ ուս. շրջանի ամփոփում

Ես այս ճամբարի ընթացքում ներկա եմ եղել գրեթե բոլոր օրերը, դրա համար կարող եմ մանրամասն պատմել դրա մասին։ Մենք գնացել ենք շատ-շատ տեղեր, բայց երբ դասարանում էինք նույնպես չէինք ձանձրանում։ Մենք արել ենք ստեղծիր քո պետությունը նախագիծը, բաժանվել էինք խմբերի և ամեն խումբը ներկայացրել է իր նախագիծը։ Ինչպես և բոլոր ջոկատները, մասնակցել ենք խոհանոցային նախագծին, որտեղ պատրաստել էինք շաուրմա։ Նաև ունեցել ենք ֆիսկուլտուրա, երգ, պար, խեցեգործություն և հեծանվավարություն։ Ես արել եմ հունիսի 2-ի լուսաբանումը։ Ճամփորդությունները՝
Ճամփորդություն դեպի Աղձք և Տեղերի վանք
Այցելություն Օծանելիքի թանգարան
Եռօրյա ճամփորդություն դեպի Լոռի

Ճամբար, Ուսումնական ճամփորդություններ

Եռօրյա ճամփորդություն դեպի Լոռի

Առաջին օր
Առաջին օրը մենք շարժվեցինք Մայր դպրոցից։ Առաջին կանգառը Սպիտակում էր։ Հետո գնացինք Վանաձոր և այցելեցինք Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Ընկեր Տաթևը մեզ պատմել է բոլոր այն եկեղեցիների պատմությունը որտեղ գնացինք այս ճամփորդության ընթացքում։ Մյուս եկեղեցին Գյուլագարակում էր, Գյուլագարակի եկեղեցի։ Հետո գնացինք Գարգառ, որտեղ մեր հյուրատոնն էր։ Մինչև քնելը մենք խաղացինք տարբեր խաղեր՝ սեղանի, սպորտային և այլն։

Երկրորդ օր
Երկրորդ օրը սկսվեց նախավարժանքով և սպորտային խաղերով։ Նախաճաշից հետո մեզ սպասվում էր երկար, հոգնեցուցիչ, բայց միառժամանակ հետաքրքիր և հավես ճամփորդություն՝  Կուրթան,  Վարդաբլուր, արշավ Արևածագի ձոր, Հնեվանք, կանգառ Վարդաբլուրի լճերում։ Հետո եկանք հյուրատուն, ընթրեցինք և խաղացինք խաղեր ինչպես արել էին առաջին օրը։

Երրորդ օր
Երրորդ օրը նույնպես սկսվեց նախավարժանքով և սպորտային խաղերով։ Նախաճաշից հետո հավաքեցինք իրերը և գնացինք։ Գնացինք Ստեփանավան։ Ստեփանավանից հետո գնացինք Լոռե բերդ և Սուրբ Նիկողոայոսի եկեղեցի։ Այսքանից հետո էլ եկանք Մայր դպրոց և գնացինք տներով

Ճամփորդությունը անցավ շատ հավես և հետաքրքիր։

Հաշվետվություններ, Ճամբար

Այցելություն Օծանելիքի թանգարան

Հունիսի 5-ին այցելել էինք օծանելիքի թանգարան։ Թանգարանում ցուցադրված էր մոտ 5000 նմուշ։ Գիդը մեզ պատմեց հին շատ օծանելիքների պատմությունը։ Կային նաև հին դարերից մեզ հասած ամաններ, որտեղ հայ կանայք պահում էին օծանելիք։ Մոտակայքում, նաև կար Երևանի ամենահին պահպանված մառաններից մեկը։ Մեզ նաև բացատրեցին ինչպես էին գինին պատրաստում և լցնում գինին մառանի մեջ։ Ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։

Հաշվետվություններ, Ճամբար

Օրվա լուսաբանում․ հունիսի 2

Սկզբում գնացինք և մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, հետո դասացուցակով պետք է գնայինք ընկեր Սարգիսի մոտ։ Նա ունի շատ հետաքրքիր մաթեմատիկական և տրամաբանական խաղեր, որոնք խաղացինք։ Հետո եկանք դասարան և շարունակեցինք «Ստեղծի՛ր քո պետությունը» նախագիծը։ Հետո գնացինք խեցեգործության։ Խեցեգործությունից հետո մենք ներկայացրեցինք «Ստեղծի՛ր քո պետությունը» նախագծի մեր արված աշխատանքը։ Իսկ վերջին դասի ընթացքում խաղացինք խաղեր։ Օրը հետաքրքիր անցավ։

Ճամբար, Ուսումնական ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Աղձք և Տեղերի վանք

Մայիսի 30-ին մենք գնացել էինք Աղձք և Տեղերի վանք։ Շարժվեցինք Սուրբ Երրորդության եկեղեցուց, բայց դրանից առաջ մասնակցեցինք պատարաքին։ Սկզբում գնացինք Աղձք, որտեղ Արշակունիների դամբարանն էր։ Ընկեր Տաթևը մեզ պատմեց դամբարանի պատմության մասին, հետո էլ տեղանքով շրջեցինք։ Տեղերի վանքում ընկեր Տաթևը բացատրեց եկեղեցու կառույցի ձևը։ Եկեղեցու շուրջ բոլորը շատ գեղեցիկ բնություն էր, դրա համար որոշեցինք գնալ մի տեղ նստել և խաղեր խաղալ։ Ճամփորդությունը հետաքրքիր էր։