Հանրահաշիվ 8

Հանրահաշիվ դասարանական 19․05․2025

Դասարանական առաջադրանքներ՝  299-ա,գ,ե; 300-ա,ե;է;302-ա,գ,ե; 304-ա,գ,ե; 314-ա,գ,ե; 315-ա,գ,ե, 316-ա,գ,ե, 318-ա,ե;է, 320-ա,գ,ե;

ա․այո

գ․այո

ե․ոչ

ա․x>2

ե․z<-10

է․y>=

ա․3z>11
z>11/3

գ․5y>=-8
y>=-8/5

ե․2a>=-2,08
a>=-1,04

ա․2x-4<15+3x
-x<19
x>19

գ․-30b+42>-6-3b
-27b>-48
b<48/27

ե․40b-10>90-20b
60b>100
b>5/3

ա․

գ․

ե․

ա․

գ․

ե․

ա․x>3

գ․-6<x<2

ե․0<x<9

ա․

ե․

է․

ա․x(2;-8)

գ․

ե․

Ռուսաց լեզու

Արևի մոտ․ У солнца

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած, կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:
-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.
-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:
Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:
Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Один ребёнок сирота, одетый в лохмотья, сжался у стен богатых домов. Он прислонился спиной к стене одного богатого дома и протянул руку к прохожим. Только что наступила весна, ближайщие горы покрывались зеленью, и тёплое весеннее солнце с добрыми глазами смотрело на всех. По тротуарам проходили люди, и ни один человек не смотрел, не хотел смотреть на бедного и сиротливого ребёнка. Когда солнце медленно клонилось за покрытые зеленью горы, подул холодный ветер, и ребёнок дрожал — бе́дный и бездо́мный.
— Ах, красное солнце, доброе солнце, только ты меня согревало, а теперь куда уходишь, оставляешь меня одного — в этом холоде и темноте?.. У меня нет матери, у меня нет дома, куда мне пойти, к кому мне пойти?.. Возьми меня с собой, забери меня, ласковое солнце…
Ребёнок тихо и беззвучно плакал, и слёзы одна за другой скатывались по его бледному лицу. А люди шли по домам, и никто не слышал и не видел его, никто не хотел слышать и видеть его…
Солнце скользнуло и скрылось за горой, и больше не показалось.
— До́брое солнце, я знаю, ты ушло к своей маме… Я знаю, ваш дом — за этой горой, я приду, приду к тебе, сейчас, прямо сейчас…
И бедный ребёнок, дрожа, крепко обхватив стены богатых домов, пошёл, пошёл, вышел за город. Он дошёл до ближайшей горы. Подниматься было тяжело — камни да камни, нога больно касалась камней, сильно болело. Но он, не обращая внимания, всё время поднимался вверх. Наступила ночь, и зелёная гора покрылась тёмными тенями. На вершине горы мерцали звёзды — словно зовущие, ласкающие огоньки. Дул холодный, резкий ветер, который свистел в ущельях и на скалах. Иногда пролётали чёрные ночные совы, вылетевшие на охоту. Ребёнок смело и твёрдо шагал вверх, всё выше и выше. И вдруг услышал лай собак, а немного позже — голос из тьмы.
— Кто ты и куда идёшь?
— Я путешествующий мальчик, иду к солнцу. Скажи, где дом солнца — далеко или близко?
С фонарём в руках подошёл человек и мягким голосом сказал:
— Ты, должно быть, устал, голоден и хочешь пить. Пойдем ко мне. Как же бессердечны твои отец и мать, что оставили тебя в этой темноте на морозе и ветру!
— У меня нет ни отца, ни матери, я сирота и бездомный…
— Пойдем, сынок, пойдем ко мне, — сказал добрый незнакомец и, взяв ребёнка за руку, отвёл его домой.
Его дом был бедной хижиной. Вокруг очага сидели добрая жена хозяина и маленькие дети. Рядом с его хижиной в большом дворе паслись овцы. Он был пастухом, пастухом гор.
— Дорогие мои дети, я привёл к вам брата, пусть вас будет не трое, а четверо. Рука, дающая хлеб троим, даст его и четвертому. Любите друг друга. Давайте поцелуем вашего нового брата!
Прежде всего жена пастуха обняла ребёнка и тепло, как мать, поцеловала его. Затем дети подошли и поцеловали его, как брата. Ребёнок плакал от радости и снова плакал. Потом все сели за стол — весёлые и радостные. Мать сделала им кровать и уложила всех рядом с собой. Ребёнок был очень уставшим, сразу закрыл глаза и сладко-сладко заснул.
Во сне ребёнок радостно улыбался, будто он уже у солнца, крепко обнял его и лежит в его тёплых и счастливых объятиях. Вдруг от восторга он проснулся и увидел, что вместо солнца он обнимает своих новых братьев и крепко держит за руку мать. И он понял, что солнце — прямо в этом доме, что он в самом солнце…





Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

Դերբայական դարձվածը նախադասության մեջ ունի ազատ շարադասություն․ այն կարող է հանդես գալ առաջադաս, միջադաս և վերջադաս դիրքերում։

Օրինակ՝

Հպարտության զգացումով լցված՝ մայրը բանակ ճանապարհեց որդուն։

Մայրը, հպարտության զգացումով լցված, բանակ ճանապարհեց որդուն։

Մայրը բանակ ճանապարհեց որդուն՝ հպարտության զգացումով լցված։

Դերբայական դարձվածները լինում են կետադրվող (տրոհվող) և չկետադրվող (չտրոհվող)

Չկետադրվող դերբայական դարձված

Դերբայական դարձվածը չի կետադրվում, եթե կատարում է ենթակայի, ստորոգելիի, հատկացուցչի, նախադաս որոշչի, խնդիրների պաշտոն։

Օրինակներ՝

Անծանոթ մարդկանց ներս գալը (ենթակա) նրան զարմացրեց (Ակ․ Բ․):

Ձախողման պատճառը այդ մարդուն վստահելն (ստորոգելի) էր։

Խոսելու չափուկշիռը պահողի (հատկացուցիչ) հարգանքն անչափ մեծ է։

Նա միանգամից որոշեց, որ գործի անցնելու (որոշիչ) ժամանակը եկել է։

Անահիտն ուզում էր անվերջ բղավել (խնդիր)։


Ընդհանրապես չի կետադրվում համակատար դերբայով արտահայտված դերբայական դարձվածը, որը կատարում է ժամանակի պարագայի պաշտոն։

Օրինակ՝

Բերդի մուտքը նկարելիս մատիտը մի պահ ձեռքին մնաց (Ակ․ Բ․):

Մանկությունս հիշելիս սիրտս դառնում է գինով… (Ե․ Չ․)։

Եթե առաջադաս կամ միջադաս դերբայական դարձվածին հաջորդում է օժանդակ բայը, ապա դերբայական դարձվածը չի տրոհվում։

Օրինակներ՝

Ամանները լվանալով էր անցկացրել իր առաջին օրը հյուրանոցի խոհանոցում։

Զինվորները դեռ լույսը չբացված էին հեռացել գյուղից

Կետադրի՛ր նախադասությունները․

Ոսկեղեն նարգիզների մեջ նստած՝ Օմար Խայամը՝ բանաստեղծը, գինի էր ըմպում։

Ստեղծելով երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիներին՝ Աստված վերցրեց մի քիչ հող և կերտեց առաջին մարդուն Ադամին։

Տեսնելով նրա մենակությունը և զգալով տրտմության պատճառը՝ մեծն Արարաիչը ստեղծեց կնոջը Եվային։

Աղբյուրի մոտ նստած ականջը՝ նրա բյուրեղյա նվագին Լիլիթը նայում էր դրախտի աստղազարդ երկնքին։

Հևիհև հետևելով Լիլիթին՝ Ադամը հասավ ոսկեվառ լճակին։

Աստղերով արբած Լիլիթը՝ քուն մտավ և զարթնեց սոխակների դայլայլից։

Անահիտին տեսնելու կարոտը օրեօր աճելով՝ անպատմելի քաղցր ուժ էր ստացել հոգուս մեջ։

1.Ձիերը անգղների կռնչոցից վախեցած խլշեցին ականջները, իրար մոտեցան։

2.Չնայած բավականաչափ միջոցներ ունենալուն իրեն շատ համեստ էր պահում։

3. Սեղանի տակ փափուկ բարձը գրկած քնել էր փոքրիկը։

4.Նա անցավ ու տեսնելով փթթող երկիրը նախանձից քարացրեց այն։

5.  Նա փակեց աչքերը սպասելով դասի վերջին:

6. Ես պատահաբար ընկա ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

7. Փոքրիկն արթնացավ վախեցած անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

8. Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում  ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

9. Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:

10. Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Գրականություն

Սպիտակ ձին

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 4,5,6 մասերը:

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։ 

Գյուղացիները քննարկում են իրենց ձիերի ճակատագիրը, համեմատում դրանք և մտահոգություն հայտնում պատերազմի և դրա հետևանքների վերաբերյալ։ Նրանք նաև կիսվում են ճակատամարտից գրած հարազատների լուրերով և քննարկում ձիերի որակն ու արժեքը:

3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։ 

Սպիտակ ձին պատկերված է որպես վեհ ու միստիկ՝ փայլուն մանեով և արծաթյա զարդանախշերով։ Նա գրեթե անմարդկային տեսք ունի, կարծես այլ աշխարհից եկած արարած լինի, որը խորհրդանշում է մաքրություն և հույս: Սթրեսի կամ մոգության պահերին ձին դրսևորում է գերբնական հատկություններ՝ ուժեղացնելով պատմության մթնոլորտը:

4. 6-րդ հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նկարագրությունը։ 

5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։ 

Սիմոնի գործողությունները ցույց են տալիս նրա վճռականությունն ու քաջությունը կրիտիկական իրավիճակում։ Չնայած իր վախին և խուճապին, նա դժվար որոշում է կայացնում փրկելու իր ձին, ինչը ցույց է տալիս նրա ջերմությունն ու պատասխանատվությունը:

Գրականություն

Մթնաձոր

Կարդա՛ Բակունցի ,,Մթնաձոր,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ

Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 
Պախրա – վայրի այծ։

Բերդանի – հին որսորդական հրացան։

Կոկարդ – գլխարկի զարդ, որը ցույց է տալիս պաշտոն կամ պատկանելիություն։

Փչակ – անտառում ծառերի կամ ժայռերի արանքում գոյացած փոքրիկ ծակ կամ փոս։
Նկարագրի՛ր Մթնաձորի բնությունը, կենդանական աշխարհը:  

Մթնաձորը վայրի և խորհրդավոր անտառ է, որտեղ ծառերը ազատ աճում են, արջերը պարում են, գայլերը ոռնում են, իսկ խլեզները արևի տակ պառկում են՝ մարդուց չվախենալով։ Այն նման է անցյալի բնությանը, որտեղ մարդը դեռ չէր հասել։
Բնութագրի՛ր Պանինին, ի՞նչ էին պատմում նրա մասին, ինչպիսի՞ն էր նա իրականում: 

Ըստ մարդկանց նա մի հրեշ էր անտառապետի տարազով ով ուներ վեց կատաղի շներ և սպանում էր ամեն կենդանու ու մարդու:Բայց նա ամենևին էլ այդպիսինը չէր և լինելով ահարկու նա նրան դրսևորում էր ինչպես քաջ մարդ:
Ավու հետ պատահածի համար ո՞ւմ կամ ի՞նչն ես մեղավոր համարում: 

Իմ կարծիքով պատահածի մեղավորը հենց Ավին էր ով կարող էր իրեն անիմաստ վնաս տալու տեղը փոխատուցեր Պանինի առաջարկած գումարը:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

Ձևի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման ձևը։

Արտահայտվում է ձևի մակբայներով, գոյականի տարբեր հոլովաձևերով, որակական ածականով, կապային կապակցությունով, դերանունով, դերբայական ձևերով։  Պատասխանում է ինչպե՞ս հարցին։

1.     Ընդգծի՛ր ձև պարագաները։

Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար։

Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլ ամրացրած տանիքները:

Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:

Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:

Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:

Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Պատճառի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման պատճառը։

Պատասխանում է ինչի՞ց, ի՞նչ պատճառով հարցին։

Արտահայտվում է գոյականի բացառական հոլովով, կապային կապակցություններով, դերբայական ձևերով՝ անորոշ դերբայի բացառական և գործիական հոլովներով։

2.     Գտի՛ր պատճառի պարագաները, ընդգծի՛ր։

Տիկինը սարսռաց սեփական մտքից։

Նրա դեմքը շիկնել էր թեթև հուզմունքից։

Վախից կուչ էր եկել սենյակի մի անկյունում։

Ապրուստի այլ միջոց չունենալով՝ ծերուկը սենյակը վարձով էր տալիս։

Շատ աշխատելուց նրա մկանները ամրացել էին։

Մենակություն բառից դողում է օդն իմ սենյակի։

Պայմանի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման պայմանը։

Հիմնականում արտահայտվում է անորոշ դերբայի տրական հոլովով և դեպքում կապով։

Պատասխանում է ի՞նչ պայմանով, ո՞ր դեպքում հարցերին։

1.     Ընդգծի՛ր պայմանի պարագաները։

Քո մերժման դեպքում նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ։

Մնացի տանը պարապելու պայմանով։

Բարձր գնահատական ստանալու դեպքում կարժանանաս ծնողներիդ գովքին։

Շուտ օգնության հասնելու դեպքում կավարտվեր այդ ամենը։

Նման դեպքում միշտ էլ հարցը վճռվում է հօգուտ մեծամասնության։

Նպատակի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման նպատակը։

Արտահայտվում է առավելապես անորոշ դերբայի տրական հոլովով, ինչպես նաև  կապային կապակցություններով՝ համար, նպատակով, հանուն։

Պահանջում է ինչո՞ւ , ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերը։

2.     Ընդգծի՛ր նպատակի պարագաները։

Աղջիկները գնացին աղբյուր՝ ջրի։

Շտապում էր՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը։

Չափ ու քանակի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման չափը , աստիճանը։

Պատասխանում է ինչքա՞ն , որքա՞ն հարցերին։

Արտահայտվում է թվական դերանուններով՝ այսքան, այդքան, այնքան, նույնքան, ․․․, մակբայներով՝ կրկին, նորից, բազմիցս, անընդհատ, բառակապակցություններով՝ տասն անգամ, կիսով չափ, այն աստիճան։

3.     Գտի՛ր չափ ու քանակի պարագաները։

Գրավիչ են դարձյալ քո աչքերը ջինջ։

Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին:

Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը:

Ոսկե շղթան արժեր հազար դոլար:

Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից:

Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց:

Ուսումնական նախագիծ, Աշխարհագրություն

Բնական աղետ

  1. Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:

Հեղեղներ

  1. Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով

Հեղեղը ջրի հանկարծակի և ուժեղ ավելցուկային հոսք է, երբ գետերը, լճերը կամ ծովերը դուրս են գալիս իրենց սահմաններից։ Այն կարող է պատահել բնական պատճառներով, ինչպես երկարատև անձրևներ, սառցադաշտերի հալոցք կամ փոթորիկներ:

  1. մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:

Հեղեղների առաջացման հիմնական պատճառները բնական են՝ ուժեղ տեղումներ, սառցադաշտերի հալոցք կամ փոթորիկներ։ Սակայն մարդկային գործունեությունը կարող է ավելի վատացնել իրավիճակը։ Անտառահատումները, հողերի վատ օգտագործումը և քաղաքի մեծ ասֆալտապատ տարածքները չեն թողնում ջրին ներծծվել հողի մեջ, ինչի հետևանքով ջուրն արագ կուտակվում է։ Օրինակ՝ քաղաքներում, որտեղ կան քիչ կանաչ տարածքներ և շատ շինություններ, տեղումները հաճախ հանգեցնում են փողոցային հեղեղների:

  1. Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:

Հեղեղները մեծ վնաս են պատճառում բնական միջավայրին։ Դրանք քշում են բերրի հողը, ավերում են բույսերի և ծառերի արմատները, փոխում գետերի հունը և կարող են ոչնչացնել կենդանիների կենսավայրերը։ Երբեմն հեղեղներից հետո էկոհամակարգի վերականգնումը տևում է տարիներ:

  1. Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ: 

Հեղեղների դեմ կարելի է պայքարել տարբեր միջոցներով։ Անհրաժեշտ է պահպանել անտառները, զարգացնել արդյունավետ ջրահեռացման համակարգեր, կառուցել հատուկ պաշտպանիչ շինություններ՝ պատվարներ և ամբարտակներ։ Կարևոր է նաև քաղաքներում ստեղծել ավելի շատ կանաչ տարածքներ, որպեսզի հողը կարողանա կլանել ավելորդ ջուրը: