Մայիսի 20-ին մենք գնացինք կապույտ մզկիթ: Սկզբում մենք նայեցինք իրանական ոճով պատրաստված իրեր՝ ափսեներ, բաժակներ, աքսեսուարներ։ Իմացանք, որ նրանց մշակույթում գերիշխում են կապույտ և կանաչ գույները։ Կապույտ գույնը երկինքն է, կանաչը երկիրը։ Հետո մեզ միացավ իրանահայ գիդ, որը սկսեց պատմել հայ-պարսկական ժողովրդի լավ հարաբերությունների, մսկիթի և իսլամական կրոնի պատմության մասին։ Նաև իմացանք, որ նրանց լեզուն թեև պարսկերեն է, մզկիթներում աղոթքները կարդում են արաբերեն։
День: 22 мая 2025
Երրորդ ուսումնական շրջանի հայոց լեզվի և գրականության հաշվետվություն
Երրորդ ուսումնական շրջանի ընթացքում ունեցել եմ հաջողություններ և ձեռքբերումներ և համարում եմ այն հաջողված։ Ամենահաջոված նախագիծս ստեղծագործական աշխատանքներն էին։ Ամենատպավորիչ ստեղծագործությունները ինձ համար այս ուս․ շրջանի ընթացքում համարում եմ Ղ․Աղայանի ՛՛Մի կալ հակառակ չարի՛՛ և ՛՛Ինքնոգնությունը՛՛, քանի որ նրանց միտքը իրոք տպավորիչ էր և ես երբեք ստեղծագործություն չէի ընթերցել, որը արտահայտեր այս նույն միտքը։ Բոլոր ստեղծագործությունները արտահայտում են սեր, համերաշխություն, ընկերություն․․․ Բայց այս երկուսը ինքնապաշտպանություն, ինչից ես շատ զարմացել էի։ Ինչ-որ սիրելի հեղինակ չունեմ, բայց երևի վերևի երկու ստեղծագործության համար կարող եմ համարել Աղայանին։ Հայոց լեզու առարկայից էլ շատ բան սովորեցի որոնք համարում եմ հաջողված և կարևոր։