կենսաբանություն

Երիկամ

1․Նկարագրել երիկամների կառուցվածքը և գործառույթը։

Երիկամները զույգ օրգաններ են, որոնք գտնվում են ողնաշարի երկու կողմերում։ Դրանք ունեն ոսպնյակաձև ձև և կազմված են միլիոնավոր նեֆրոններից։ Երիկամները զտում են արյունը, հեռացնում թունավոր նյութերը, կարգավորում ջրի և աղերի հավասարակշռությունը, արյան ճնշումը և արտադրում կարևոր հորմոններ։ Դրանք կարևոր դեր ունեն օրգանիզմի մաքրման և կայուն աշխատանքի համար։

2․Ինչպե՞ս է առաջանում մեզը։

Մեզը առաջանում է երիկամներում՝ նեֆրոնների միջոցով։ Սկզբում արյունը զտվում է, ապա օգտակար նյութերը հետ են ներծծվում արյան մեջ, իսկ վնասակարները մնում են մեզում։ Վերջնական մեզը անցնում է միզատարներով, հավաքվում է միզապարկում և հետո դուրս է գալիս օրգանիզմից։ Այսպես օրգանիզմը ազատվում է ավելորդ նյութերից։

3․Ինչպես է կարգավորվում մարդու նյութափոխանակությունը։

Մարդու նյութափոխանակությունը կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի միջոցով։ Գլխուղեղի հիպոթալամուսը հետևում է օրգանիզմի կարիքներին, իսկ հորմոնները՝ ինչպես թիրոքսինը և ինսուլինը, ազդում են էներգիայի օգտագործման, ջերմաստիճանի և սննդանյութերի մշակման վրա։ Այս համակարգերը միասին պահպանում են նյութափոխանակության ճիշտ ընթացքը։

Գրականություն

Սպիտակ ձին

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սիտակ ձին »պատմվածքի 1, 2, 3 մասերը:

Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և  «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :

«Քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին»

Հոգսը ազդում է նրա սրտին։ Նա գիշեր ցերեկ մտածում է այդ հոգսի մասին, դրա պատճառով էլ քարի նման հոգսը ծանրացել է նրա սրտին։

«Ծայրը ծայրին հասցնել»

Ծայրը ծայրին հասցնել նշանակում է դժվարությամբ ապրել՝ հիմնականում փողի պակասության պատճառով։