
Classwork

Դավիթ Հովհաննիսյանի ուսումնական բլոգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց 8.8 դասարան

Աշխատանք դասարանում
Պարագաներ
Բայի այն լրացումները, որ ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ, կոչվում են պարագաներ։
Լինում են տեղի, ժամանակի, ձևի, պատճառի, նպատակի, պայմանի, չափ ու քանակի և այլն։
Տեղի պարագա
Բայական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս գործողության կատարման տեղը։
Պատասխանում է որտե՞ղ հարցին, արտահայտվում է տեղի մակբայով, դերանուններով, տրական , հայցական, բացառական, գործիական, ներգոյականհոլովներով և կապային կապակցությամբ։
1. Գտի՛ր տեղի պարագաները, ընդգծի՛ր։
Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին։
Բլուրների վրա ալիք-ալիք փռված էր մշուշը։
Քեզ եմ թողել այնտեղ, իմ սպասված երազ։
Մեր գյուղից վեր, մինչև այսօր պահպանվել է այդ շինությունը։
Հնձանի ստվերում ՝ ուռենու կողովների մեջ, սև խաղողը շողշողում էր։
Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը գրեթե դուրս չեկավ իր կացարանից։
Կապույտ լուսավոր երկնքի տակ սլացիկ ծառեր են։
Արարատյան դաշտի հնագույն գյուղերից մեկում ապրում էր մի պատկառելի ծերունի։
Մըսր քաղաքում ապրող Մելիքը մարդիկ ուղարկեց Սասուն։
Ո՞ր նախադասության մեջ տեղի պարագա չկա
Ա․ Կանաչը անցյալ տարվա չոր խոտի տակ ծլել էր արդեն։
Բ․ Հրացանը մահակի պես ձեռն առած՝ ամեն օր նախիրը սարն էր քշում։
Գ․ Մթնաձոր տանող միակ արահետը առաջին ձյան հետ փակվում էր։
Դ․ Հովիվը բարկանում է շների վրա և նույնիսկ նրանց վրա մահակ բարձրացնում։
Ժամանակի պարագա
Ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։
Արտահայտվում է ժամանակի մակբայներով, գոյականի տարբեր հոլովաձևերով /տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական/, կապային կապակցություններով, դերբայական ձևերով /համակատար դերբայ/։
1. Գտի՛ր և ընդգծի՛ր ժամանակի պարագաները․
Խաղաղ գիշերով դու կգաս։
Փողոցն անցնելիս սայթաքեց։
Հավաքվեցին գիշերով։
Գյուղը դատարկվեց մի ակնթարթում։
Մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։
Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան։
Գիշերվա հետ որսի են ելնում։
Մի երեկո խոստովանեց իր սերը։
Մասնավորող պարագայական բացահայտիչ
2. Կետադրել, նշել տեսակը․
Ձորի երկու կողմերում՝ թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում։
Վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին արթնանում էր։
Երևանում՝ Աբովյան փողոցում նկարահանում է։
Հաջորդ օրը՝ շոգ կեսօրին նա տուն վերադարձավ։
Թրաֆիքինգը նշանակում է մարդկանց խաբել կամ ուժով տանել ուրիշ տեղ՝ օգտագործելու նրանց առանց իրենց համաձայնության։ Դա կարող է լինել՝ ստիպել աշխատել առանց վճարելու: Թրաֆիքինգի զոհ կարող են դառնալ բոլորը՝ երեխաներ կամ նույնիսկ մեծահասակ մարդիկ, հատկապես նրանք, ովքեր ապրում են դժվար պայմաններում։ Մարդկանց հաճախ խաբում են՝ խոստանալով լավ աշխատանք, ուսում կամ փող։ Բայց հետո այդ մարդիկ չեն կարողանում փախչել ու ստիպված են անել այն, ինչ նրանց ասում են։ Թրաֆիքինգը հանցագործություն է։ Շատ երկրներ աշխատում են՝ այս խնդիրը լուծելու համար։ Կարևոր է, որ մենք բոլորս իմանանք՝ ինչ է թրաֆիքինգը, որպեսզի կարողանանք պաշտպանել ինքներս մեզ և ուրիշներին։
Դասարանական առաջադրանքներ՝ 268-ա,գ,ե; 269-ա,գ,ե;271-ա,գ,ե; 273-ա,գ,ե;

ա․1/3+7/12=4+7/12=11/12
գ․1/2-5/405=405-10/810=395/810=76/162=38/81
ե․1/250+3/100=2+15/500=17/500

ա․x-7+x/3=2x-7/3
գ․a+c-4c/7=a-3c/7
ե․2+y+2y-8/3c=3y-6/3c=3(y-2)/3c=y-2/c

ա․a^2+2ab+b^2-a^2+2ab-b^2/8ab=2ab+2ab/8ab=4ab/8ab=1/2
գ․a^2-2b^2-6ab+11b^2/a+3b=a^2-6ab+9b^2/a+3b=(a+3b)^2/a+3b=a+3b
ե․2m/m-n+1-m/m-n=2m+1-m/m-n=m+1/m-n