Հայոց լեզու

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Կետադրի՛ր:

Մենք՝ ես ու Ցոլակը մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

2. Նայի՛ր օրինակին և ընդգծված որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ  իբրև կապերով կազմվող բացահայտիչներովԿետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Կոշիկի դատարկ տուփի  նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: 1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝  տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
 2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:-Իբրև հսկա թուր՝ նավի սուր քթամասը ճեղքում էր ջուրը։
Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:-Որպես ապահով թաքստոց՝ այդ տակառը կատվին շատ էր փրկել։
Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:-Իբրև մութ վարագույր՝ անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին։
Սպիտակ բրդի եթերային ծվենների նման  ամպերը սահում էին մեր գլխի վրայով:-Իբրև սպիտակ բրդի եթերային ծվեններ՝ ամպերը սահում էին մեր գլխի վրայով։
Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին
քամուն հանդիման:-Իբրև տարօրինակ արձաններ՝ ժայռերը կանգնել էին։
Այդ վայրերի միակ տիրակալի նման  քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:-Իբրև այդ վայրերի միակ տիրակալ՝ քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում։

3. Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը` որպես այդ տարածքում 5 տարի ապրող մարդ, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը` իբրև , մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը` իբրև երաժշտական գործիք, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր` որպես միակ մարդ ինձ համար:
Պահակը` որպես լավ ընկեր, որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին` իբրև դիտորդ:
Հարցերին պատասխանող պարոնը` իբրև աստղ, անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

ֆիզիկա 8

Գայանե Մխիթարյան՝ մաս I-ից էջ10-ից մինչև էջ 17

Տարբերակ 1

I.Կարո՞ղ է բուսական յուղի կաթիլը անսահմանափակ տարածվեւ ջրի մակերևույթով. կարող է ։Նրան ոչինչ չի խանգարում։
Պատ․՝ 1

II. Փոքրագույն մասնիկները, որոնցից կազմված են տարբեր նյութերը, կոչվում են մոլեկուլներ:
Պատ․՝ 2

III. նյութի փոքրագույն մասնիկների բաղկացուցիչ մասերը կոչվում են ատոմներ:
Պատ․՝ 1

IV. Ո՞ր նյութերում է (պինդ, հեղուկ թե գազային) տեղի ունենում դիֆուզիան.

Պատ.՝ 4 դիֆուզիա տեղի է ունենում պինդ մարմիններում, հեղուկներում
գազերում:

V. Թթու դնելիս թարմ վարունգների վրա տաք աղաջուր են լցնում: Ինչո՞ւ է վարունգների աղիացումը տաք ջրում ընթանում ավելի արագ:

Պատ.՝ 3 մոլեկուլների շարժման արագությունը մեծանում է, և դիֆուզիան
արագ է կատարվում

VI. Նյութի մոլեկուլների միջև գոյություն ունի փոխադարձ ձգողություն և վանողություն։

Պատ.՝ 1

Տարբերակ 2

I. Նույն նյութի մոլեկուլները իրարից չեն տարբերվում

Պատ.՝ 1

II. Տարբեր նյութերի մոլեկուլները տարբերվում եմ միմյանցից

Պատ.՝ 2

III. Դիֆուզիան նյութերի ինքնուրույն (առանց արտաքին ազդեցությունների)
միմյանց խառնվելն է:

Պատ.՝ 3

IV. Դիֆուզիայի երևույթից նյութի կառուցվածքի վերաբեյալ ի՞նչ կարևոր եզրակացություն կարելի է անել.

Պատ.՝ 2 բոլոր նյութերի մոլեկուլները անընդհատ շարժվում են:

V. Որոշ պողպատե դետալների ամրությունը մեծացնելու համար նրանց
մակերևութները պատում են քրոմով (այդ պրոցեսը կոչվում է
քրոմապատում): Քրոմապատման համար դետալը տեղավորում են
քրոմի փոշու մեջ և տաքացնում մինչև 1000°C: 10 -15 ժամ հետո քրոմը
թափանցում է պողպատի վերին շերտի մեջ: Ֆիզիկական ի՞նչ երևույթ է
տեղի ունենում.

Պատ.՝ 1 դիֆուզիա

VI. Ի՞նչ նպատակով են տաքացնում պողպատե դետալները և քրոմի փոշին.

Պատ.՝ 2 մեծանում են երկու նյութերի մոլեկուլների շարժման
արագությունները, և դիֆուզիան արագ է ընթանում

Տարբերակ 3

I. Մատաղների, հեղուկների և օդի տաքացման դեպքում նրանց ծավալը փոքրանում է

Պատ.՝ 3

II. որովհետև նյութերը.

Պատ.՝ 1 կազմված են առանձին մասնիկներից

III. նրանց տաքացման դեպքում մասնիկների միջև արանքները

Պատ.՝ 2 մեծանում են

IV. Դիֆուզիան կախվա՞ծ է ջերմաստիճանից:

Պատ.՝ 1 ինչքան ջերմաստիճանը բարձր է, այնքան դիֆուզիան արագ է
ընթանում

V. Արդյո՞ք նույն արագությամբ են շարժվում մոլեկուլները տաք ջրում և
սառը ջրում.

Պատ.՝ 3 տաք ջրում արագությունն ավելի մեծ է,քան սառը ջրում

VI. Նյութի մոլեկուլները ձգում են միմյանց: Այդ դեպքում ինչո՞ւ նրանց միջև
կան ազատ տարածություններ, և նրանք կիպ չեն կպչում իրար: Դրա
պատճառը այն է, որ մոլեկուլները.

Պատ.՝ 3 իրար շատ մոտենալու դեպքում միմյանց վանում են

Տարբերակ 4

I. Ապակե սրվակի մեջ լցնում են ջուր, իսկ հետո զգուշորեն
ավելացնում են սպիրտ (նկ.3,ա): Չափելով սպիրտի
մակարդակը’ այն խառնում են ջրի հետ: Պարզվում է, որ
ստացված խառնուրդի ծավալը փոքր է երկու
հեղուկների ծավալների գումարից (նկ.3.բ): Բերված
բացատրություններից ո՞րն է ճիշտ.

Պատ.՝ 3 ջրի մասնիկների միջև կան միջմոլեկուլային տարացքներ, որտեղ էլ
տեղավորվում են սպիրտի մասնիկները

Ի՞նչ մասնիկներից է կազմված…..մոլեկուլը.

II թթվածնի-երկու ատոմ թթվածնից

III. ջրածնի-երկու ատոմ ջրածնից

IV. ջրի-երկու ատոմ թթվածնից և մեկ ատոմ ջրածնից

V. Ո՞ր մարմիններում է դիֆուզիան արագ ընթանում’ պինդ, հեղուկ, թե գազային.

Պատ.՝ 4 գազերում

VI. Նու՞յն արագությամբ են շարժվում արդյոք օդի մոլեկուլները ամռան
շոգ և ձմռան ցուրտ օրերին.

Պատ.՝ 2 ամռանը ավելի արագ, քան ձմռանը

2. Նյութի երեք վիճակը

Տարբերակ 1

I. (1) Մոլեկուլները ինչպե՞ս են դասավորված պինդ մարմիններում և
ինչպիսի՞ շարժում են կատարում.

Պատ.՝ 3 մոլեկուլները դասավորված են կանոնավոր և տատանվում են
հավասարակշռության դիրքի շուրջը

II. (2) Բերված հատկություններից որո՞նք են պատկանում հեղուկներին.

III. (1) Կփոխվի՞ գազի ծավալը, եթե այն 1լ տարողությամբ անոթից պոմպով դուրս քաշենք և լցնենք 2լ տարողությամբ անոթի մեջ.

IV. (3) Մոլեկուլները դասավորված են շատ մեծ հեռավորությունների վրա
(իրենց չափերի հետ համեմատած), փոխազդեցության ուժը նրանց
միջև թույլ է, շարժումը՜ քաոսային: Դա ինչպիսի՞ մարմին է.

Պատ.՝ 1 գազ

V. (1) Ի՞նչ վիճակում կարող է գտնվել պողպատը’ պինդ, հեղուկ, գազային.

Պատ.՝ 4 բոլոր Երեք վիճակներում

Տարբերակ 2

I. (2) Մոլեկուլները ինչպե՞ս են դասավորված հեղուկներում և ինչպիսի՞ շարժում են կատարում.

Պատ.՝ 1 մոլեկուլները դասավորված են մոլեկուլի չափերից փոքր
հեռավորության վրա և ազատ տեղափոխվում են մեկը մյուսի
նկատմամբ

II. (2) Բերված հատկություններից որո՞նք են պատկանում գազերին

III. (1) Չափանոթում կա 1ՕՕսմ3 ծավալով ջուր: Այն լցնում են 200սմ3 տարողություն ունեցող բաժակի մեջ: Կփոխվի՞ ջրի ծավալը.

Պատ.՝ 3 չի փոխվի

IV. (3) Մոլեկուլները կիպ դասավորված են, ուժեղ ձգում են իրար, և
յուրաքանչյուր մոլեկուլ տատանվում է որոշակի դիրքի շուրջ: Ի՞նչ
մարմին է դա

Պատ.՝ 3 պինդ մարմին

V. (1) Ջուրը ինչպիսի՞ վիճակներում կարող է գտնվել’ պինդ, հեղուկ, գազային.

Պատ.՝ 4 բոլոր երեք վիճակներում

Տարբերակ 3

I. (2) Ինչպե՞ս են դասավորված գազի մոլեկուլները և ինչպիսի՞ շարժում են կատարում.

Պատ.՝ 2 մոլեկուլները դասավորված են մոլեկուլի չափերը մի քանի անգամ
գերազանցող հեռավորությունների վրա և շարժվում են անկանոն

II. (2) Բերված հատկություններից որո՞նք են պատկանում պինդ մարմիններին.

III. (1) Կփոխվի՞ գազի ծավալը, եթե այն պոմպով քաշենք 20լ տարողությամբ բալոնից և լցնենք 40լ տարողությամբ բալոնի մեջ

Պատ.՝ 1 կմեծանա 2 անգամ

IV. (2) Կա՞ այնպիսի նյութ, որի մոլեկուլները դասավորված են մեծ
հեռավորությունների վրա, ուժեղ ձգում են միմյանց և տատանվում են
որոշակի դիրքերի շուրջը.

Պատ.՝ 4 այդպիսի նյութ գոյություն չունի

V. (1) Ինչպիսի՞ վիճակում կարող է գտնվել սնդիկը’ պինդ, հեղուկ, գազային.

Պատ.՝ 4 բոլոր երեք վիճակներում

Տարբերակ 4

I. (3) Ներքևում նշված է մոլեկուլի վարքը հեղուկներում, գազերում և պինդ մարմիններում: Ի՞նչն է ընդհանուր հեղուկների և գազերի համար

Պատ.՝ 2 մոլեկուլները դասավորված են իրարից մեծ հեռավորությունների
վրա (իրենց չափերի հետ համեմետած) և շարժվում են անկանոն

II. (2) Տրված հատկություններից որո՞նք են պատկանում պինդ մարմիններին.

Պատ.՝ 1, 4 ունեն որոշակի ծավալ, քիչ են սեղմվում

III. (1) Շշում կա 0,5լ ծավալով ջուր: Այն լցնում են 1լ տարողությամբ
անոթի մեջ: Կփոխվի՞ արդյոք ջրի ծավալը.

Պատ.՝ 3 չի փոխվի

IV. (3) Մոլեկուլները դասավորված են այնպես, որ նրանց միջև եղած
հեռավորությունները փոքր են մոլեկուլի չափերից: Նրանք ուժեղ ձգում
են միմյանց և տեղափոխվում են մի տեղից մյուսը: Ինչպիսի՞ մարմին է
դա.

Պատ.՝ 2 հեղուկ

V. (1) ԻՆչպիսի՞ վիճակում կարող է գտնվել թթվածինը’ պինդ, հեղուկ, գազային

Պատ.՝ 3 միայն գազային վիճակում

Գրականություն

Գիտելիքն ընդամենը գործիք է։ 

Կարդա՛ 

Գիտելիքն ընդամենը գործիք է։ 

1. Առանձնացրե՛ք հետաքրքիր մտքերը և մեկնաբանեք։ 

<<Գործիքները պետք է օգտագործվեն սրտի՝  լավի, բարու զարգացման համար: Դա սրի է նման, այն կարելի է օգտագործել տարբեր նպատակներով:  Դրանով կարելի է բանջարեղեն կտրատել ու ուտելիք պատրաստել, այսինքն՝ օգտագործել կյանքը պահպանելու համար: Կարելի է սուրը օգտագործել ոչ թե կյանքը պահպանելու, այլ կյանքից զրկելու համար: Սա սրի ոչ ճիշտ օգտագործում է:>>

Այս հատվածը ասում է, որ տեխնոլոգիաները կարող են մեզ և՛ վնաս տալ և՛ օգուտ տալ, մենք ենք որոշողը այն ինչի համար օգտագործենք։

<<Եթե քո բանականությանը հարցնես, թե քեզ ինչ է հարկավոր, այն քեզ կներկայացնի անվերջանալի մի ցուցակ: Եթե նույն հարցը տաս սրտին, ցուցակը կլինի շատ ավելի կարճ: Մեր սիրտը  մեր կյանքի զգայական մասն է:>>

Այս հատվածը ցույց է տալիս, որ մեր բանականությունը միշտ ավելին է ուզում՝ կազմելով երկար ցանկեր, մինչդեռ սիրտը պահանջում է միայն ամենակարևորը։ Սիրտը մեր զգացմունքային կողմն է, որն օգնում է հասկանալ, թե ինչն է իրականում արժեքավոր։