Հաշվետվություններ, Ճամբար

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ես այս ուսումնական շրջանի ընթացքի հիմնական մասը բացակայել եմ, բայց մի քանի բանի հասցրել եմ մասնակցել: Ես գնացել եմ սահադաշտ, մասնակցել եմ խոհանոցային նախագծին և այլ գործունեությունների: Ավագ դպրոցի սովորողները մեզ համար քվեստ էին պատրաստել և բառքամոցի, որը անգլերեն էր: Հետո մասնակցել եմ ,,Բառքամոցի,, մրցույթին՝ թե՛ խմբային, թե՛ անհատական: Նաև գնացել ենք ընկեր Սարգիսի սենյակ, որտեղ նա պատրաստել էր տարբեր և հետաքրքիր մաթեմատիկական և տրամաբանական խաղեր: Պլանավորում ենք գնալ նաև Լեռնանիստ: Կարծում եմ, ինչքան էլ քիչ եմ եկել այս շրջանում, բավականին շատ բաների հասցրել եմ մասնակցել: Ամենահետաքրքիրն ինձ համար սահադաշտն էր և ընկեր Սարգիսի խաղերը:

Ճամբար, Ուսումնական նախագիծ

Ճամփորդելու կարևորությունը

Ճամփորդությունը՝ լինի այն երկրից դուրս կամ քո երկրի ներսում, հնարավորություն է տալիս տեսնելու նոր վայրեր, ծանոթանալու մշակույթներին եւ զարգանալու: Օրինակ, Իտալիայում կարող ենք տեսնել Կոլիզեումը, իսկ Եգիպտոսում՝ բուրգերը կամ ուղղակի լողալ նրանց ծովում և հանգստանալ: Ճամփորդությունը նաեւ նոր ընկերներ ձեռք բերելու եւ հանգստանալու հրաշալի միջոց է: Տարբեր երկրներում մենք կարող ենք հանդիպել մարդկանց, որոնցից շատ բան կարող ենք սովորել: Նոր միջավայրի փոփոխությունը թարմացնում է մեր միտքը եւ ուժ է տալիս առօրյա գործերին վերադառնալու համար: Վերջիվերջո, ճամփորդությունը մեզ տալիս է գիտելիք, նոր զգացողություններ եւ օգնում է ավելի լավ հասկանալ աշխարհը: Այն հարստացնում է մեր կյանքը եւ դարձնում ավելի հետաքրքիր ու բազմազան: Բայց ինձ համար ճամփորդելը դուր է գալիս ամենաշատը այն պատճառով, որ ես կարող եմ շատ վստահ լինել, որ ես իմ բոլոր ճամփորդական օրերը չեմ մոռանա մինչև կյանքիս վերջ:

Ճամբար

Սահադաշտ

Մենք այսօր գնացել էինք սահադաշտ մեր ճամբարային ջոկատով Գեղասահքի մարզադպրոց: Մենք դուրս էնք եկել դպրոցից 9:40 և քայլքով գնացել ենք Գեղասահքի մարզադպրոց: Դանդաղ քայլքով հասանք Գեղասահքի մարզադպրոց մոտավորապես 10:40: Չմուշկները հագնելուց հետո սկսեցինք քշել: Կային մարդիկ ովքեր քշել չգիտեին, կային մարդիկ ովքեր քիչ թե շատ գիտեին քշել և կային մարդիկ ովքեր շատ լավ էին քշում: Ես երկրորդի մեջ էի, իսկ երրորդի մեջ հիմնականում պարապած մարդիկ էին: Իհարկե մի քանի անգամ ընկա, բայց այնտեղ կար մարզիչ, ովքեր խորհուրդներ էր տալիս: Եվ իմ ընկնելուց հետո նա խորհուրդներ էր տալիս, և ամեն խորհուրդից հետո սկսում էի ավելի լավ քշել: Կարճ ասած, զվարճալի ժամանակ անցկացրեցինք: