Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Ընտրության ուժը

Ամեն օր մենք անում ենք հազարից ավել ընտրություններ՝ ինչ ուտել, ինչ հագնել, ինչով զբաղվել ազատ ժամանակի ընթացքում և այլն: Միգուցե ձեզ ծիծաղելի և փոքր թվան այս ընտրությունները, բայց հենց այս ընտրությունների վրա է կառուցվում մեր կյանքը: Ամեն մի ընտրություն միանշանակ ազդեցություն ունեն մեր ապագայի վրա: Փոքր ընտրությունները կարևոր են մեզ համար, քանի որ կա <<մեծ քայլերը սկսվում են փոքրից>> ասածվացք, որի հետ բոլորը պետք է համաձայնվեն: Այսօր զբաղվածի արդյունքը կտենաս ապագայում, անես անպետք բաներ, կտենաս անպետք ապագա, անես պետքական բաներ, կունենաս լավ ապագա: Կարևորը ընտրելն է, թե դու որն ես ուզում տեսնել: Ուղղակի ընտրիր, հետևիր ընտրությանդ և դու կհասնես քո ուզածին: Կարևորը ուղղակի ընտրելն է, իսկ մնացածը ինքն իրեն կկառուցվի:

Հայոց լեզու

Ի՞նչ կնվիրեի Ձմեռ պապին

Ձմեռ Պապն ամբողջ տարի աշխատում է, որպեսզի բոլոր երեխաները ստանան իրենց երազանքների նվերները: Նա չի հոգնում, երբեք չի բողոքում և միշտ ուրախացնում է բոլորին: Բայց մտածել ենք, որ մենք պետք է ինչ-որ բան նվիրենք նրան: Ի վերջո, նա էլ է արժանի մի քիչ ուրախություն ստանալու: Նրան երևի կնվիրեի բաներ, որոնք կոգեշնչեն նրան: Օրինակ՝ բացիկ կնվիրեի, որի մեջ կգովայի նրա աշխատանքը և կգրեի, որ այս բացիկ բոլոր մարդկանց կողմից է: Այդպես նա կհասկանար, որ մենք բոլորս հարգում ենք նրան և իր գործը: Նաև, կնվիրեի ինչ-որ բան, որը կկարենար վայելեր բուխարու դեմ ցուրտ և դժվար օրից հետո: Հույսով եմ, որ այսքանը հերիք է նրան առանձ ավելորդ խոսքերի ցույց տալ մեր հարգանքը և շնորհակալությունը նրա հանդեպ:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Նախադասությունները դարձրո՛ւ ներգործական:

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:-Աղջիկը մի ժպիտով սիրտը գերեց:
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:-Այս ծառի տակ ինչ-որ մեկը գանձ է թաղել:
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:-Քամին քարը մաշել ու հարթել էր:
Արտերը խանձվել էին բարկ արևից:-Բարկ արևը արտերը խանձել էր:
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:-Միայն չափահաս քաղաքացիներն են լրացնում քարտը:
Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:-Իտալական դատարանը նրան ազատազրման է դատապարտել ու տուգանել է:
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:-Ընկերները ութ տարի տղամարդ համարեցին:
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:-Ալիքների ու քամու երգը դյութել էր:
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:-Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էին աղջկան:
Ընկերս համերգի է հրավիրված:-Ընկերոջս համերգի են հրավիրել:

  1. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`

փնտրել — փնտրվել:

Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սարսռալ, հաչել, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:
Երգվել, ցրվել, կոտրվել, դրվել, թրջվել, հեռացվել, ներվել, թխվել, մաքրվել, սրբվել, կարվել, հավաքվել, սիրվել, խոսվել, հուզվել:

  1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին:

Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:-Բավական հուսալի զրահը պաշտպանում է ձվի մեջ զարգացող էակին:
Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:-Թխսի մարմնի ծանրությունը չի կոտրում ձուն:
Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով:-Ճուտիկի դեղին կտուցը հեշտությամբ կոտրում է ձվի կճեպը:
Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:-Գիտնականները փնտրում էին համարձակ գաղափարն իրագործելու հնարները:
Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:-Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրում են մագնիսով:
Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական (ընդգծված է):
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում ներգործական նախադասության ենթակա:

Պատմություն

Ֆրանսիա

1.Ֆրանսիան գտնվում էր ֆինանսական ճգնաժամի, ծանր հարկային բեռի և սոցիալական անհավասարության պայմաններում։ Գյուղացիությունը տուժում էր սովից ու բարձր հարկերից, իսկ ազնվականներն ու հոգևորականները ազատված էին դրանցից։
2.Առաջարկվեց, որ հարկերը վճարեն բոլոր դասերը՝ ներառյալ ազնվականությունն ու հոգևորականությունը, և ստեղծվի արդար հարկային համակարգ։
3.Ազնվականությունը և հոգևորականությունը՝ քանի որ չէին ցանկանում կորցնել իրենց հարկային արտոնությունները։

4.Երրորդ դասը՝ քաղաքաբնակները, գյուղացիները և բանվորները։
5.Հռչակեցին իրենց որպես Ազգային ժողով՝ ներկայացնելով ողջ ազգը։
6.1789 թվականի հուլիսի 14-ին։
7.1789 թվականի օգոստոսի 26-ին։
8.1791 թվականին։

9.1792 թվականի սեպտեմբերի 21-ին։
10.Ազգային կոնվենտ։
11.1792-1804 թթ։
12.Յակոբինյաններ:
13.1793 թվականին, տևեց մոտ մեկ տարի։
14.1795 թվականին, կոչվում էր Դիրեկտորիայի սահմանադրություն։

1.Ֆինանսական ճգնաժամ՝ պետական մեծ պարտքեր, անհավասար հարկային բեռ, գյուղատնտեսական խնդիրներ և սով։
2.Տնտեսական ճգնաժամը լուծելու և նոր հարկային բարեփոխումներ իրականացնելու համար։
3.Բաստիլի գրավումով, որը դարձավ հեղափոխության սկիզբ։
4.Սահմանադրական միապետություն (1789-1792)
Հանրապետություն (1792-1795)
Յակոբինյան բռնապետություն (1793-1794)
Դիրեկտորիա (1795-1799)
5.Ֆեոդալական իրավունքների վերացում, «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի» ընդունում, սահմանադրական միապետության հաստատում։
6.Նրանք թագավորին տեսնում էին որպես հեղափոխության թշնամի և հին ռեժիմի խորհրդանիշ։
7.Հեղափոխության ձեռքբերումները պաշտպանել ներքին և արտաքին թշնամիներից։

կենսաբանություն

Հենաշարժիչ համակարգ

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք․

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1.Որո՞նք են կմախքի բաժինները:
Ուղեղային (գանգատուփ) և դիմային բաժիններից։

2. Ի՞նչ բաժիններից է կազմված իրանի կմախքը:
Ողնաշարից, կրծքավանդակից:

3. Ի՞նչ ոսկրերից է կազմված կրծքա վանդակը:
Կրծոսկրից, կողոսկրերից, կրծքային ողերից

4.Ի նչպիսի՞ առանձնահատկություններ ունի մարդու կմախքը` կապված ուղղաձիգ քայլվածքի հետ:

5. Ի՞նչ դեր են կատարում ողնաշարի կորությունները:
Կորությունները մեծացնում են ողնաշարի ճկունությունը և մեղմացնում այն հարվածներն ու ցնցումները, որոնք գանգին են հասնում քայլելիս, ցատկելիս, վազելիս։

Գրականություն

Կարդում ենք Զահրատ

Կարդում ենք Զահրատ

1. Կարդալ տեղեկություններ Զահրատի մասին։

2. Ընտրել Զահրատի բանաստեղծություններից մեկը, գրավոր ներկայացնել , թե բանաստեղծությունն ինչ բովանդակություն ունի, ասելիքը որն է։

ՍԻՐՈՅ ԿԱՂԱՆԴ

Սէր կը կանչէ
Սիրոյ Կաղանդ – որ այս գիշեր
Երկինքն ի վար կը ղօղանջէ

– Երբ ղօղանջէ
ոտնաձայն մը – ան է – ան չէ –
Սիրոյ Կաղանդ որ չի տեսներ
թէ սէրն ինչպէս զիս կը տանջէ

Սէր կը կանչէ
Սիրոյ Կաղանղ – որ այս գիշեր
լուսաճաճանչ կը ճաճանչէ

– երբ ճաճանչէ
ոտնաձայն մը – ա՞ն է – ան չէ –
Սիրոյ Կաղանդ որ չի գիտեր
թէ սէրն ինչու զիս կը տանջէ

Սիրոյ Կաղանդ – կը նահանջէ –

Այս բանաստեղծությունը ներկայացնում է սիրո հմայքն ու տառապանքը: Սերը նկարագրվում է որպես կախարդական կանչ՝ լույսի ու մթության, ներկայության ու բացակայության հակադրությամբ: Հեղինակը սպասում է, բայց անորոշությունը տանջում է. սերը թվում է մատչելի, բայց միաժամանակ հեռու: Բանաստեղծության ասելիքն այն է, որ սերը գեղեցիկ է, բայց նաև ցավոտ, անսահման հուզական ուժ, որը միաժամանակ լուսավորում ու խոցում է:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

1. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):

Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:
Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:
Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:
Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը:
Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:

Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:
Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից:
Դահլիճը լավ կահավորել էին:
Դահլիճը լավ կահավորվել էր:
Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:
Մշակութային շատ արժեքներ են ստեղծվել մեր ժողովրդի կողմից:

2. Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞օգնությամբ դարձրիր:

Օրինակ`

գտնել — գտնվել, նետել — նետվել:

Գրել-գրվել, գրավել-գրավվել, ծեծել-ծեծվել, թրջել-թրջվել, թխել-թխվել, տաշել-տաշվել, վրդովել-վրդովվել, կապել-կապվել, սպանել-սպանվել, նկարել-նկարվել, կեղտոտել-կեղտոտվել:
Դարձրեցի վ ածանցի օգնությամբ:

3.Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:

Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: —
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:
Այս նկարը պատին պապս է ամրացրել:-Այս նկարը պատին է ամրացվել պապիս կողմից:
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:-Այս գիրքը կարդացվել է նաև ընկերոջս կողմից:
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:-Ոտքերը թրջվել էին առավոտյան ցողից:
Տերը շանը կապել էր ծառից:-Շունը կապվել էր ծառին տիրոջ կողմից:
Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը:-Առավոտվա դեպքը տարբեր ձևով էր պատմվում տարբեր մարդկանց կողմից:
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:-Թեթև ցնցնում գրանցվեց սարքերի կողմից:
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:-Մարդիկ սպասվող փոթորիկի մասին զգուշացվեցին ինսիտուտի աշխատակիցների կողմից:
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:-Այդ երեխան անտառում գտնվել էր որսորդների կողմից:
Տղային միշտ նույն երազն էր կախարդում:-Տղան միշտ նույն երազներից է կախարդվում:
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:-Քարերը տաշվում ու իրար կողքի էին դրվում վարպետի խնամքոտ ձեռքերի կողմից:
Շինարարությունն ավարտին հասցրին:-Շինարարությունը ավարտին հասցվեց:

4. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական և պատասխանի՛ր հարցերին:

Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել:

Գնձաձև սենյակ հիշեցնող զվարժալի և ուսանելի կարուսելը կառուցվել էր մի ձեռնակատիրոջ կողմից հասարակությանը զվարճացնելու համար։

Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չեն նկատում:

Ինչու՞ իրար ձգվելը սովորական իրերի կողմից մենք չենք նկատում։
Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները:

Թույլ ամրացված տանիքները սկզբում քշվեցին քամու կողմից։
Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը:
Դեմքը տաքացվում է նուրբ շղարշի կողմից։

Մրջյունները ծածկել էին սեղանը:
Սեղանը ծածկվել էր մրջյունների կողմից։

Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին: 

Հիվանդը փրկվեց ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջրով։

Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական:
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում կրավորական նախադասության ենթակա:

Ենթական գնւոմ է նախադասուրյան վերջ և ավելանում է կողմից կամ ով հոլովը։

Ռուսաց լեզու

Степени сравнения прилагательных

2 урок. Степени сравнения прилагательных

Упражнение 1

Образуйте от этих прилагательных простую сравнительную степень.

Замечательный-замечательнее, наглый-наглее, хороший-лучше, притягательный-притягательнее, симпатичный-симпатичнее, дорогой-дороже, молодой-моложе, стройный-стройнее, питательный-питательнее, крутой-круче.

Упражнение 2

Образуйте от этих прилагательных простую превосходную степень:

Краткий-кратчайший, мощный-мощнейший, жестокий-жесточайший, старый-старейший, высокий-высочайший, дорогой-дорожайший, подлый-подлейший, редкий-редчайший, страшный-страшнейший, тяжелый-тяжелыйший.

Упражнение 3

Распределите эти слова на две группы: в первую запишите прилагательные в составной форме сравнительной степени, во вторую поместите прилагательный в составной форме превосходной степени.

Более уверенный, менее истощенный, самый некрасивый, менее занятой, добрее всех, наименее вкусный, наиболее удачный, менее интересный, самый светлый, любознательные всех.

Сравнительная степень-Более уверенный, менее истощенный, менее занятой, добрее всех, наименее вкусный, наиболее удачный, менее интересный любознательные всех.
Превосходная степень-Самый некрасивый, самый светлый.

Упражнение 4

Поставьте прилагательные в скобках в форму простой сравнительной степени.

  1. Этот фильм интереснее.
  2. Зеленая кофта дешевее, чем красная.
  3. Путь через поле короче, чем через лес.
  4. Сумка тяжелее, чем я думала.
  5. Учитель по биологии строже, чем преподаватель по географии.
  6. Здесь дорога шире, а дальше становится уже.
  7. Математика для меня труднее, чем русский язык.
  8. Отец сильнее обнял дочь.
  9. Этот подъем опаснее, чем предыдущий.
  10. Лед там тонше, поэтому туда опасно выходить.