Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Նախադասությունները դարձրո՛ւ ներգործական:
Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:-Աղջիկը մի ժպիտով սիրտը գերեց:
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:-Այս ծառի տակ ինչ-որ մեկը գանձ է թաղել:
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:-Քամին քարը մաշել ու հարթել էր:
Արտերը խանձվել էին բարկ արևից:-Բարկ արևը արտերը խանձել էր:
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:-Միայն չափահաս քաղաքացիներն են լրացնում քարտը:
Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:-Իտալական դատարանը նրան ազատազրման է դատապարտել ու տուգանել է:
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:-Ընկերները ութ տարի տղամարդ համարեցին:
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:-Ալիքների ու քամու երգը դյութել էր:
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:-Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էին աղջկան:
Ընկերս համերգի է հրավիրված:-Ընկերոջս համերգի են հրավիրել:
- Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:
Օրինակ`
փնտրել — փնտրվել:
Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սարսռալ, հաչել, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:
Երգվել, ցրվել, կոտրվել, դրվել, թրջվել, հեռացվել, ներվել, թխվել, մաքրվել, սրբվել, կարվել, հավաքվել, սիրվել, խոսվել, հուզվել:
- Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին:
Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:-Բավական հուսալի զրահը պաշտպանում է ձվի մեջ զարգացող էակին:
Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:-Թխսի մարմնի ծանրությունը չի կոտրում ձուն:
Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով:-Ճուտիկի դեղին կտուցը հեշտությամբ կոտրում է ձվի կճեպը:
Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:-Գիտնականները փնտրում էին համարձակ գաղափարն իրագործելու հնարները:
Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:-Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրում են մագնիսով:
Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական (ընդգծված է):
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում ներգործական նախադասության ենթակա: