Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն
Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն
Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն
Իմ նախագծերը
Իմ թարգմանությունները
1 էջի սահմանում գրել՝ ինչ թեմաներ ենք ուսումնասիրել, ինչ նոր հասկացություններ ենք հասկացել
Սեպտեմբեր ամսին մենք անցել ենք երեք թեմա՝ Բյուզանդիան, Զաքարյանները և Մոնղոլիան: Նաև արել ենք խմբային աշխատանք՝ Խաչակրած արշավանքները: Կսկեմ Բյուզանդացիներից՝ 11-րդ դարի կեսերին Անիի բագրատունյաց անկումից հետո դեռ գոյություն ունեին հայկական փոքր թագավորությունները բայց դրանք չկարողացան միանալ և ստեղծել նոր պետություն, և չկարողացան պաշտպանվել արտաքին ներխուժումներից: Այդպիսով, Բյուզանդիան Հայաստանի մեծագույն մասը գրավելուց հետո, կարևոր բան էին համարում հայերին իրենց ենթարկել ոչ մի այն ուղղակի տարածքով այլ նաև քաղաքական, կրոնական և մշակույթային կողմից: Նաև կարևոր էր Բյուզանդացիների համար թուլացնել հայերին ռազմական կողմից: Որպեսզի կրոնական կողմով իրենց տիրապետության տակ վերցնեին հայերին, Բյուզանդացիները ուզում էին Հայոց եկեղեցին իրենց տիրապետություն տակ վերցնել: Որպեսզի այս բոլոր պլանները իրականանային հայկական նվաճված տարածքներում դնում էին կառավարիչներ որոնք հայեր չէին: Ռազմական կողմից թուլացնելու համար Բյուզանդացիները հայերին տեղահանում էին: Հայ զինվորների մեծ մասին հեռացնում էին և նրանց փոխարեն դնում էին վարձկաններին: Կրոնը թուլացնելու համար Բյուզանդացիները իրենց եկեղեցիները կառուցեցին ամբողջ հայաստանով մեկ: Այս վարած քաղաքականության պատճառով հայերը թուլացան և անպաշտպան մնացին սելջուկների առջև: Զաքարյանները՝ Զաքարյանների իշխանությունը ստեղծվել էր 11 դարի վերջում։ Նրանք աջակցություն էին ստանում Վրաց թագավորությունից։ Զաքարե և Իմանե Զաքարյանները դարձան կարևոր ռազմական առաջնորդներ և նրանց օգնությամբ ազատագրվեցին Անի, Լոռի, Արցախ և Սյունիք տարածքները։ Այդ շրջանում Հայաստանը զարգացել էր տնտեսական և մշակութային առումներով։ Նաև ստեղծվեցին նոր եկեղեցիներ ու վանքեր։ Զաքարյանների կենտրոնը Անի քաղաքն էր։ Մոնղոլները՝ Մոնղոլացիները ինչպես և բոլոր երկրները գոյացել են ցեղերից: Ցեղերը միավորել է Չինգիզ Խանը: Նա շատ ագռեսսոր ղեկավար է եղել, այն քաղաքները որոնք չեին համաձայնվում հանձնվել մոնղոլներին ուղղակի հավասարացնում էին գետնին և վառում/ոչնչացնում: Դա արվում էր նրա համար, որպեսզի վախ ներշնչեին բոլորի առջև: Հոկտեմբեր ամսին անցել ենք Կիլիկիան: Համաշխարհային պատմությունից անցել ենք Եվրոպայի զարգացման սկիզբը: Կիլիկյան Հայաստանը հիմնադրվել է 1080 թվականին Ռուբեն Ա-ի կողմից, ով դրեց հիմքը հայկական իշխանությանը Կիլիկիայում։ Այս պետությունը ձևավորվեց Բյուզանդական կայսրության թուլացման և սելջուկ թուրքերի ներխուժումների պայմաններում։ Այն դարձավ կարևոր առևտրային և մշակութային կենտրոն՝ համագործակցելով եվրոպական խաչակիրների և արևմտյան տերությունների հետ։ 1198 թվականին Լևոն Բ-ն հռչակվեց Կիլիկիայի առաջին թագավոր՝ ստանալով պսակը Հռոմի Պապի աջակցությամբ։ Թագավորությունը հայտնի էր իր զարգացած դիվանագիտությամբ և ռազմական ուժով՝ հաճախ դառնալով եվրոպական և մերձավորարևելյան դաշնակիցների հենակետ։ Կիլիկյան Հայաստանը սերտ հարաբերություններ էր պահպանում Եվրոպայի պետությունների հետ և ակտիվորեն մասնակցում էր խաչակրաց արշավանքներին։ 13-րդ դարում մոնղոլների ներխուժումները մեծ ազդեցություն ունեցան թագավորության վրա՝ ստիպելով ընդունել վասալական պարտավորություններ։ 14-րդ դարի երկրորդ կեսին Մամլուքների անընդհատ հարձակումների արդյունքում պետությունը թուլացավ։ 1375 թվականին Մամլուքները գրավեցին Կիլիկիայի մայրաքաղաք Սիսը, որով ավարտվեց Կիլիկյան Հայաստանի գոյությունը։ Չնայած կարճ կյանքին, Կիլիկյան Հայաստանը կարևոր դեր խաղաց հայոց ազգային ինքնության և մշակույթի պահպանման գործում։ Համաշխարհային պատմությունից անցել ենք , թե ինչպես են Եվրոպական երկրները գաղութացրել Ամերիկա մայրցամաքը:
Նոյեմբեր ամսին անցանք ռենեսանսի, հեղափոխության և Լուսավորության դարաշրջանի մասին: Ամեն ինչն էլ տեղի է ունեցել Եվրոպայում: Ռենեսանսը ուսումնասիրելու ընթացքում անցանք նկարիչների, գիտնականների և փիլիսոփաների մտքերի, աշխատանքների և ազդեցուցյան մասին: Ես ուսումնասիրություն եմ արել Ռաֆայել Սանտիի հայտնի գործերի և անձնական կյանքի մասին: Եվրոպական հեղափոխությունը ուսումնասիրելիս մանրամասն ուսումնասիրեցինք Անգլիական հեղափոխությունը: Անգլիայի հեղափոխությունը (1642-1651) պատերազմ էր թագավոր Չարլզ I-ի և խորհրդարանի միջև։ Թագավորը ցանկանում էր ամբողջ իշխանությունը պահել իր ձեռքում, բայց խորհրդարանը պայքարում էր այդ իշխանությունը սահմանափակելու համար։ Այս վեճը վերածվեց պատերազմի՝ բաժանելով երկիրը երկու մասի՝ թագավորապաշտների և խորհրդարանականների։ Խորհրդարանը, Օլիվեր Կրոմվելի առաջնորդությամբ, հաղթեց և 1649 թվականին մահապատժի ենթարկեց Չարլզ I-ին։ Դրանից հետո Անգլիան որոշ ժամանակ դարձավ հանրապետություն՝ առանց թագավորի։ Օլիվեր Կրոմվելը դարձավ երկրի ղեկավար, բայց նրա իշխանությունը շատ խիստ էր։ 1660 թվականին թագավորությունը վերականգնվեց Չարլզ II-ի գլխավորությամբ։ Սակայն հեղափոխությունը ցույց տվեց, որ թագավորը չի կարող իշխել առանց խորհրդարանի։ Լուսավորական դարաշրջանը ինտելեկտուալ շարժում էր, որը մեծապես ազդել է եվրոպական հասարակության, քաղաքականության և մշակույթի վրա։ Այն հիմնվում էր բանականության, գիտության, ազատության և առաջադիմության գաղափարների վրա՝ մերժելով կույր հավատքն ու ավանդական իշխանությունը։ Լուսավորիչները, ինչպիսիք են Ջոն Լոքը, Վոլտերը, Ժան-Ժակ Ռուսոն և Իմանուել Կանտը, քարոզում էին մարդու իրավունքներ, խղճի ազատություն և կրթության կարևորություն։ Նրանք դեմ էին բռնապետությանը և պաշտպանում էին ժողովրդավարական կառավարման ձևերը։ Գիտության մեջ այս դարաշրջանը խթանեց մեծ առաջընթաց՝ նոր հայտնագործություններով ֆիզիկայում, աստղագիտությունում և բժշկության մեջ։ Լուսավորությունը նաև ձևավորեց ժամանակակից հասարակության հիմքերը՝ ընդգծելով մարդու և հասարակության զարգացման կարևորությունը։ Այս դարաշրջանի գաղափարները շարունակում են ազդեցություն ունենալ մինչ օրս։
Դեկտեմբեր ամսին ուսումնասիրեցինք Ամն-ի անկախացումը և Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: ԱՄՆ-ի առաջացումը կապված է 18-րդ դարի կարևոր իրադարձությունների հետ։ Ամերիկայի հյուսիսային մայրցամաքում ապրող բրիտանական գաղութները աստիճանաբար աճում և զարգանում էին, բայց Բրիտանիան պարտադրում էր բարձր հարկեր և սահմանափակում էր նրանց իրավունքները։ Այս հանգամանքները առաջացրին դժգոհություն գաղութներում։ 1775 թվականին սկսվեց Ամերիկյան անկախության պատերազմը բրիտանական բանակի և գաղութների միջև։ Գաղութները ցանկանում էին ազատվել Բրիտանիայի վերահսկողությունից։ 1776 թվականի հուլիսի 4-ին ընդունվեց Անկախության հռչակագիրը, որը գրել էր Թոմաս Ջեֆերսոնը։ Այն հայտարարում էր, որ 13 գաղութները անկախ են և ստեղծում են նոր պետություն՝ Միացյալ Նահանգները։ Պատերազմը շարունակվեց մինչև 1783 թվականը, երբ գաղութները հաղթեցին բրիտանացիներին՝ Ֆրանսիայի և այլ երկրների օգնությամբ։ Նույն թվականին կնքվեց Փարիզի պայմանագիրը, որով Բրիտանիան պաշտոնապես ճանաչեց ԱՄՆ-ի անկախությունը։ 1787 թվականին ընդունվեց ԱՄՆ Սահմանադրությունը, որը ստեղծեց ֆեդերալ կառավարություն և ամրապնդեց երկրի կառավարման հիմքերը։ Ջորջ Վաշինգտոնը դարձավ երկրի առաջին նախագահը 1789 թվականին։ Ֆրանսիական հեղափոխության պատճառները կապված էին տնտեսության ճգնաժամի, ազնվականության արտոնությունների և ժողովրդի ծանր վիճակի հետ։ Արտոնյալ դասերը՝ ազնվականությունն ու հոգևորականությունը, ազատված էին հարկերից, մինչդեռ գյուղացիներն ու քաղաքաբնակները ծանր բեռ էին կրում։ 1789 թվականին կանչվեց Գլխավոր շտատների ժողովը, որը վերածվեց Ազգային ժողովի։ Այն ընդունեց «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը», որը հռչակում էր ազատություն, հավասարություն և եղբայրություն։
Իմ գնահատականը 10 բալանոց համակարգով
Ես կարծում եմ, որ ես արժանի եմ 9-ի, քանի որ ես ակտիվ մասնակցում եմ քննարկումներին, անում եմ առաջադրանքները և պատմում եմ դասերը: Իհարկե, 10 գնահատականի համար դեռ աշխատելու մեծ տեղ ունեմ:




