Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Ընտրության ուժը

Ամեն օր մենք անում ենք հազարից ավել ընտրություններ՝ ինչ ուտել, ինչ հագնել, ինչով զբաղվել ազատ ժամանակի ընթացքում և այլն: Միգուցե ձեզ ծիծաղելի և փոքր թվան այս ընտրությունները, բայց հենց այս ընտրությունների վրա է կառուցվում մեր կյանքը: Ամեն մի ընտրություն միանշանակ ազդեցություն ունեն մեր ապագայի վրա: Փոքր ընտրությունները կարևոր են մեզ համար, քանի որ կա <<մեծ քայլերը սկսվում են փոքրից>> ասածվացք, որի հետ բոլորը պետք է համաձայնվեն: Այսօր զբաղվածի արդյունքը կտենաս ապագայում, անես անպետք բաներ, կտենաս անպետք ապագա, անես պետքական բաներ, կունենաս լավ ապագա: Կարևորը ընտրելն է, թե դու որն ես ուզում տեսնել: Ուղղակի ընտրիր, հետևիր ընտրությանդ և դու կհասնես քո ուզածին: Կարևորը ուղղակի ընտրելն է, իսկ մնացածը ինքն իրեն կկառուցվի:

Հայոց լեզու

Ի՞նչ կնվիրեի Ձմեռ պապին

Ձմեռ Պապն ամբողջ տարի աշխատում է, որպեսզի բոլոր երեխաները ստանան իրենց երազանքների նվերները: Նա չի հոգնում, երբեք չի բողոքում և միշտ ուրախացնում է բոլորին: Բայց մտածել ենք, որ մենք պետք է ինչ-որ բան նվիրենք նրան: Ի վերջո, նա էլ է արժանի մի քիչ ուրախություն ստանալու: Նրան երևի կնվիրեի բաներ, որոնք կոգեշնչեն նրան: Օրինակ՝ բացիկ կնվիրեի, որի մեջ կգովայի նրա աշխատանքը և կգրեի, որ այս բացիկ բոլոր մարդկանց կողմից է: Այդպես նա կհասկանար, որ մենք բոլորս հարգում ենք նրան և իր գործը: Նաև, կնվիրեի ինչ-որ բան, որը կկարենար վայելեր բուխարու դեմ ցուրտ և դժվար օրից հետո: Հույսով եմ, որ այսքանը հերիք է նրան առանձ ավելորդ խոսքերի ցույց տալ մեր հարգանքը և շնորհակալությունը նրա հանդեպ: