Պատմություն

ԱՄՆ

1.Վիրջինա
2.Ուխտավոր հայրերը պուրիտաններ էին, որոնք եկան Անգլիայից և հիմնեցին Նոր Պլիմութ ավանը։ Նրանք որոշեցին նոր երկիր ստեղծել՝ արդար օրենքներով ու միասին աշխատելով։
3.Առաջին գաղութները կոչվեցին Նոր Անգլիա, քանի որ դրանք կապված էին Անգլիայի հետ։
4.Ընդհանուր ստեղծվեց 13 գաղութ՝ մոտ 1 միլիոն 760 հազար բնակչությամբ։
5.Աֆրիկայից բերված սևամորդ ստրուկները

6.Անգլիան փորձում էր ավելի շատ վերահսկել գաղութները՝ նոր հարկեր սահմանելով և սահմանափակելով նրանց ինքնուրույնությունը։
7.Գաղութների ներկայացուցիչները որոշեցին համագործակցության առաջարկ անել Անգլիային՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Սակայն թագավորը նրանց խռովարարներ անվանեց, ինչը հանգեցրեց պատերազմի։
8.Ջորջ Վաշինգտոնը գաղութների բանակի հրամանատարն էր:

9.1776 թ. հուլիսի 4–ին
10.Բոլոր գաղութներն իրենց հայտարարեցին անկախ նահանգներ և խզեցին կապերը Անգլիայի հետ:
11.Հռչակագիրը կազմված էր Լուսավորության շարժման գաղափարների հիման վրա։ Դրանում արտացոլված էին մարդկանց բնական իրավունքները, ինչպիսիք են ազատությունը, հավասարությունը և սեփականության իրավունքը։

12.1787 թ.
13.Սահմանադրությունը ունի 7 հոդված, և դրանում մինչ այժմ կատարվել է 27 փոփոխություն։
14.Կոնգրեսը դարձավ բարձրագույն օրենսդիր մարմին։ Այն բաղկացած է երկու ատյաններից՝ Սենատ և Ներկայացուցիչների պալատ:

1.Գաղութները ցանկանում էին ազատվել Անգլիայի խիստ հարկերից և վերահսկողությունից։ Նրանք ձգտում էին ինքնուրույն կառավարել իրենց և ապրել իրենց օրենքներով։
2.Պատերազմը տևեց ութ տարի, որի արդյունքում Անգլիան ընդունեց ԱՄՆ-ն որպես անկախ երկիր:
3.Ֆրանսիան, Իսպանիան և Նիդերլանդները:
4.Վերսալի պայմանագրով ԱՄՆ-ն դարձավ անկախ պետություն։
5.Ամերիկացիները աշխատասեր, խիզախ, չհանձնով ժողովուրդ էին ովքեր ուղղակի ուզում էին ունենալ իրենց երկիրը և վերոնիշյալ չափանիշների օգնությամբ նրանք հասան իրենց նպատակին:

Գրականություն

Կաղանդի գիշեր

Զահրատ

Կաղանդի գիշեր

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…

1. Մեկնաբանի՛ր տողերը և գրի՛ր քո կարծիքը ասվածի վերաբերյալ։ 

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……

Տողում գրված է, որ պետք է վերսկսել կյանքը, երբ գալիս է Նոր Տարին:

2. Բառերը գրի՛ր արևելահայերեն՝ նորէն, չի բաւեր, ըլլալու, յոյսեր, հինէն , գոյն գոյն։

նորէն-նորից

չի բաւեր-չի բավարարում

ըլլալու-լինելու

յոյսեր-հույսեր

հինէն-հին

գոյն գոյն-գույն գույն

3. Համառոտ ներկայացրո՛ւ, թե բանաստեղծությունն ինչի մասին է, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։ 

Բանաստեղծությունը նոր տարվա հրաշքների մասին է, թե ինչպես կարող ես մոռանալ անցյալի ցավերը և կյանքը վերսկսել: Հեղինակը ուզում է ասել, որ մոռանանք անցյալի ցավերը և Նոր Տարին բարությամբ դիմավորենք:

4. Գրի՛ր շարադրություն ,,Կաղանդի գիշեր,, վերնագրով։ 

Գրականություն

Կաղանդի գիշեր

Կաղանդի գիշերը տոն է, երբ շեղվում ես ամեն ինչից և ուղղակի վայելում ես պահը հարազատներիդ և ընկերներիդ հետ: Կաղանդի գիշերը ժամանակն է, երբ կյանքը վերսկսվում է և անցած տարին թողնում ես անցյալում՝ վերցնելով քեզ հետ դասերը, փորձառությունը և բարի հիշողությունները: Կաղանդի գիշերը այն գիշերն է, երբ նույնիսկ տարիքով մարդիկ հավատում են մանկական հրաշքներին: Կաղանդի գիշերը բոլորիս ամենասիրված գիշերն է, երբ խոսում ենք անցյալի միայն լավ կողմերի մասին, ծիծաղում ենք, զվարճանում ենք, երգում-պարում ենք, ուտում ենք մայրիկի համեղ և հոտավետ պատրաստած ուտելիքները: Կաղանդի գիշերին նվերներով ենք փոխանակվում, իսկ երեխաները ստանում են իրենցը Ձմեռ Պապից: Կաղանդի գիշերը ինձ համար պարզապես մի գիշեր չէ, այն հիշողություն է, որը անվերջ տպված է մնալու իմ կյանքի էջերի մեջ: