Հայոց լեզու

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և  ընդգծիր վերջավորությունները: Ինչո՞վ են տարբերվում Ա և Բ խմբի բայաձևերի վերջավորությունները: 

Ա. Վկայել-վկայեցի, հուսալ-հուսացի: Բ. Հեռանալ-հեռացա, մոտենալ-մոտեցա, տեսնել-տեսա: Գ. Հասկացնել-հասկացա, արթնացնել-արթնացա:

2. Փակագծերում տրված բայաձևերից մնկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):

Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

Գայլն սպասում էր, որ այծյամը ննջի, որ նրան բռնի և ուտի: Այծյամը նրա միտքն իմացել էր ու չքնեց օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

Ես որոշեցի ընտրել անցյալ կատարյալը:

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Աշնանային անտառ

Անտառը մի խաղաղ վայր է, որտեղ մարդու ձայն ընդհանրապես չկա, լսվում է միայն թռչունների ծլվլոցը, գետի հոսումը, քամու ձայնը: Բարձր ծառերը կիսով չափ փակում են արևը, և անտառ մտնում են միայն մի քանի ճառագայթներ: Անտառի գետնին փռված է բույսերից և կանաչ խոտից սարքած գորգը: Իսկ տերևների խշխշոցը ոտքի տակ և քամու սառը օդը միայն հանգստություն են ներշնչում: Այդ զարմանալի և անսովոր հանգստության մեջ կարծես բնության հետ դեմ դիմաց կանգնած լինես և բարի բաների մասին խոսես: Քայլում ես և չես տեսնում անտառի ծայրը, կարծես անվերջ ծառերով շրջապատված լինես: Ծառերի արանքում կարող ես տեսնել միայն հեռվում գտնվող բարձր սարերը, որոնք նույնպես հանգստություն են ներշնչում: Քամուց, ծառերի ճյուղերը շարժվում են, կարծես իրար հետ զրուցելիս լինեն: Անտառում ոչ ոք չի շտապում, կարծես ժամանակը այստեղ կանգնած է: Թեև անտառը կարող է խիտ լինել և ծառերը իրար մոտիկ շարված լինեն, բայց դու քեզ ոչ մի տեղ այդքան ազատ չես զգա, ինչքան կզգաս անտառում: Անտառում մեն-մենակ հայտնվելը բոլորի երազանքն է, որովհետև միայն այստեղ կարող ես զգալ այն, ինչի կարիքը իսկապես զգում ես՝ հանգստություն, ազատություն, լռություն և մաքուր օդ:

Երկրաչափություն 8

Երկրաչափություն դասարանական 06.12.2024

Դասարանական առաջադրանքներ՝163;165;167;169;171

S=12*7=84

S=6*9=54

10x=54

x=5,4

Պատ.՝5,4

ABC եռանկյան մակերեսը (3,5*18)/2=31,5
ACD եռանկյան մակերեսը (3,5*18)/2=31,5

SABCD=31,5+31,5=63

Զուգահեռագծի մակերեսը գտնելու համար պետք է կողմը բազմապատկենք նրան տարած բարձրությանը, իսկ ուղղանկյան մակերեսը գտնելու համար պետք է լայնությունը բազմապատկել երկարությանը: Զուգահեռագծի բարձրությունը ավելի փոքր է քան ուղանկյան լայնությունը, հետևաբար նրա մակերեսը ավելի փոքր է քան ուղղանկյանը:

AC=8

SABC=(8*3):2=12

SADC=(8:3):2=12

SABCD=12+12=24

ՙՄաթեմ ա.բ.

Խնդիրներ

Խնդիր 1

Հովանոցի արտաքին կողմի վրա գրված է KANGAROO բառը, ինչպես ցույց է տրված նկարում: Ներքևում բերված նկարներից մեկում նույնպես ցույց է տրված այդ նույն հովանոցը: Ո՞րն է այն:

(D)

Խնդիր 2

Եթե 8 խնձորների քաշը հավասար է 5 նարնջի քաշին, իսկ 3 նարինջների քաշը հավասար է 6 խնձորների քաշին, որ՞ն է ավելի ծանր, խնձորը, թե՞ նարինջը:

Նարինջինը:

Խնդիր 3

Չորս միանման ուղղանկյուն դրել են կողք կողքի այնպես, որ ստացվել է մեկ մեծ ուղղանկյուն, ինչպես ցույց է տրված նկարում: Մեծ ուղղանկյան կարճ կողմի երկարությունը 10 սմ է: Որքա՞ն է մեծ ուղղանկյան երկար կողմի երկարությունը:

20

Խնդիր 4

Նկարում պատկերված է հնգանկյուն: Սուրենը գծում է հինգ շրջանագիծ, որոնց կենտրոնները գտնվում են A, B, C, D ու E կետերում այնպես, որ երկու շրջանագծեր, որոնց կենտրոնները գտնվում են հնգանկյան միևնույն կողմի ծայրակետերում, շոշափում են միմյանց: Հնգանկյան կողմերի երկարությունները բերված են նկարում: Կետերից ո՞րն է Սուրենի գծած ամենամեծ շրջանագծի կենտրոնը:

C

Խնդիր 5

Նկարում բերված խորանարդը բաժանված է 64 խորանարդիկների: Դրանցից միայն մեկն է մոխրագույն: Առաջին օրը մոխրագույն խորանարդիկն իր բոլոր հարևան խորանարդիկների գույնը դարձնում է մոխրագույն (երկու խորանարդ հարևան են, եթե ունեն մեկ ընդհանուր նիստ): Երկրորդ օրը բոլոր մոխրագույն խորանարդիկներն անում են նույնը: Որքա՞ն մոխրագույն խորանարդիկ կլինի երկրորդ օրվա ավարտին:

19

Խնդիր 6

Նկարում պատկերված է քառակուսու ներսում տեղադրված չորս
միանման ուղղանկյուն: Յուրաքանչյուր ուղղանկյան պարագիծը 16 սմ է:
Որքա՞ն է քառակուսու պարագիծը: