Հայոց լեզու

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.Սահմանական եղանակի տրված ժամանակաձևերը համեմատի՛ր և պատասխանի՛ր հարցերին:

Անկատար ներկա — գրում եմ, կարդում եմ:
Անկատար անցյալ — գրում էի, կարդում էի:
Ապակատար ներկա — գրելու եմ, կարդալու եմ:
Ապակատար անցյալ — գրելու էի, կարդալու էի:
Վաղակատար ներկա — գրել եմ, կարդացել եմ:
Վաղակատար անցյալ — գրել էի, կարդացել էի:
Անցյալ կատարյալ — գրեցի, կարդացի:

Ո՞ր ժամանակաձևերն են նույն դերբայներից կազմվում:

Անկատարից-ներկա և անցյալ

Ապակատարից-ներկա և անցյալ

Վաղակատարից-ներկա և անցյալ

Ինչպե՞ս են առաջացել առաջին վեց ժամանակաձևերի անունները (ուշադրությո՛ւն դարձրու եմ օժանդակ բայի ժամանակին):

Անկատար դերբայ + օժանդակ բայի ներկա ժամանակ

Անկատար դերբայ + օժանդակ բայի անցյալ ժամանակ

Ապակատար դերբայ + օժանդակ բայի ներկա ժամանակ

Ապակատար դերբայ + օժանդակ բայի անցյալ ժամանակ

Վաղակատար դերբայ + օժանդակ բայի ներկա ժամանակ

Վաղակատար դերբայ + օժանդակ բայի անցյալ ժամանակ

Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ այստեղ գործածված եմ (ես, է, ենք, եք, են) բայը կոչվում օժանդակ: Անցյալ կատարյալ ժամանակաձևն ինչո՞վ է տարբերվում մյուսներից:

Դրանք կոչվում են օժանդակ, քանի որ նրանք կպած չեն դերբայի հետ: Անցյալ կատարյալ ժամանակաձևն տարբերվում է մյուսներից նրանով, որ նա չունի օժանդակ բայ:

2.Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով (կազմի՛ր բոլոր ձևերը` I, II, III դեմքերով, եզակի և հոգնակի թվերով): Ընդգծի՛ր վերջավորությունները:

Թափել-թափեցի, թափեցիր, թափեց, թափեցինք, թափեցիք, թափեցին:
Կապել-կապեցի, կապեցիր, կապեց, կապեցինք, կապեցիք, կապեցին:
Խաղացնել-Խաղացի, խացացիր, խացաց, խաղացինք, խաղացիք, խաղացին: