Ինչպես և ասում էր իմ երկնային հյուրը, հիմա ես ինձ զգում եմ , որ դարձել եմ բոլորովին այլ մարդ՝ ավելի պատասխանատու, ավելի բարի և ամենակարևորը, եկեք չվախենանք բառերից, անսահման երջանիկ:
Ինչո՞ւ էր անսահման երջանիկ, ինչն էր պատճառը:
Նա երջանիկ էր, քանի որ լավ Ամանոր կազմակերպեց մի քանի աղքատ ընտանիքների համար, որոնք այսպիսի լավ Ամանոր չէին ունեցել երկար ժամանակ:
Ազատամտություն — Հասարակական մտքի ուղղություն, որը մերժում է եկեղեցու կողմից կրոնական դոգմաների բանական մեկնաբանության վրա դրված արգելքները։ Բնական իրավունք — Իրավունք, որը մարդուն տրված է ի ծնե, բնությունից։ Այն անկախ է ամեն տեսակի իշխանությունից, անփոփոխ է ու հաստատուն։ Դրանք են կյանքի, արժանապատվության, սեփականության, ընտանիք կազմելու, անձի անձեռնմխելիության և այլ իրավունքներ։ Ռացիոնալիզմ — Փիլիսոփայական ուղղություն, ըստ որի՝ գործունեության և աշխարհընկալման հիմքը բանականությունն է։ Սնահավատություն — Հավատ բնության ուժերով չբացատրվող երևույթների հանդեպ (հայերեն սին՝ կեղծ բառից)։
Առաջադրանքներ
1.Գիտությունը պետք է ծառայեր մարդու կյանքը բարելավելու և հասարակական առաջադիմությանը նպաստելու։ 2.Նա արդարացի էր համարում այն հասարակությունը, որի օրենքները բխում են բնությունից, այսինքն՝ բնական են և մարդու կամքից անկախ: 3.Ազատությունը և սեփականության իրագործումը:
4.Դ. Դիդրոն ֆրանսիացի փիլիսոփա էր, գրել է «Հանրագիտարան»-ը։ 5.Լուսավորիչները կարծում էին, որ աստված ստեղծել է աշխարհը, բայց ինչ եղել է աշխարհի ստեղծումից հետո, նա չի միջամտել:
6.Ժողովուրդ, որն առաջնորդվում է գիտությամբ, խելամտությամբ և կրթությամբ։ 7.Գիտությունը, կրթությունը և ազատությունը։ 8.Ազատության, օրենքի և հավասարության վրա հիմնված պետություն։
9.ԱՄՆ-ի անկախության պատերազմում և սահմանդրույանը, Ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում։ 10.1773 թվականին Հռոմի պապ Կլիմենտ XIV-ի կողմից։
1.Գիտության նվաճումները պետք է կիրառվեն ի շահ հասարակության, քանի որ դրանք հեշացնում և բարեկավում են կյանքը, լուծում են խնդիրներ և արագացնում են առաջընթացը։ 2. 3.Բնական իրավունքներն են՝ կյանքը, ազատությունը, հավասարությունը։ Այո, սահմանադրությունը պաշտպանում է այս իրավունքները: 4.Այս կետը շատ սկեպտիկ է: Տարբեր ընտանիքներում տարբեր ձև է, չես կարող ասել մարդ ի ծնե ազատ թե ոչ: Նաև, ամենամարդ իր ձևով է հասկանում <<ազատ>> հասկացությունը:
Քննարկում
1.Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ; Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քեզ դուր եկած հատվածները: Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728
1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է. մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa) ,որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի:
Լոկի այս գաղափարն ինձ դուր է գալիս, քանի որ այն ընդգծում է փորձի կարևորությունը: Մարդիկ ծնվում են առանց նախապես եղած գաղափարների, և ամեն ինչ, ինչ նրանք սովորում են, կյանքի ընթացքում ունեցած փորձի: Սա ցույց է տալիս կրթության և շրջակա միջավայրի դերը մարդու ձևավորման մեջ։
2. Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից: Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար:
Այսինքն գիտակցությունը ձևավորվում է և՛ արտաքին աշխարհից (զգայություն), և՛ ներքին փորձից (ռեֆլեքս): Այն ցույց է տալիս, թե ինչպես է մարդը վերլուծում իրականությունը, ինչը կարևորվում է մտածողության մեջ։
3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է:
Այսինքն ամեն մի նոր փորձ մեզ համար կարևոր բան է, քանի որ ամեն մարդ ձևավորված է հազարից ավել փորձերից:
2.Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/ Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։ Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։ Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։
Լոկի գաղափարները արդիական են նաև այսօր, քանի որ ժողովրդավարական պետությունները շարունակում են կարևորել ազատությունը, հավասարությունն ու ունեցվածքի պաշտպանությունը: Սակայն որոշ երկրներում դրանք դեռ խախտվում են, ինչը հիշեցնում է, որ պետությունը պետք է լինի օրենքի առջև հաշվետու: Լոկի տեսությունը հիմնարար է իրավական և խաղաղ հասարակություն կառուցելու համար։
3․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո /Էմիլ կամ դաստիարակության մասին/, Մարի Ֆրանսուա Վոլտեր
ա.Գրիր տաս կետից բաղկացած քո տեսակետը դաստիարակության մասին։
1.Դաստիարակությունը պետք է խթանի երեխայի ինքնուրույն մտածելու կարողությունը։
2.Բնության և շրջակա միջավայրի հետ կապը դաստիարակության կարևոր մաս է։
3.Երեխային պետք է հնարավորություն տալ սովորել փորձով և սխալներից։
4.Դաստիարակությունը պետք է զարգացնի պատասխանատվության զգացում։
5.Կարևոր է հարգել երեխայի անհատականությունը։
6.Սոցիալական հմտությունների զարգացումն այնքան կարևոր է, որքան դպրոցական գիտելիքը։
7.Ճիշտ դաստիարակությունը պետք է ձևավորի էթիկայի և բարոյականության հիմքերը։
8.Երեխային պետք է սովորեցնել, որ մարդ կրթվում է իր ամբողջ կյանքի ընթացքում։
9.Դաստիարակությունը պետք է խրախուսի ստեղծարարությունն ու նորարարությունը։
10.Խստության և սիրո մեջ պետք է լինի հավասարակշռություն։
բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է քո պատկերացրած տեսակետին։/հիմնավորիր գրավոր/
Ռուսոն պնդում է, որ դաստիարակությունը պետք է համապատասխանի երեխայի բնական զարգացմանը և ազատությանը, հեռու սոցիալական ազդեցություններից։ Սա համընկնում է իմ տեսակետին, որ ինքնուրույնությունն ու փորձը կարևոր են:
4.Շառլ Մոնտեսքյու. ստորև տեղադրված նյութին ծանոթանալուց հետո, 3-5 նախադասությամբ հայտնիր քո տեսակետը/գրավոր: Մոնտեսքյուի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։
Մոնտեսքյուի տեսակետը, որ պատմության մեջ հիմնական շարժումը ոչ թե պատահականությունն է, այլ ավելի խորքային բարոյական ու ֆիզիկական պատճառները, ինձ համոզիչ է։ Նա նշում է, որ միապետության բարձրացումը կամ անկումը պայմանավորված է ընդհանուր պատճառներով, ինչը բացատրում է պատմական իրադարձությունները։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ անհատները հաճախ ընդամենը արտահայտում են ավելի մեծ շարժումներ ու ուժեր։
Շտապ եզրակացությունանելիս կարելի է սխալվել: Կարելի է սխալվել, երբ շտապ եզրակացություն ես անում: Բնության հավասարակշռությունը խախտելիսպետք է մտածելհետևանքի մասին: Պետք է մտածել հետևանքի մասին, երբ բնության հավասարակշռությունը խախտում ես: Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից: Բեռը, որը երկրի ձգողության ազդեցության տակ է գտնվում, կախենք թելից: Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնումիրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց: Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում այն մարդկանց, որոնք իրենց սխալները երբեմն շատ ուշ են գիտակցում: Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները: Կենդանաբանները հավաքեցին աղվեսներին, որոնք խփվել էին որսի ժամանակ: Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը: Հետախույզը, որը ուղղություն էր վերցրել դեպի մորուտը, կտրուկ թեքվեց դեպի լանջը:
2.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:
Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեն: Օրնակ, նրանցից շատերը կարծում են, որ կաթը ֆաբրիկայում է պատրաստվում:
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպեն նրանց կիթը: Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեին: Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում էր պատրաստվում:
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեին և օրվա մեջ երեք անգամ կազմակերպեին նրանց կիթը:
3.Տրված տեքստի դիմավոր բայերը փոխի՛ր այնպես, որ ինչ էր (էին) արել հարցին պատասխանեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր. ո՞ր տեքստի բայաձևերը կանվանես վաղակատար անցյալ:
Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդաց, հաստատ որոշեց սուսերամարտ պարապել:
Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրել էին, թե ո՛վ էր եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանել էր` Ալեքսանդր Դյուման: Ասել էր, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» էր կարդացել , հաստատ որոշել էր սուսերամարտ պարապել: