կենսաբանություն

Մկանային համակարգ

Դասագիրքը՝տես այստեղ:

Դեկտեմբերի 16-20

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք ,, Մկանային համակարգ,,։ Դասրանում կներկայացնեք այս թեման և տեղում կամփոփենք դեկտեմբեր ամիսը․

Լրացուցիչ աշխատանք․ պատասխանել հարցերին

1.Ինչ պիսի՞ կառուցվածք ունեն կմախքային մկանները:
Կմախքային մկանները բաղկացած են երկար թելիկներից՝ մկանային մանրաթելերից, որոնք ունեն միջաձիգ զոլավոր կառուցվածք։ Դրանք կազմված են միոֆիբրիլներից՝ սպիտակուցային թելիկներից, որոնք ապահովում են կծկումը։ Մկանային մանրաթելերը միավորված են խմբերի մեջ՝ ձևավորելով մկաններ, որոնք պատված են շարակցական հյուսվածքի թաղանթով։

2. Ի՞նչ դեր է կա տարում մկանային համակարգը:
Մկանային համակարգը օգնում է մեզ շարժվել: Առանձ մկանային համակարգի մենք ամենահասարակ բաները չէինք կարենա անել:
3.Ի նչպե՞ս են կատարվում շարժուﬓերը հոդերի ﬕջոցով:

Շարժումները հոդերի միջոցով կատարվում են մկանների կծկման և թուլացման շնորհիվ։ Երբ մկանները կծկվում են, նրանք քաշում են հոդին կից եղջերուները, որի հետևանքով կատարվում է շարժում։ Հոդերի շարժումները լինում են տարբեր՝ ծալում, տարածում, պտտում, շեղում և այլն։
4.Որտե՞ղ են տեղակայված հարթ և ﬕջաձիգ զոլավոր մկանները:

Հարթ մկաններ – գտնվում են ներքին օրգաններում (օրինակ՝ ստամոքսում, աղիքներում, անոթների պատերում) և ապահովում են դրանց ինքնաբերական, դանդաղ շարժումները։
Միջաձիգ զոլավոր մկաններ – տեղակայված են կմախքի վրա և ապահովում են կամային շարժումները։ Բացի այդ, միջաձիգ զոլավոր մկաններ են նաև սրտի մկանները, որոնք ունեն ինքնաբերական կծկման հատկություն։

5.Ի նչպիսի՞ հիﬓական մկանախմբեր գիտեք:

Ըստ տեղադրվածության և ֆունկցիայի մեր մարմնի մկանները բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։

Հաշվետվություններ, Պատմություն

1-ին ուսումնական շրջանի ամփոփում

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Կիլիկիա

Պատմություն

Պատմություն

Պատմության դասարանական

Համաշխարհային պատմություն

Պատմություն

Թարգմանություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Լուսավորության դարաշրջան

ԱՄՆ

Ֆրանսիա

Պատմություն

Իմ նախագծերը

Սիրադեղյան օրեր

Հին Եգիպտացիների հագուստը

Ռենեսանս և Ռաֆայել Սանտի

Ինչպես են հագնվել հին մարդիկ

Անհատական նախագիծ/Պատմություն

Իմ թարգմանությունները

Հին Եգիպտացիների հագուստը

Թարգմանություն

Ինչպես են հագնվել հին մարդիկ

1 էջի սահմանում գրել՝ ինչ թեմաներ ենք ուսումնասիրել, ինչ նոր հասկացություններ ենք հասկացել

Սեպտեմբեր ամսին մենք անցել ենք երեք թեմա՝ Բյուզանդիան, Զաքարյանները և Մոնղոլիան: Նաև արել ենք խմբային աշխատանք՝ Խաչակրած արշավանքները: Կսկեմ Բյուզանդացիներից՝ 11-րդ դարի կեսերին Անիի բագրատունյաց անկումից հետո դեռ գոյություն ունեին հայկական փոքր թագավորությունները բայց դրանք չկարողացան միանալ և ստեղծել նոր պետություն, և չկարողացան պաշտպանվել արտաքին ներխուժումներից: Այդպիսով, Բյուզանդիան Հայաստանի մեծագույն մասը գրավելուց հետո, կարևոր բան էին համարում հայերին իրենց ենթարկել ոչ մի այն ուղղակի տարածքով այլ նաև քաղաքական, կրոնական և մշակույթային կողմից: Նաև կարևոր էր Բյուզանդացիների համար թուլացնել հայերին ռազմական կողմից: Որպեսզի կրոնական կողմով իրենց տիրապետության տակ վերցնեին հայերին, Բյուզանդացիները ուզում էին Հայոց եկեղեցին իրենց տիրապետություն տակ վերցնել: Որպեսզի այս բոլոր պլանները իրականանային հայկական նվաճված տարածքներում դնում էին կառավարիչներ որոնք հայեր չէին: Ռազմական կողմից թուլացնելու համար Բյուզանդացիները հայերին տեղահանում էին: Հայ զինվորների մեծ մասին հեռացնում էին և նրանց փոխարեն դնում էին վարձկաններին:  Կրոնը թուլացնելու համար Բյուզանդացիները իրենց եկեղեցիները կառուցեցին ամբողջ հայաստանով մեկ: Այս վարած քաղաքականության պատճառով հայերը թուլացան և անպաշտպան մնացին սելջուկների առջև: Զաքարյանները՝ Զաքարյանների իշխանությունը ստեղծվել էր 11 դարի վերջում։ Նրանք աջակցություն էին ստանում Վրաց թագավորությունից։ Զաքարե և Իմանե Զաքարյանները դարձան կարևոր ռազմական առաջնորդներ և նրանց օգնությամբ ազատագրվեցին Անի, Լոռի, Արցախ և Սյունիք տարածքները։ Այդ շրջանում Հայաստանը զարգացել էր տնտեսական և մշակութային առումներով։ Նաև ստեղծվեցին նոր եկեղեցիներ ու վանքեր։ Զաքարյանների կենտրոնը Անի քաղաքն էր։ Մոնղոլները՝ Մոնղոլացիները ինչպես և բոլոր երկրները գոյացել են ցեղերից: Ցեղերը միավորել է Չինգիզ Խանը: Նա շատ ագռեսսոր ղեկավար է եղել, այն քաղաքները որոնք չեին համաձայնվում հանձնվել մոնղոլներին ուղղակի հավասարացնում էին գետնին և վառում/ոչնչացնում: Դա արվում էր նրա համար, որպեսզի վախ ներշնչեին բոլորի առջև: Հոկտեմբեր ամսին անցել ենք Կիլիկիան: Համաշխարհային պատմությունից անցել ենք Եվրոպայի զարգացման սկիզբը: Կիլիկյան Հայաստանը հիմնադրվել է 1080 թվականին Ռուբեն Ա-ի կողմից, ով դրեց հիմքը հայկական իշխանությանը Կիլիկիայում։ Այս պետությունը ձևավորվեց Բյուզանդական կայսրության թուլացման և սելջուկ թուրքերի ներխուժումների պայմաններում։ Այն դարձավ կարևոր առևտրային և մշակութային կենտրոն՝ համագործակցելով եվրոպական խաչակիրների և արևմտյան տերությունների հետ։ 1198 թվականին Լևոն Բ-ն հռչակվեց Կիլիկիայի առաջին թագավոր՝ ստանալով պսակը Հռոմի Պապի աջակցությամբ։ Թագավորությունը հայտնի էր իր զարգացած դիվանագիտությամբ և ռազմական ուժով՝ հաճախ դառնալով եվրոպական և մերձավորարևելյան դաշնակիցների հենակետ։ Կիլիկյան Հայաստանը սերտ հարաբերություններ էր պահպանում Եվրոպայի պետությունների հետ և ակտիվորեն մասնակցում էր խաչակրաց արշավանքներին։ 13-րդ դարում մոնղոլների ներխուժումները մեծ ազդեցություն ունեցան թագավորության վրա՝ ստիպելով ընդունել վասալական պարտավորություններ։ 14-րդ դարի երկրորդ կեսին Մամլուքների անընդհատ հարձակումների արդյունքում պետությունը թուլացավ։ 1375 թվականին Մամլուքները գրավեցին Կիլիկիայի մայրաքաղաք Սիսը, որով ավարտվեց Կիլիկյան Հայաստանի գոյությունը։ Չնայած կարճ կյանքին, Կիլիկյան Հայաստանը կարևոր դեր խաղաց հայոց ազգային ինքնության և մշակույթի պահպանման գործում։ Համաշխարհային պատմությունից անցել ենք , թե ինչպես են Եվրոպական երկրները գաղութացրել Ամերիկա մայրցամաքը:

Նոյեմբեր ամսին անցանք ռենեսանսի, հեղափոխության և Լուսավորության դարաշրջանի մասին: Ամեն ինչն էլ տեղի է ունեցել Եվրոպայում: Ռենեսանսը ուսումնասիրելու ընթացքում անցանք նկարիչների, գիտնականների և փիլիսոփաների մտքերի, աշխատանքների և ազդեցուցյան մասին: Ես ուսումնասիրություն եմ արել Ռաֆայել Սանտիի հայտնի գործերի և անձնական կյանքի մասին: Եվրոպական հեղափոխությունը ուսումնասիրելիս մանրամասն ուսումնասիրեցինք Անգլիական հեղափոխությունը: Անգլիայի հեղափոխությունը (1642-1651) պատերազմ էր թագավոր Չարլզ I-ի և խորհրդարանի միջև։ Թագավորը ցանկանում էր ամբողջ իշխանությունը պահել իր ձեռքում, բայց խորհրդարանը պայքարում էր այդ իշխանությունը սահմանափակելու համար։ Այս վեճը վերածվեց պատերազմի՝ բաժանելով երկիրը երկու մասի՝ թագավորապաշտների և խորհրդարանականների։ Խորհրդարանը, Օլիվեր Կրոմվելի առաջնորդությամբ, հաղթեց և 1649 թվականին մահապատժի ենթարկեց Չարլզ I-ին։ Դրանից հետո Անգլիան որոշ ժամանակ դարձավ հանրապետություն՝ առանց թագավորի։ Օլիվեր Կրոմվելը դարձավ երկրի ղեկավար, բայց նրա իշխանությունը շատ խիստ էր։ 1660 թվականին թագավորությունը վերականգնվեց Չարլզ II-ի գլխավորությամբ։ Սակայն հեղափոխությունը ցույց տվեց, որ թագավորը չի կարող իշխել առանց խորհրդարանի։ Լուսավորական դարաշրջանը ինտելեկտուալ շարժում էր, որը մեծապես ազդել է եվրոպական հասարակության, քաղաքականության և մշակույթի վրա։ Այն հիմնվում էր բանականության, գիտության, ազատության և առաջադիմության գաղափարների վրա՝ մերժելով կույր հավատքն ու ավանդական իշխանությունը։ Լուսավորիչները, ինչպիսիք են Ջոն Լոքը, Վոլտերը, Ժան-Ժակ Ռուսոն և Իմանուել Կանտը, քարոզում էին մարդու իրավունքներ, խղճի ազատություն և կրթության կարևորություն։ Նրանք դեմ էին բռնապետությանը և պաշտպանում էին ժողովրդավարական կառավարման ձևերը։ Գիտության մեջ այս դարաշրջանը խթանեց մեծ առաջընթաց՝ նոր հայտնագործություններով ֆիզիկայում, աստղագիտությունում և բժշկության մեջ։ Լուսավորությունը նաև ձևավորեց ժամանակակից հասարակության հիմքերը՝ ընդգծելով մարդու և հասարակության զարգացման կարևորությունը։ Այս դարաշրջանի գաղափարները շարունակում են ազդեցություն ունենալ մինչ օրս։

Դեկտեմբեր ամսին ուսումնասիրեցինք Ամն-ի անկախացումը և Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: ԱՄՆ-ի առաջացումը կապված է 18-րդ դարի կարևոր իրադարձությունների հետ։ Ամերիկայի հյուսիսային մայրցամաքում ապրող բրիտանական գաղութները աստիճանաբար աճում և զարգանում էին, բայց Բրիտանիան պարտադրում էր բարձր հարկեր և սահմանափակում էր նրանց իրավունքները։ Այս հանգամանքները առաջացրին դժգոհություն գաղութներում։ 1775 թվականին սկսվեց Ամերիկյան անկախության պատերազմը բրիտանական բանակի և գաղութների միջև։ Գաղութները ցանկանում էին ազատվել Բրիտանիայի վերահսկողությունից։ 1776 թվականի հուլիսի 4-ին ընդունվեց Անկախության հռչակագիրը, որը գրել էր Թոմաս Ջեֆերսոնը։ Այն հայտարարում էր, որ 13 գաղութները անկախ են և ստեղծում են նոր պետություն՝ Միացյալ Նահանգները։ Պատերազմը շարունակվեց մինչև 1783 թվականը, երբ գաղութները հաղթեցին բրիտանացիներին՝ Ֆրանսիայի և այլ երկրների օգնությամբ։ Նույն թվականին կնքվեց Փարիզի պայմանագիրը, որով Բրիտանիան պաշտոնապես ճանաչեց ԱՄՆ-ի անկախությունը։ 1787 թվականին ընդունվեց ԱՄՆ Սահմանադրությունը, որը ստեղծեց ֆեդերալ կառավարություն և ամրապնդեց երկրի կառավարման հիմքերը։ Ջորջ Վաշինգտոնը դարձավ երկրի առաջին նախագահը 1789 թվականին։ Ֆրանսիական հեղափոխության պատճառները կապված էին տնտեսության ճգնաժամի, ազնվականության արտոնությունների և ժողովրդի ծանր վիճակի հետ։ Արտոնյալ դասերը՝ ազնվականությունն ու հոգևորականությունը, ազատված էին հարկերից, մինչդեռ գյուղացիներն ու քաղաքաբնակները ծանր բեռ էին կրում։ 1789 թվականին կանչվեց Գլխավոր շտատների ժողովը, որը վերածվեց Ազգային ժողովի։ Այն ընդունեց «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը», որը հռչակում էր ազատություն, հավասարություն և եղբայրություն։

Իմ գնահատականը 10 բալանոց համակարգով

Ես կարծում եմ, որ ես արժանի եմ 9-ի, քանի որ ես ակտիվ մասնակցում եմ քննարկումներին, անում եմ առաջադրանքները և պատմում եմ դասերը: Իհարկե, 10 գնահատականի համար դեռ աշխատելու մեծ տեղ ունեմ:

Հաշվետվություններ, տեխնոլոգիա

Տեխնոլոգիայի առաջին կիսամյակի ամփոփում

Մենք այս կիսամյակի ընթացքում տեխնոլոգիան դասավանդել է ընկեր Գոհարը: Մենք նրա հետ տարբեր հետաքրքիր բաներ ենք արել՝ տնկիներ ենք տնկել, բնական երևույթների մասին ենք խոսացել, ծաղկաման ենք գիպսից սարքել, գնացել բուսաբուծության լաբարատորիա, գնացել ենք ագարակ և այլն: Այս կիսամյակի տեխնոլոգիան տարբերվող էր ուրիշներից, քանի որ բոլոր այլ տեխնոլոգիաներում մենք արել ենք միանման բաներ, իսկ այստեղ միանգամից այդքան տարբեր բաներ և կարևորը այն է, որ ոչ մի կիսատ աշխատանք չենք թողել: Ինձ շատ դուր եկավ այս կիսամյակի տեխնոլոգիան:

Հայոց լեզու, Հաշվետվություններ, Ուսումնական նախագիծ, Գրականություն

Ստեղծագործական աշխտանքներ. նախագիծ

Ես այս չորս ամսվա ընթացքում շարադրել եմ իմ մտքերը տարբեր թեմաների շուրջ: Այս նախագծի օգնությամբ զարգացրել եմ իմ վերլուծական և գրագետ գրելու հմտությունները: Ես գոհ եմ իմ աշխատանքից և իմ կարծիքով հետաքրքիր է ստացվել:

Նախագիծը կարող եք տեսնել այստեղ՝ Ստեղծագործական աշխատանքներ

Արդյունքներ՝

Ընտրության ուժը

Աշնանային անտառ

Ընկերությունը և ընկերներիս արժեքը

Իմ սիրելի սպորտաձևը

Ազատ լինել չի նշանակում անգործության մատնվել

Ճիշտ գնահատելու մասին

Նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները

Անցյալի դասերը

Ապագան սկսվում է այսօր

Կամքի ուժ

Նյութական և հոգևոր արժեքներ

Մեծ քայլերը սկսվում են փոքրից

Մարդ, ումից կարելի է անվերջ սովորել

Հայոց լեզու, Գրականություն

1-ին ուսումնական շրջանի հաշվետվություն; Հայոց լեզու և Գրականություն

Ես այս կիսամյակի ընթացքում ունեցել եմ մեծ առաջընթաց: Ես սկսել եմ իմ մտքերը ավելի գրագետ շարադրել քան անցած կիսամյակ: Ուրիշ զգալի հաջողություն կամ դժվարություն չեմ ունեցել: Այս կիսամյակի ընթացքում իմ նախագիծը ունեցել է ստեղծագործական բնույթ: Ես շարադրել եմ իմ մտքերը տարբեր թեմաների շուրջ: Այս նախագիծը համարում եմ հաջողված, քանի որ հենց այս նախագծի օգնությամբ եմ սովորել իմ մտքերը ավելի գեղեցիկ և գրագետ շարադրել: Այս կիսամյակի ամենահետաքրքիր գիրքը, որ կարդացել եմ գեղարվեստական չէ՝ <<Մեսսին ընդեմ Ռոնալդուի; Դարվա կռիվը>>: Այս գիրքը ինձ շատ է հետաքրքել, քանի որ ես շատ եմ սիրում ֆուտբոլ և ինձ շատ հետաքրքիր էր իմանալ իմ սիրելի սպորտաձևի ամենալավ մարզիկների կյանքի մանրամասները, որը և գրված էր այս գրքում:

Պատմություն

Պատմություն

1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

ա.Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը

Գոլորշու էներգիայի կիրառումը, մանուֆակտուրաներից մեքենայական արտադրության անցում: Օրինակ՝ գոլորշային շարժիչ, տեքստիլ արդյունաբերության զարգացում:

բ.Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբը

Էլեկտրաէներգիայի, քիմիական և ինժեներական տեխնոլոգիաների զարգացում: Երկաթուղիներ, էլեկտրական սարքեր, զանգվածային արտադրություն:

գ.Հասարակական -քաղաքական գործընթացները

Նոր գաղափարախոսություններ և աշխատավորների իրավունքների համար պայքար:

2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

Ժողովուրդ-Պատմականորեն միավորված մարդկանց խումբ, որն ունի ընդհանուր մշակույթ, լեզու:
Ազգ-Պատմականորեն կազմավորված, միասնական լեզու, մշակույթ, տարածք ունեցող մարդկանց խումբ:

3.Սահմանել ինչ է նշանակում «հեղաշրջում»՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

Հեղաշրջում-Աշխարհագրական, սոցիալական կամ տեխնոլոգիական արագ փոփոխություն:

4.Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

Փոփոխություններ;

  1. Մեքենաների կիրառություն:
  2. Ավելի մեծ արտադրողականություն:
  3. Գյուղատնտեսական արտադրանքի ավտոմատացում:
  4. Աշխատուժի կրճատում:
  5. Աղքատության նվազում որոշ երկրներում:

Դրական կողմեր-Արդյունավետություն, արագություն:

Բացասական կողմեր-Բնապահպանական խնդիրներ, գյուղական բնակավայրերի անկում:

5.Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

6.Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

Քաղաքների աճին նպաստեց այն փաստը, որ ինչքան ուժեղ և զարգացած է երկրի գյուղատնտեսությունը այդքան զարգացած են նրա մեծ քաղաքները, իսկ գյուղատնտեսությունը մեծ զարգացում է ապրել բոլոր ժամանակաշրջաններում:

7.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Մտավորականները նպաստեցին գիտական նորարարություններին և <<ազատ միտք>> հասկացությանը:

Այլ ձևակերպումներով ինչպե՞ս են տարբերակվում «ազգ» և «ժողովուրդ» հասկացությունները, և կամ ինչո՞վ են տարբերվում ազգը և ժողովուրդը:

«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:

Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:

«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:

Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:

Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված: