Բացատրել բառերը․
Ռենեսանս-Հասարակական–քաղաքական և մշակութային շարժում. սկսվել է Իտալիայում XIV դարում:
Գաղութ֊Որևէ տերության իշխանության ներքո գտնվող երկիր կամ տարաշծաշրջան, որը զրկված էր ինքնուրույն տնտեսական, քաղաքական, հասարակական զարգացման հնարավորությունից։
եռադաշտային համակարգ-եռադաշտային համակարգը հողը վարելու ձև է, որի օգտագործելու ժամանակ հողը բաժանում են երեք մասի՝ մեկը գարնանացան, մյուսը աշնանացան, իսկ այն մյուսը թողնում հանգստի։
ուտոպիա֊Իդեալական հասարակարգի ստեղծման ուսմունք: Այն սովորաբար
անիրատեսական է։
հումանիստ֊Մարդասեր
ռեֆորմացիա֊Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կաթոլիկ եկեղեցու
բարեփոխման համար XVI դ. առաջին կեսին սկսված հասարակական–քաղաքական շարժում:
ինդուլգենցիա֊Մեղքերի թողության վկայագիր։
ինկվիզիցիա֊Կաթոլիկ եկեղեցու դատարան
հերետիկոս֊Մարդ, որը հրաժարվում է քրիստոնեական հավատքից, եկեղեցական կանոններից և ծեսերից:
հեղափոխություն֊Հասարակության քաղաքական, սոցիալ–տնտեսական
կառուցվածքի և մշակութային կյանքի արմատական փոփոխություն։
քաղաքացիական պատերազմ֊Քաղաքական ուժերի, սոցիալական խմբերի
միջև զինված պայքարը քաղաքական իշխանության հասնելու համար։
Ովքեր են՝
Քրիստափոր Կոլումբոս֊Ծնունդով իտալացի, սակայն հայտնի է որպես իսպանացի ծովագնաց (1451-1506 թթ.)։ 1492 թ. հոկտեմբերի 12-ին հայտնագործել է Ամերիկան՝ կարծելով, թե դա Հնդկաստանն է
Ամերիկո վեսպուչի֊Իտալացի ծովագնաց, քարտեզագիր (1454-1512 թթ.)
Հիմնավորել է, որ Կոլումբոսի հայտնաբերածը նոր աշխարհ է, որն էլ նրա
պատվին անվանակոչվել է Ամերիկա։
Վասկո դա գամա֊Պորտուգալացի ծովագնաց (1469-1524 թթ.)
Ֆեռնան Մագելան֊ Պորտուգալական ծագումով իսպանացի ծովագնաց
(1480-1521 թթ.)։ Կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն։
Լեոնարդո Դա վինչի֊Իտալացի նկարիչ, գիտնական (1452–1519 թթ.)
Ռաֆաել Սանտի֊Իտալացի նկարիչ և ճարտարապետ (1483–1520 թթ.)
Նիկոլո Մաքիավելի֊Իտալացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ (1469–1527 թթ.)։
Ռեմ Բրանդտ,֊Հոլանդացի աշխարհահռչակ նկարիչ (1606–1669 թթ.)։
Մարտին Լյութեր֊Ռեֆորմացիայի հիմնադիրը. գերմանացի աստվածաբան
(1483–1546 թթ.)։
Ժան կալվի,֊Ֆրանսիացի աստվածաբան (1509–1564 թթ.)։
Նիկողայոս Կոպերնիկոս֊Լեհ գիտնական (1473–1543 թթ.), Առաջին գիտական հեղափոխության հիմնադիրը։
Անդրես Վեզալյուս֊Ֆլամանդացի բժիշկ (1514–1564 թթ.):
Գալիլեո Գալիլեյ֊Իտալացի աստղաբաշխ և ֆիզիկոս (1564–1642 թթ.)։
Ջորդանո Բրունո֊Իտալացի գիտնական (1548–1600 թթ.)։
Ֆրենսիս բեկոն֊Անգլիացի փիլիսոփա (1561–1626 թթ.)։
Ռնե Դեկարտ֊Ֆրանսիացի մաթեմատիկոս (1596–1650 թթ.)։
Իսահակ Նյուտոն֊Անգլիացի հայտնի գիտնական (1643–1727 թթ.)։