Ինձ դուր եկավ այս ճամբարը: Մենք գնացինք շատ հետաքրքիր տեղեր, բայց դասարանում նույնպես չեինք ձանձրանում: Վերջին օրը ես չգնացի, որովհետև ինձ հարմար չէր գնալ, բայց մյուս մնացած օրերին ես ներկա եմ եղել: Ես արել եմ մայիսի 27-ի լուսաբանումը: Մենք արել ենք շատ համեղ խոհանոցային նախագիծ, գնացել ենք Գառնի ու Գեղարդ և լողավազան: Ունեցել ենք ֆիսկուլտուրայի դաս, երգի դաս խեցեգործություն: Ֆիսկուլտուրայի դասին ամեն մեկը գնացել էր իր խումբ, իսկ խեցեգործության դասին աշխատել ենք կավով: Մեր ջոկատավարը՝ ընկեր Տաթևը պատրաստել էր վիկտորինա և քվեստ: Ինձ քվեստը ավելի շատ դուր եկավ, որովհետև մենք նշաններով գուշակում էինք թե մյուս թղթիկը որտեղ է: Մենք էլ էինք պատրաստել վիկտորինա, և բոլորը ասեցին, որ այն լավն էր: Ինձ դուր եկավ այս ճամբարը և կուզենայի, որ այն մի քիչ ավելի երկար տևեր: