Ճամբար

2023-24 ուս. տարվա չորորդ ուս. շրջանի ամփոփում

Ինձ դուր եկավ այս ճամբարը: Մենք գնացինք շատ հետաքրքիր տեղեր, բայց դասարանում նույնպես չեինք ձանձրանում: Վերջին օրը ես չգնացի, որովհետև ինձ հարմար չէր գնալ, բայց մյուս մնացած օրերին ես ներկա եմ եղել: Ես արել եմ մայիսի 27-ի լուսաբանումը: Մենք արել ենք շատ համեղ խոհանոցային նախագիծ, գնացել ենք Գառնի ու Գեղարդ և լողավազան: Ունեցել ենք ֆիսկուլտուրայի դաս, երգի դաս խեցեգործություն: Ֆիսկուլտուրայի դասին ամեն մեկը գնացել էր իր խումբ, իսկ խեցեգործության դասին աշխատել ենք կավով: Մեր ջոկատավարը՝ ընկեր Տաթևը պատրաստել էր վիկտորինա և քվեստ: Ինձ քվեստը ավելի շատ դուր եկավ, որովհետև մենք նշաններով գուշակում էինք թե մյուս թղթիկը որտեղ է: Մենք էլ էինք պատրաստել վիկտորինա, և բոլորը ասեցին, որ այն լավն էր: Ինձ դուր եկավ այս ճամբարը և կուզենայի, որ այն մի քիչ ավելի երկար տևեր:

Ճամբար

Ճամփորդություն դեպի Գառնի և Գեղարդ

Մայիսի 31-ին մեր ջոկատը գնաց դեպի Գառնի և Գեղարդ: Սկսբից գնացինք Գառնիի տաճար:

Ես ավելի շատ բան էի սպասում այդ տաճարից: Ինձ թվում էր, որ ավելի գեղեցիկ պետք է լինի տաճարը, իսկ մեջ պազվեց, որ ուղակիդատարկություն էր: Հետո գնացինք Գեղարդ: Գեղարդում պիկնիկ արեցինք, խաղացինք և հաց կերանք: Իսկ ճանապրհին խաղում էինք տարբեր խաղեր: Ինձ դուր եկավ ճամփորդությունը:

Ճամբար

Խոհանոցային նախագիծ

Պարզ է, որ ամեն ճամբարին բոլոր ջոկատները պետք է անեն խոհանոցային նախագիծ, և մենք բնականաբար բացառություն չէինք: Մենք որոշեցինք պատրաստել սենդվիչներ, pancake և tanghulu (մրգեր ապակու մեջ): Ես սենդվիչ պատրաստողների մեջ էի և բոլորի դուրը եկավ մեր պատրաստած սնեդվիչները: Pancake-ները նույնպես շատ համեղ էին եղել: Tanghulu-ի մեջ ես առանձնահատուկ բան չգտա՝ ինձ համար նույն սովորական մրգերն էին մնացել: Ես գոհ եմ մեր պատրաստած ուտելիքից և նույնիսկ զարմացած, որոովհետև չէի կարծում, որ մենք փորձելով երեք ուտելիք պատրաստել կկարողանայինք երեքն էլ համեղ պատրաստել: