1. Ինտերնետ, 1956
Տեխնոլոգիանների մրցավազքում ԽՍՀՄ-ը կարող էր անցնել ԱՄՆ-ին դեռ մի քանի տասնյակ տարի առաջ: Երբ ԱՄՆ-ում ուղարկվեց առաջին նամակը համակարգիչների և սերվերների միջև, արդեն դրանից 10 տարի առաջ, 1959 թվականին ռազմական կիբերինժիներ Անատոլիյ Կիտովը ստեղծեց նախագիծ համակարգչային միասնական ցանցերի համար: Փաստացի նա առաջարկեց ինտերնետի մոդել. մեքենաները պետք է ղեկավարեին խորհրդային տնտեսությունը, և առանց որևէ թղթաբանության: Բայց և՛ այս, և՛ նմանատիպ ցանցը, որը առաջարկեց 1962 թվականին կիբեռնեկտիկ Վիկտոր Գլուշկովը, չգնահատեցին: Իսկ իսկական ինտերնետը եկավ հետխորհրդային Ռուսաստան օտար երկրներից:
2.Էլեկտրական տրամվայ, 1874
Չնայած, որ տրամվայը լայնածավալ օգտագործվում էր Գերմանիայում, Simens ընկերությանը այս գյուտով շատ տարիներով անցնում է ռուս հրետանավոր-էլեկտրիկ Ֆյոդր Պիռոցկին: Նա սկսեց ձիաքարշից էլեկտրական քարշ փոխակերպելու փորձերը դեռ 1874 թվականին Պետերբուրգում, իսկ 1875 թվականին դրեց տրամվայի առաջին գիծը երկարությամբ մեկ կիլոմետրից մի քիչ երկար: Հոսանքը մատակարարվում էր ռելսերի երկայնքով մեքենայի անիվների միջով էլեկտրական շարժիչին, որը փոխանցում էր հակումները հետ անիվներին:
Թարգմանվել է ռուսերենից: