ֆիզիկա 7

Հավասարաչափ  շարժում:Արագություն:

1․Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում։

2․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

v=s/t

Արագություն=Ճանապարհ/ժամանակամիջոց

3․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

Xմ/Yվ

4․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

Բանաձևը.
ճանապարhը = արագություն · ժամանակամիջոց
S = V · t

5.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը

Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը:

Բանաձևը.
ժամանակամիջոց = ճանապարհը : արագություն
t = S : V

կենսաբանություն

Ջրիմուռներ

Ի՞նչ բազմաբջիջ գորշ և կարմիր ջրիմուռներ են ձեզ հայտնի։ Բնութագրեք դրանց կառուցվածքը

Իռլանդական մամուռ, ագարումը և այլն։

Նրանց քրոմատոֆորում պարունակվում են կանաչ` քլորոֆիլ, նարնջագույն` կարոտին և կարմրաշագանակագույն` ֆուկոքսանտին պիգմենտներ, որոնցով էլ պայմանավորված է այս ջրիմուռների գույնը:

Ջրիմուռները ավտոտրոֆներ են և ի՞նչ գործընթաց են կատարում։

Գրեթե բոլոր բուսական օրգանիզմներն ավտոտրոֆներ են և ընդունակ են իրականացնելու ֆոտոսինթեզ, այսինքն Արեգակի եներգիայի հաշվին ան- օրգանական նյութերից առաջացնում են օրգանական նյութեր:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին մյուս ծառատեսակներից ավելի հաճախ է կայծահարվում:

Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարան փնտրելիս պետք է հեռվանալ կաղնուց:

Կանաչապատը փրկում է քաղաքաբնակներինօդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:

Փայտանյութից գրեթե քսան հազար արտադրատեսակ են ստանում:

2.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի շրջակայքում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանքավայրերով, որոնք բազմիցս հիշատակվել են հայկական 
ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարաշրջաններից սկսած՝ հայկական 
լեռնաշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնագետները ու երկրաբանները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորվածք ու մետաղաձուլարանները:

3. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց-գահից զրկվել
Իշխանազուն-իշխանի որդի
Արյունարբու-արյուն խմող
Արքայանիստ-արքայի նստավայր
Դյուրաբեկ-հեշտ կոտրվող
Գավաթակից-բաժակի ընկեր
Դրկից-հարեվանությամբ ապրող

Գրականություն

Ինչ կամենում ես, այն էլ ստանո՞ւմ ես

Ինչ կամենում ես, այն էլ ստանո՞ւմ ես: Իմ կարծիքով, եթե դու միայն կամենաս, բայց չանես, ապա չես ստանա: Բայց եթե դու անես, և չկամենաս, դու նույնպես չես ստանա: Այսինքն եթե դու և՛ կամենաս և՛ գործես, ապա դու կստանաս այն ինչ կամենում ես: Մյուս կողմից եթե դու շատ ես ինչ-որ բան կամենում, դու ավտոմատ կսկսես գործել: Այսինքն կարելի է ասել, որ՝ինչ կամենում ես, այն էլ ստանում ես:

Без рубрики

Իսկ դու գիտե՞ս՝ ինչ ես ուզում

Աստված իրականացնում է ձեր բոլոր երազանքները: Այն ամենը, ինչ դու ստանում ես՝ քո սեփական ցանկություններն են: Չարժե որևէ մեկին որևէ բանի մեջ մեղադրել. դու ստացել ես այն, ինչ որ ուզել ես:

Եվ հիշե՛ք՝ աշխարհում ամենավտագավոր բաներից մեկը հետևյալն է. ինչ կամենում ես, այն էլ ստանում ես:

Մտածե՛ք՝  նախքան ինչ-որ բան ուզելը: Ամենայն հավանականությամբ, ձեր ցանկությունը կիրականանա, իսկ դուք կտառապեք:

Ահա, թե ինչ է պատահում հարուստ մեկի հետ: Նա աղքատ է, ու հարստություն է ուզում, այն իրականություն է դառնում: Հիմա էլ նա դժբախտ է, բողոքում է, լաց է լինում ու ասում. «Իմ ամբողջ կյանքն անցավ անիմաստ բաներ կուտակելու վրա: Ես դժբախտ եմ»: Բայց դա ի՛ր ցանկությունն էր:

Եթե ձեր ուզածը գիտելիք է, դա էլ իրականություն կդառնա. ձեր գլուխը կվերածվի բազմաթիվ գրվածքներով լեցուն մի մեծ գրադարանի: Իսկ, հետո դուք լաց կլինեք, կդժգոհեք ու կաղմկեք. «Միայն բառեր, ամենը բառեր ու բառեր, ոչ ու փուչ բառեր: Եվ ես սրա վրա ծախսեցի իմ ամբողջ կյանքը»:

Թող ձեր երազանքները լինեն գիտակցված, չէ՞ որ բոլոր երազանքները վաղ, թե ուշ կատարվում են: Երբեմն երազանքները կատարվում են ոչ միանգամից, դրանց կատարման հերթը ձգվում է բավականաչափ երկար, դե՛, որովհետև հո միայն դո՞ւք չեք: Այնպես որ, շատ հաճախ կարիք է լինում սպասել:

Երբեմն էլ երազանքները իրականանում են միայն հաջորդ կյանքում, բայց, մեկ է, ցանկացած երազանք, ի վերջո, կատարվում է: Սա շատ վտանգավոր օրենք է:

Այնպես որ, նախքան ինչ-որ բան կամենալը, մտածե՛ք:

Նախքան ինչ-որ բան խնդրելը, մտածե՛ք:

Եվ հիշե՛ք՝  ցանկացած երազանք անպայման իրականանում է, բայց արդյո՞ք դրա դիմաց դուք ստիպված չեք լինի չափից ավել թանկ վճարել:
Հեղինակ՝ Օշո
Թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Գրավոր շարադրանք. Ինչ կամենում ես, այն էլ ստանո՞ւմ ես