Գունավոր լուսանկար

Պատկերացրեք, որ այս լուսանկարը արվել է ավելի քան 100 տարի առաջ:
Քանի՞ նկար դուք այսօր տեղադրեցիք Instagram-ում: Նախկինում նույնիսկ մեկ նկար անելը տեխնիկական դժվար պրոցես էր: Ինչպես գիտեք, առաջին նկարները սև ու սպիտակ էին, բայց մարդիկ սկսեցին փորձել ստեղծել գունավոր նկար սև ու սպիտակ նկարներ ստեղծելուց հետո:
Առաջինը, ում հաջողվեց ապահովել բնական գույներով նկարը, եղել է ռուս լուսանկարիչ Սերգեյ Պրոկուդին-Գորսկին:
Նա օգտագործում էր տեսախցիկ, որը նկարում էր երեք ֆիլտրերի և հատուկ քիմիական բաղադրամասերի միջոցով, որոնք որակով գերազանցում էին օտարեկրյա քիմիկոսների աշխատանքին:
Անզգայացում

Նարկոզի գյուտարար, Նիկոլայ Իվանի Պիռոգով
Այս գյուտը ունի ռազմական արմատներ: Մեծ ռուս բժիշկ, վիրաբույժ Նիկոլայ Իվանի Պիռոգովը XIX դարում հետազոտում էր ցավազրկելու խնդիրը ավելի դժվար վիրահատություններ իրականացնելու համար: 1847 թվին ամբողջ աշխարհում լույս է տեսնում իր ուսումնասիրությունը անզգայացման մասին:
Իսկ երեք տարի հետո նա սկսեց օգտագործել եթերային ցավազրկում, որպեսզի վիրահատի վիրավորներին: Բժիշկը անցկացրել է այդպիսի ավելի քան տասը հազար վիրահատություն, որոնցից շատերը տեղի են ունեցել Ռուսաստանի համար շատ բարդ Ղրիմի պատերազմի ընթացքում (1853-1856 թվականներին):