Հայոց լեզու, Գրականություն

Գործնական քերականություն

1. Տրված դարձվածքները գրի՛ր հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն և անհրաժեշտ փոփոխություններ արա՛:

Համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Աչքդ է մտնում, ցավին ուրիշ դարման է գտել, խելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ), թուրը աջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, խելքին փչածը, ամպերի հետ է խաղում, իր կաշվից վախեցող, կողքով անցնեն:

Մարդուն դուր է գալիս անտեսանելի դառնալու գաղափարը, ու նա մտածածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ խնդրին այլ լուծում է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց չնկատեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն: 

Մարդու խելքը գնում է անտեսանելի դառնալու գաղափարը, ու նրա խելքի փչածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ ցավին ուրիշ դարման է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիների աչքին չընկնեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն: 

2. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:Բառապաշար – բառարան

վիրաբույժ – վիրահատություն

միամիտ – միավանք

սևահոգի – սևահող

մանրազնին – մանրադիտակ

սրբատաշ – սրբապատկեր

մազապուրծ – մազակալ

փայտահատ – փայտաշեն

մթնկա – մթություն

դյուրահավան – դյուրահավատ

մրրկածեծ – մրրկակործան

որմնադիր – որմնասյուն

3. Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:

Հայրապետ, հայրանուն, պետություն, վարպետ

դիմադիր, դիմադրություն

խաչակնքել, կնքահայր

ծանրակշիռ, ծանրություն, կշռաքար

գլխարկ, գլխանոց, արկղ

զվարթաբան, զվարթություն, բանականություն

ձայնասփյուռ, ձայնալար, սփյուռքահայ

լուսապսակ, լուսավոր, ծաղկեպսակ

աստղագուշակ, աստղանիշ, գուշակություն

մեղմաշունչ, մեղմավոր, անշունչ

կանխավճար, կանխագուշակել

բարետես, բարեխիղճ, տեսանյութ

ժպտալից, ժպտերես

Առողջագիտություն

Առողջագիտություն

Առողջությունը կախված է հետևյալ գործոններից
1.հիգենիա
2.վնասակար սովորություններ
3.շրջապատ միջավայր
4.սնունդ
5.հոգեվիճակ
6.մարզանք
7.կրթություն
8.աղքատություն
9.ժառանգականություն
10.պատասխանատու վարքագիծ

Վերադասավորում են այս գործոնները ըստ իմ կարծիքի

1.Ժառանգականություն

2.Սնունդ

3.Հիգիենա

4.Վնասակար սովորություններ

5.Շրջապատ միջավայր

6.Աղքատություն

7.Հոգեվիճակ

8.Մարզանք

9.Կրթություն

10.Պատասխանատու վարքագիծ

Գրականություն

Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ

Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդ
և ստեղծված խավարում
Ասա ինքդ քեզ.
Ես հրաշագործ եմ և հիմա`
Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,
Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:
Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,
Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:
Դե իհարկե, ահա նա`
Քո աշխարհը,
Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:

Բանաստեղծության ասելիքն այն է, որ քո կյանքի իրադարձությունների համար միայն դու ես պատասխանատու, և միայն դու ես կառավարում քո կյանքը:

***
Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
— Ողջո´ւյն …

Բանաստեղծության ասելիքն այն է, որ միայն դու կարող ես երջանկացնել ինքդ քեզ և հարթեցնել տհաճ իրավիճակները: