Պատմություն

Պատմություն

«Քաղաքակրթության սկզբնավորումը» էջ 6-10-ը պատմել, դուրս գրել նոր հասկացությունները, էջ 10-հարցերի պատասխանել:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ինչպես մարդիկ տիրապետեցին երկրագործությանը։

Նոր քարի դարում՝ նեոլիթում երկրագնդի կլիման դարձել էր այնպիսին, ինչպիսին այժմ էր: Մարդիկ տարածվել և բնակվել էին բոլոր մայրցամաքներում: Նրանք մեծ փորձառություն և գիտելիքներ էին կուտակել, սովորել էին պատրաստել և օգտագործել քարե գործիքներ: Հավաքչությամբ զբաղվելով՝ նրանք տիրապետեցին երկրագործությանը, սովորեցին հացաբույսեր աճեցնել և բերք ստանալ։

  1. Ինչպես առաջացավ անասնապահությունը, և ինչ հետևանթներ ունեցավ այն։

Նեոլիթում մարդիկ աստիճանաբար ընտելացրին մի շարք կենդանիների: Ընտանի կենդանիներից ստանում էին ոչ միայն միս, բուրդ, կաշի, այլև կաթ, որից պատրաստում էին տարբեր տեսակի կաթնամթերք: Այսպես նեոլիթում մարդը տիրապետեց նաև անասնապահությանը։

  1. Երկրագնդի որ տարածքում է առաջինը կատարվել անցումը քացաքակրթությանը։

Քաղաքակրթությունը ծնունդ առավ Ք.ծ.ա. IV հազարամյակում Հին Արևելքում։ «Հին Արևելք» գիտնականներն անվանում են ընդարձակ այն տարածաշրջանը, որը ձգվում է Միջերկրական ծովի արևելյան ափից մինչև Հնդկաստան ու Չինաստան և Կովկասյան լեռներից մինչև Արաբական ծով:

  1. Ինչպես կատարվեց անցումը յուրացնողից արտադրողական տնտեսությանը։

Մետաղյա գործիքների կիրառման շնորհիվ մարդկանց ոչ մեծ խումբը կարողանում էր արդեն ոչ միայն իրեն ապահովել սննդով, այլև արտադրել «բարիքների ավելցուկ»՝ որպես պաշար։

  1. Որտեղ և երբ են առաջացել առաջին պետությունները։

Ք․ծ․ա IVհազարամյակում աշխարհում առաջին անգամ միասնական պետություններ առաջացել են Հին Եգիպտոսի և Միջագետքի տարածքում, իսկ որոշ ժամանակ անց պետություններ առաջացան և Փոքր Ասիայի, Հայկական լեռնաշխարհի, Իրանի տարածքում, իսկ հետագայում քաղաքակրթության ալիքը տարածվեց դեպի Հունաստան, Իտալիա, Բալկանյան թերակղզու երկրներ, Միջին Ասիա, Հնդկաստան և այլուր:Ք.ծ.ա I հազարամյակում քաղաքակրթության ինքնուրույն օջախներ ձևավորվեցին Ամերիկա մայրցամաքում ապրող ժողովուրդների` մայաների, ացտեկների և ինկերի մոտ: Այս քաղաքակրթությունների ինքնուրույն զարգացումը խաթարվեց XV դարում՝ իսպանական նվաճման հետևանքով: